Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռոհանին հաստատեց՝ ԱՄՆ-ի բանակն ահաբեկչական է

Ռոհանին հաստատեց՝ ԱՄՆ-ի բանակն ահաբեկչական է
14.05.2019 | 01:05

(Նախորդ մասը)

Այնուամենայնիվ, ապրիլի 8-ին ԱՄՆ-ը ողջ տարածաշրջանը և Իրանի հետ իր հարաբերությունները պատերազմին ավելի մոտեցնելու միջոց գտավ։ Արդեն ամենաիսկական պատերազմին։ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը իրանական «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» (ԻՀՊԿ) մտցրեց «արտասահմանյան ահաբեկչական կազմակերպությունների» ցուցակի մեջ։ Նույն ցուցակի մեջ է մտցվել նաև ԻՀՊԿ-ի դաշնակից, լիբանանյան «Հզբոլահ» շիական կուսակցությունը։ «Այսօր ես ձևականորեն հայտարարում եմ ԻՀՊԿ-ը, ներառյալ «Կոդս» հատուկ նշանակության ուժերը (որոնք մտնում են ԻՀՊԿ-ի կազմի մեջ-ծ. հ.) արտասահմանյան ահաբեկչական կազմակերպությունների ցուցակի մեջ մտցնելու՝ իմ վարչակազմի պլանների մասին»,- ասվում է Թրամփի գրավոր հայտարարության մեջ։ Ամերիկյան ներկայիս վարչակազմի այդ քայլն աննախադեպ է. նախկինում ԱՄՆ-ը երբևէ ահաբեկչական չի համարել այլ երկրի առանձին պետական որևէ կառույց, նշել է «Associated Press» (AP) գործակալությունը։ Ըստ Թրամփի, ընդունված որոշումը «ճանաչում է այն իրողությունը», որ Իրանը «ահաբեկչության հովանավոր պետություն է», իսկ ԻՀՊԿ-ն իրանական վարչակազմի այդ քաղաքականության «ակտիվ մասնակից է»։


Ինչպես և խոստացել էր Իրանը, ընդ որում դեռ Թրամփի նախագահության առաջին տարում, երբ նա Իսրայելի և ԱՄՆ-ի սիոնական շրջանակների դրդմամբ առաջին անգամ խոսեց ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հնարավորության մասին, պատասխանը հետևեց անհապաղ՝ նույնպես 2019-ի ապրիլի 8-ին։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը (ԱԱԲԽ) երկրի ԱԳՆ-ի հանձնարարությամբ ապրիլի 8-ին ԱՄՆ-ի ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը (ԶՈՒԿՀ) մտցրեց «ահաբեկչական կազմակերպությունների» ցուցակի մեջ։ «Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆն ԱԱԲԽ-ի ղեկավար, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի անունով նամակում առաջարկել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ԶՈՒԿՀ ուժերը մտցնել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակի մեջ»,- ավելի վաղ ասվել էր Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ Իսկ ԱԳՆ-ի ղեկավարը «Թվիթերի» իր էջում գրել է. «Նրանք, ովքեր Նեթանյահուի շահերը գերադասում են իրենց երկրի շահերից և միշտ քարոզում են, որ ԻՀՊԿ-ը մտցվի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակի մեջ, լիովին տեղյակ են տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ուժերի համար այդ քաղաքականության հետևանքների մասին։ Իրականում նրանք ուզում են ԱՄՆ-ը ներքաշել ճահճի մեջ։ Թրամփը պետք է իմանա ճշմարտությունը, որ չխաբվի հերթական ամերիկյան աղետի պատճառով»։


Ինչպես ապրիլի 8-ին հաղորդել էր TACC-ը, ԻՀՊԿ-ն «արտասահմանյան ահաբեկչական կազմակերպությունների» ցուցակ մտցնելու մասին ԱՄՆ-ի որոշումը պետք է ուժի մեջ մտներ մեկ շաբաթ հետո։ Այդ մասին հայտարարել էր պետքարտուղար Մայքլ Փոմփեոն. «ԱՄՆ-ը շարունակում է առավելագույն ճնշում գործադրել Թեհրանի վրա»։ Այդպես էլ եղավ. ապրիլի 15-ին Վաշինգտոնը «հիշեցրեց», որ Թրամփի որոշումն «օրինական ուժ» է ստացել։ Տարօրինակ է, ամերիկացիները փորձում են օրինականացնել ապօրինի որոշումը։ Մեկուկես տարի տատանվում էր ԱՄՆ-ի նախագահը, ի վերջո, չդիմացավ։ Աշխարհը գիտի, որ ԻՀՊԿ-ի դեմ Թրամփի ագրեսիվ քայլերը նրա «ականջին շշնջացել են» դեռ 2017 թ. ամռանը, իսկ հոկտեմբերին «հնարավոր լուրի» մակարդակով Վաշինգտոնից հանկարծ սկսեց շրջանառվել ԻՀՊԿ-ն «արտասահմանյան ահաբեկչական կազմակերպությունների» ցուցակ մտցնելու գաղափարը։ Մենք կուզեինք հիշեցնել, թե ում են հետաքրքիր իրանա-ամերիկյան հարաբերությունները, ով անտարբեր չէ մոլորակի ճակատագրի նկատմամբ, 2017-ին Վաշինգտոնից այդ «լուրերին» ինչպես արձագանքեցին ռուս փորձագետները։ Այն ժամանակ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը հայտարարեց, որ ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու հնարավոր որոշման հետևանքները տարածաշրջանային ռազմաքաղաքական խնդիրներով չեն սահմանափակվում։ Նախ՝ Կորպուսը պետական ինստիտուտ է, Իրանի ԶՈՒ անբաժանելի բաղադրիչ։ Այդպիսի որոշմամբ մի ողջ երկրի կանոնավոր և ամենաընտիր զորքերը կկոչվեն «ահաբեկչական կազմավորումներ», իսկ նրանց զինծառայողները, որոնք հիմնականում երկու տարով ժամկետային ծառայության կանչված զինվորներ են, կկոչվեն «ահաբեկիչներ»։ Ըստ էության, ըստ Բաղդասարովի, դա գրեթե համազոր է ԱՄՆ-ի կողմից Իրանին յուրատեսակ պատերազմ հայտարարելուն։


«Դա այն պատերազմը չէ, որի ժամանակ կռիվներ են մղվում, դա հատուկ ծառայությունների գաղտնի, չերևացող պատերազմ է, Իրանում քրդերի, սուննի արաբների, բելուջների անջատողական շարժումների պաշտպանություն Ամերիկայի կողմից։ ԻՀՊԿ-ն «ահաբեկչական խմբավորում» հայտարարելու օգտին վաղուց հանդես են գալիս Արևմուտքի մի շարք քրդական և ադրբեջանական կառույցների ներկայացուցիչներ։ Բանն այն է, որ այդ դեպքում նրանք համարյա օրինական հնարավորություն կունենան լրացուցիչ միջոցներ ստանալու և պայքարելու ԻՀՊԿ-ի դեմ, որի վրա դրված է նաև անջատողականությանը դիմակայելու խնդիրը»,- 2017-ին ասել է ռուսաստանցի վերլուծաբան փորձագետը։ Ըստ Բաղդասարովի, Թրամփի վարչակազմին նման որոշման դրդելու գործում հիմնական դերը պատկանում է իսրայելական լոբբիին։ Եվ դա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ Իրանի պաշտոնական քաղաքականության գաղափարախոսների կարծիքով՝ իրենց երկրի գլխավոր թշնամիներն են Իսրայելը և ԱՄՆ-ը, իսկ ԻՀՊԿ-ի ղեկավարությունը Իրանի քաղաքական վերնախավի առաջատար շրջանակների կազմի մեջ է։


«Թրամփի վարչակազմի հաջորդ քայլը կարող է լինել ողջ Իրան պետությունը «միջազգային ահաբեկիչ» հռչակելը։ Իսկ դա արդեն իրական քայլ է դեպի իսկական պատերազմը»,- 2017 թ. այդպես էր կարծում քաղաքական փորձագիտության միջազգային ինստիտուտի տնօրեն Եվգենի Մինչենկոն։- Թրամփի մերձավորարևելյան քաղաքականությունը գնալով դառնում է ավելի անկանխատեսելի, այն ավելի դժվար է վերլուծել և կանխատեսել, թե ինչ հետևանքներ կունենա Սպիտակ տան հերթական նախաձեռնությունը»։ Մենք ընդգծում ենք, որ դա եղել է դեռևս 2017-ին։ Մինչենկոն ուշադրություն էր հրավիրում ևս մեկ հանգամանքի վրա։ ԻՀՊԿ-ն ոչ միայն ազդեցիկ ռազմական ու քաղաքական ուժ է Իրանում, այլև տնտեսական ոլորտի շատ լուրջ խաղացող։ Նրան են պատկանում մի շարք խոշոր ձեռնարկություններ, սակայն իրանական գործարարության վրա Կորպուսի փաստացի ազդեցությունը շատ ավելի լայն է. ըստ էության, առանց նրա մասնակցության որևէ խոշոր գործարք չի կնքվում։ Այդ պատճառով այն «ահաբեկչական կազմակերպություն» հռչակելը կշոշափի աշխարհի, ներառյալ Արևմուտքի երկրները, բազմաթիվ առևտրատնտեսական գործակիցների շահերը։ «Ըստ էության, խոսքը պատժամիջոցային քաղաքականության նոր աստիճանի մասին է։ ԻՀՊԿ-ն «ահաբեկչական ցուցակի» մեջ ներառելը ԱՄՆ-ին հնարավորություն կտա սահմանափակիչ միջոցներ ձեռնարկելու Իրանի հետ համատեղ գործարարություն իրականացնող ցանկացած ընկերությունների դեմ»,- ասել է Մինչենկոն։


Վաշինգտոնի հակաիրանական նոր քայլը Թեհրանին կդրդի մերձենալու այլ երկրների հետ, ինչպիսիք են Ռուսաստանն ու Չինաստանը՝ 2017-ին կարծում էր Սեմյոն Բաղդասարովը։ Մի կողմից դա դրական գործոն է Մոսկվայի համար, մյուս կողմից դա Վաշինգտոնին լրացուցիչ հնարավորություն կտա Կրեմլին մեղադրելու ահաբեկչական վարչակարգերին պաշտպանելու մեջ՝ ասել էր Բաղդասարովը։
Ինչպես կարելի է նկատել, բոլորն սպասում էին Թրամփի հերթական անմտածված քայլին և նախապես զգուշացնում ԱՄՆ-ին, որ ոչինչ անպատասխան չի մնա։ Դեռ ապրիլի 7-ին ԻՀՊԿ-ի հրամանատար, գեներալ-մայոր Մոհամադ Ալի Ջաֆարին հայտարարել էր, որ ԻՀՊԿ-ն «ահաբեկչական կազմակերպություն» ճանաչելու մասին հայտարարությանն ի պատասխան «նրանք կկորցնեն այսօրվա խաղաղությունն Արևմտյան Ասիայում»։ Ահա մեջբերում նրա հայտարարությունից. «Ի պատասխան ամերիկյան որոշման՝ մենք պատրաստ ենք փաստաթուղթ ընդունելու ԱՄՆ-ի բանակը ահաբեկիչներին, օրինակ՝ ԻՊ-ին, հավասարեցնելու մասին»։ Իսկ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի (ԱԱ և ԱՔՀ) նախագահ Հեշմաթոլահ Ֆալահաթփիշեն հայտարարել էր, որ օրինագիծ էր նախապատրաստվել ԱՄՆ-ի զինված ուժերը ահաբեկչական ճանաչելու մասին. «Եթե ամերիկացիներն անեն այդ սխալը և ԻՀՊԿ-ը մտցնեն ահաբեկիչների ցանկի մեջ, ապա այդ օրինագիծը հավանության կարժանանա Իրանի խորհրդարանում»։


Եվ ինչ, որևէ մեկն Իսրայելում կամ ԱՄՆ-ում կարծում է, թե «վախեցրե՞լ են» Իրանին։ Մինչ Սպիտակ տանը Թրամփն ու իր գործակիցները խոսում են Ռուսաստանի և Վենեսուելային (որտեղ արդեն երկրորդ կիբերհարձակումն է եղել նրա էներգահամակարգի վրա) ցուցաբերած նրա օգնության դեմ, ապրիլի 7-ին Իրանի արտգործնախարարի օգնական Մոհսեն Բահարվանդի գլխավորությամբ Կարակաս ուղևորվեց մեծաքանակ պատվիրակություն, որը կշարունակի խորհրդատվությունը Վենեսուելայի իրադրության շուրջ և կուսումնասիրի քաղաքական ու տնտեսական հարաբերությունների ամրապնդման ու ընդլայնման ուղիները։ Անցյալ տարի Մոսկվայում նա հանդիպել էր նաև ռուսական իշխանությունների հետ՝ քննարկելու Վենեսուելայի ճգնաժամը։ Իրանը գործող նախագահ Մադուրոյի կառավարությունն օրինական է համարում։ «Մենք անհրաժեշտ ենք համարում Վենեսուելայի Սահմանադրությունը հարգելը և դեմ ենք ՄԱԿ-ի Կանոնադրությանը հակասող բոլոր միակողմանի գործողություններին, ինչպիսիք են օտարերկրյա միջամտությունն այդ երկրի ներքին գործերին և ուժի գործադրման սպառնալիքը միջազգային հարաբերություններում։ Դա է Իրանի դիրքորոշումը»,- 2019 թ. մարտին հայտարարել է Բահարվանդը։ Իսկ ապրիլի 8-ին իրանական «Mehr News» գործակալությունը հայտնել է, որ «Iran Air»-ից հետո մեծությամբ Իրանի երկրորդ ավիափոխադրող «Mahan Air»-ը պաշտոնապես սկսել է ուղիղ չվերթերը Թեհրանի և Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի միջև։ Այո, դա հենց այն «Mahan Air»-ն է, որն ԱՄՆ-ի պատժամիջոցային ցուցակում է, և որի հետ համագործակցելու պատճառով Վաշինգտոնն այս տարի որոշել էր «պատժել» նաև հայկական ընկերություններից մեկին...
Ինչպե՞ս չասել, որ Վենեսուելայից Իրանի թողնել-հեռանալը պահանջող Թրամփի և նրա համախոհների համարձակությունը հերիքեց միայն Ռուսաստանի ու ռուսների վրա հաչելուն։ Չէ՞ որ խորհրդարանական ընտրության ժամանակ հաղթած կուսակցությունը, օրինակ՝ Լիբանանում՝ «Հզբոլահը», «արտասահմանյան ահաբեկչական կազմակերպությունների» ցուցակի մեջ մտցնելով ԱՄՆ-ը ոչինչ չապացուցեց, բացի նրանից, որ ոչ թե Իսրայելն է Մերձավոր Արևելքում տարածում ամերիկյան քաղաքականությունը, այլ Վաշինգտոնն է կատարում Թել Ավիվի քաղաքական պատվերները։ Բացի դրանից, լիբանանցի շիաների նկատմամբ իրենց տխմար քաղաքականությամբ ամերիկացիները և՛ շիաներին, և՛ ողջ Լիբանանն ավելի շատ մղեցին դեպի Իրանը, դեպի ԻՀՊԿ-ի և «Կոդսի» հետ համագործակցությունը։ Ավելի վատ են ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավորություններն այսօր ԻՀՊԿ-ի նկատմամբ Թրամփի անմիտ որոշման լույսի ներքո։ Եվ նա դեռ պետք է ծնկաչոք շնորհակալություն հայտնի Իրանի ԱԱԲԽ-ին, որ ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել միայն Մերձավոր Արևելքում ամերիկյան բանակի զորամասերը (ԶՈՒԿՀ)։ Ինչպես կարելի է նկատել գեներալ Ջաֆարիի և Ֆալահաթփիշեի հայտարարություններից, Թեհրանում սկզբում պատրաստ էին ԱՄՆ-ի ամբողջ բանակը ճանաչելու ԻՊ-ի, «Ալ Քաիդայի» տիպի ահաբեկչական կազմավորում։
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3310

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ