Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 
  • «Ի տարբերություն նախորդ տարիների, հիմա ակտիվ են երիտասարդները»

    «Ի տարբերություն նախորդ տարիների, հիմա ակտիվ են երիտասարդները»

    29.07.2013| 16:32
    Երևանի քաղաքապետարանի դիմաց երիտասարդների շուրջօրյա ակցիան` կապված տրանսպորտի սակագնի փոփոխման հետ, շարունակվում է: Հուլիսի 26-ին ակցիայի մասնակիցները հայտարարել են նստացույց, սակայն մինչ այսօր արձագանք չի եղել իշխանությունների կողմից: Քաղաքապետարանը, ի դեպ, շրջափակված էր ոստիկաններով: Ակցիայի մասնակիցներից Վահագն Մինասյանը հերքեց այն լուրերը, թե տեղի է ունեցել պառակտում:
  • Հայրիկ Մուրադյանին նվիրված հուշ երեկո (տեսանյութ)

    Հայրիկ Մուրադյանին նվիրված հուշ երեկո (տեսանյութ)

    29.07.2013| 11:46
    Օգոստոսի 1-ին՝ ժամը 18.30, «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա հայ ազգագրական երգի տոնական երեկո` նվիրված հայ մշակոյթի մեծ երախտավոր Հայրիկ Մուրադյանին:
  • Ակցիայի մասնակիցներից մեկը սադրիչ էր

    Ակցիայի մասնակիցներից մեկը սադրիչ էր

    28.07.2013| 18:53
    «Այդ տղան ակցիայի առաջին իսկ օրվանից մեզ հետ է եղել:Ոչ մի անգամ կասկածի առիթ չի տվել:Երեկ երեկոյան փորձում էր կռիվ հրահրել: Նա ինձ խնդրեց առանձին զրուցել, մի փոքր հեռացանք և վերջինս սկսեց ինձ անհեթեթ հարցեր տալ` կապված իմ կրթության, մասնագիտության, հավատի հետ: Նա հարցնում էր` հավատո՞ւմ եմ Աստծուն, թե՞ ոչ...Այնուհետև սկսեց ոգևորվել, ագրեսիվ կեցվածք ընդունեց: Երբ դա տեսա, ոստիկաններին նշան արեցի, որպեսզի օգնության գան: Մինչև ոստիկանների մոտենալը, նա սկսեց հայհոյել ինձ, փորձեց հարվածել, ոստիկանները միանգամից նրան մեկուսացրեցին, բայց նա շարունակում էր հայհոյել: Նրան տարան ոստիկանական բաժանմունք: Մենք երկուսս էլ այնտեղ ցուցմունք տվեցինք: Այդ անձնավորությանը շտապ օգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց` հանգստացնող ներարկելու: Ենթադրվում է, որ նա հոգեկան խնդիրներ ունի, որովհետև ոստիկանությունում ևս ոչ ադեկվատ պահվածք դրսևորեց»
  • «Առանց Րաֆֆի մեր ջահելներն իրենց գործն արեցին»

    «Առանց Րաֆֆի մեր ջահելներն իրենց գործն արեցին»

    26.07.2013| 20:04
    «Ընդդիմություն ասելով ի՞նչ եք հասկանում: Եթե հասկանում եք` ՀԱԿ, Լևոն Զուրաբյան, ապա դա ծիծաղելի է: Եթե ընդդիմություն ասելով հասկանում եք Գագիկ Ծառուկյան, ապա, դա նույնպես ծիծաղելի է: Ի՞նչ կատարվեց հուլիս ամսին` տեսանք բոլորս: Կարելի է ասել` թեժագույն քաղաքացիական ընդդիմություն ձևավորվեց:Քաղաքացիական կլասի ոճ, անհնազանդության հոյակապ միջոց և մեծագույն հաղթանակ: Վերջին տարիներին նման բան չէինք տեսել: Առանց Րաֆֆիի, առանց որևէ այլ առաջնորդի մեր ջահելներն իրենց գործը արեցին: Էստեղ են ասել` գեղ կանգնի` գերան կկոտրի: Այ ջահելնե՛ր, ելե՛ք, կանգնե՛ք, պահանջե՛ք»:
  • Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ապահովել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը

    Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ապահովել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը

    26.07.2013| 20:02
    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչների հետ:
  • Արշակ ՍԱԴՈՅԱՆ. «Ադրբեջանին զենք վաճառելը սրիկայություն է»

    Արշակ ՍԱԴՈՅԱՆ. «Ադրբեջանին զենք վաճառելը սրիկայություն է»

    26.07.2013| 19:57
    ԱԺԴ կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Արշակ ՍԱԴՈՅԱՆԸ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի զինտեխնիկայի վաճառքի թեմային: Ինչո՞ւ կայացավ այս գործարքը:
  • «Չի կարելի այլևս մեր պետությունում կայացնել կամայական որոշումներ»

    «Չի կարելի այլևս մեր պետությունում կայացնել կամայական որոշումներ»

    26.07.2013| 17:10
    «Մենք պահանջում ենք, որ 100 դրամիմասին կայացրած որոշումը լինի վերջնական, ոչ թե ժամանակավոր: Մենք չենք ուզում մի քանի ամիս հետո կրկին տրանսպորտի գին քննարկեն :Թող օրինակ վերցնեն հարևան Վրաստանից` էնտեղի մետրոպոլիտենն առանց ժետոնի է աշխատում: Թեկուզ Եվրոպայից: Ինչո՞ւ Եվրոպայի լավ օրենքները այստեղ չի կիրառվում»,-ասում էին ակտիվիստները:
  • «50-դրամանոց» տորթը ոստիկաններն ու հավաքարարներն են կերել

    «50-դրամանոց» տորթը ոստիկաններն ու հավաքարարներն են կերել

    26.07.2013| 15:43
    Քիչ առաջ քաղաքապետարանի հավաստի աղբյուրից տեղեկացանք, որ ակցիայի մասնակիցների` քաղաքապետ Տարոն Մարգարյանին «հրամցրած» երեկվա տորթը կերել են քաղաքապետարանի հավաքարարները, իսկ հետո նրանց են միացել նաև շենքի պահպանությունն իրականացնող աշխատակիցները:
  • Մոմավառություն` ի հիշատակ Լիսաբոնում նահատակված 5 հայորդիների

    Մոմավառություն` ի հիշատակ Լիսաբոնում նահատակված 5 հայորդիների

    26.07.2013| 14:54
    Այսօր` հունիսի 26-ին` 18:00-22:00-ին, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի հարակից պուրակում, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և Երիտասարդական միությունների նախաձեռնությամբ, կազմակերպվում է մոմավառություն` ի հիշատակ 30 տարի առաջ հուլիսի 27-ին Լիսաբոնում նահատակված 5 հայորդիների:
  • Ցուցարարները շարունակում են պահանջել

    Ցուցարարները շարունակում են պահանջել

    26.07.2013| 12:41
    Տրանսպորտի վարձի իջեցումը չի հանդարտեցրել ակտիվիստներին։ Այս պահին Երևանի քաղաքապետարանի մոտ շարունակվում են նրանց բողոքի ակցիաները։ Երիտասարդները պահանջում են պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր ընդունել են տրանսպորտի ուղեվարձի թանկացման ապօրինի որոշումը։