Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քանդման մեխանիկա

Քանդման մեխանիկա
07.05.2019 | 02:54

Ազգը, որը ճակատագրի, պատմության ոլորաններում կորցնում է իր առաքելության գիտակցումը, դատապարտված է անվերջ հարձակման: Իր իսկ ներսից:
Հայոց գիտակցությունը պետք է սերնդային անվերջանալի համագործակցության մեջ լիներ անչափ կարևոր կոդի հետ. այն է` ինքն էթնոս է, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը: Երբե՛ք նման բաները հենց այնպես չեն լինում տիեզերքում: Պատահակա՞ն եք համարում այսօր, թեկուզ հորիզոնական, մատերիական պլանում հրեա ազգի մեծապետականությունը: Չհամարե՛ք: Այդ էթնոսը ոչ մի վայրկյան չի կորցրել իր պատմական առաքելության գիտակցումը, երբեք չի հատել անգիտության սահմանը` անգամ իր վճարումի պատճառահետևանքային օրերում:
Դուք պատահակա՞ն եք համարում, որ հատկապես հայ և հրեա ազգերի նկատմամբ բացվեց բնաջնջման մարդկային հատակի նսեմ կոդը` համակենտրոնացման ճամբարներ, Հայոց ցեղասպանություն… Չհամարե՛ք:


Ինչպես դուրս եկան այս երկու էթնոսներն իրենց պարտադրված, սակայն տիեզերքից թույլ տրված այդ փորձությունների միջով, շատ բարդ զրույցի թեմա է, ընդ որում, այնպես չէ, որ հրեաները ևս հաղթանակ ունեն` ողջ աշխարհում իրենց «գիտակցական-սեմիտական» ծածկոցի շնորհիվ: Այդպես չհամարեք։ Երբե՛ք:
Սակայն կա մեկ նրբություն. առաջինը քրիստոնեությունն ընդունելու գործոնին հայը մշտապես թանգարանային, դիդակտիկ, շատ քիչ` հոգևոր նշանայնությամբ է մոտեցել, մանավանդ կարևորագույն անցումների ու շրջապտույտների ժամանակ: Եղել են եզակիներ, որ ունեցել են այդ գիտակցումը, սակայն այն վեր չի բարձրացել, իր հետևից տանելով էթնոսը. հայ տեսակի մյուս` զգայական, ամբիցիոզ որակի «աղմուկը», ամբոխային մտածողության հորձանուտում խեղդվել է` օտարների համար բարենպաստ հող ստեղծելով:


Երկրորդենք` զրույցը բարդ է ու ոչ միանշանակ: Դառնանք մեր օրվան: Այն, ինչ չեն հասկացել հայոց ընդհանրական մարմինն ու միտքը, այո, լավագույնս ուսումնասիրվել-կիրառվել է այլոց կողմից: Այդ թվում` մե՛ր օրերում: Վերանանք «գունավոր հեղափոխությունների» էպատաժային հմայքներից, դրանց վրա ծախսվող «գիգանտ» փողերից: Եվս մեկ անգամ հիշենք` նախաարմագեդոնյան այս ժամանակներն առանձնանում են նրանով, որ մարդը «նրբանում» է այնքանով, որ բացվում են նրա ներսում եղող կոդերը:
Ասել ենք, ասում ենք, պնդելու ենք` գունավոր հեղափոխություններն առաջին հերթին աստրալ երևույթներ են, և ինչպես հոգևոր, քրիստոնեական ուսմունքում, այնպես էլ այստեղ` ուսուցիչը գալիս է այն ժամանակ, երբ աշակերտը պատրաստ է:
Հայոց «հեղափոխությունը» եկավ այն ժամանակ, երբ երկիրը «պատրաստ» էր:
Առարկայանանք: Համաշխարհային իշխողներին, իմա` ԱՄՆ-ին, պետք է (միշտ է պետք եղել) վերցնել այս տարածաշրջանը, քաղաքագիտորեն այն կոչվում է «Մեծ Մերձավոր Արևելքի» մարշալ-պլան. վերցվում է Արևելքը` իր նավթահումքային ողջ ռեսուրսով` հեղափոխական փոխքայլերի տարբերակով:


Հիմա Հարավային Կովկասի հերթն է: Կովկասը վերցվում է նախ` Իրանի համար: Սակայն Կովկասի բանալի-կոդը Հայաստանում է, չնայած մեր եղբայր վրացիների մոտ հեղափոխությունն ավելի շուտ եղավ: Սակայն մենթալ պլանի նախահիմք-հիմնաքարերը առաջին քրիստոնեական երկիր Հայաստանում են:
Այո, ֆունդամենտալ Իրանը քանդելու համար նախ պետք է Իրանի մենթալ պլանը քանդել, ինչը չի հաջողվել ու առայժմ չի հաջողվում ամերիկյան «գուրուներին»: Փորձ արվեց քանդելու հայոց մենթալ պլանը` հեղափոխության տեսքով, ֆունդամենտալիզմի քանդմանը ևս մեկ քայլով մոտենալու համար։


Հավաքեմ ծայրերը. այլասերվածության, ընտանիքի, եկեղեցու և, վերջապես, 3-6 տարեկան, այն է` ապագա սերնդի վրա թաթը դնելն արդեն իսկ լուրջ մարտահրավեր է հայոց կերպին: Այսօրվա երիտասարդ սերունդը թունավորվեց հեղափոխական արժեքներով, հաջորդ սերնդին միանգամից, առանց ժամանակ կորցնելու, սեռական այլասերվածության պարտադրանքով են իրենցով անելու: Ընդ որում, հայոց ռոմանտիկ կերպը չարժե կերակրել միֆով` թույլ չենք տա, կքշենք այլասերներին մեր երկրից… Չաշխատող միֆ է։ Գաղափարի նետումն արդեն իսկ այլասերվածների հաղթանակն է։
Ե՞լքը: Ինչպես միշտ` մեկն է: Ճանաչել ճշմարտությունը: Եվ այն կազատագրի մեզ:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3429

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ