Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ասում են...

Ասում են...
25.09.2018 | 00:33

...թե անգամ ՔՊ-ում կուլիսային քննարկման առարկա է Փաշինյանի տիկնոջ արտաքաղաքական այցերի, իր հետ մի ողջ «էսկադրիլիա» տանելու, սեփական վարսավիրին, «Կյանքի խոսքի» ոճաբանին բազմաֆունկցոնալ դերակատարություն վստահելու, մի քանի թիկնապահներով շրջելու թեման, և դա այն դեպքում, երբ նրա ամուսինը Հայաստանի «հպարտ քաղաքացիների» առջև ԱԱԾ-ից և ոստիկանությունից պահանջում է «ասֆալտին փռել» օլիգարխներին ու նրանց թիկնապահներին, որովհետև «իրենք իրենց ավելի հավասար են զգում», քան մնացած «հավասարները»։

Նույն ՔՊ կուլիսներում քննարկում են ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի այցը Շվեյցարիա՝ առանց «մի հատիկ» թիկնապահի։ Հիշեցնենք՝ հանրապետության ներկայացուցչական մարմնի ղեկավար, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պառլամենտական պատկառելի պատվիրակությամբ՝ Արմեն Աշոտյան, Միքայել Մելքումյան, Շուշան Սարդարյան, Գևորգ Գորգիսյան, այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Շվեյցարիայում:

Դիտվել է՝ 15438

Մեկնաբանություններ