Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ծանոթ ու անծանոթ Շեքսպիրը

Ծանոթ ու անծանոթ Շեքսպիրը
04.04.2013 | 11:12

Նորահայտ փաստաթղթերը վկայում են, որ Ուիլյամ Շեքսպիրը ոչ միայն հանճարեղ բանաստեղծ ու դրամատուրգ է եղել, այլև շատ հարուստ ու հաջողակ բիզնեսմեն: Իբրև կարգին բիզնեսմեն` նա նաև կարգին խաբեբա է եղել` խուսափել է հարկեր վճարելուց և բազմիցս դատի է տրվել ու տուգանվել, իհարկե, հռչակը փրկել է բանտարկությունից: Դատական փաստաթղթերը վկայում են, որ Ուիլյամ Շեքսպիրը 15 տարի գնել է ցորեն, գարի ու ածիկ, որպեսզի եռակի թանկ վաճառի անբերքատու տարիներին: Այս եզրակացությանն են եկել Ուելսի Աբերիստուիտ համալսարանի պատմաբանները: «Օրինական ու անօրինական գործարքներով Շեքսպիրը կարողացել է 1613 թ. հեռանալ գործերից: Նա իր հայրենի Էյվոնի Ստրատֆորդ քաղաքում հողի ու անշարժ գույքի ամենամեծ սեփականատերն է եղել: Նրա շահույթը, հանած անօրինական պահեստավորման ու հարկերից խուսափելու համար վճարած տուգանքները, նշանակել է 24 տարվա աշխատանքային ստաժ»,-եզրակացրել են ուսումնասիրության հեղինակները: Mail on Sunday թերթը գրում է, որ նոր ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս նորովի գնահատել Շեքսպիրի «Կորիոլան» ողբերգությունը, որ գրվել է 1607 թվականին` գյուղացիական ապստամբության ժամանակ, որի պատճառը սովն էր և վաճառականների փորձը` հացի բարձր գնով մեծ շահույթ ստանալ:

Դիտվել է՝ 2151

Մեկնաբանություններ