Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մարկիզ Կարաբա՞ս…

Մարկիզ Կարաբա՞ս…
17.05.2019 | 01:44

Բարեկամնե՛ր, Սուրբ գրքերն ասում են, միայն Աստծո վրա պիտի հույս դնել, իսկ ով մարդու վրա է հույս դնում, անեծքի մեջ է հայտնվում: Նույնն է իշխանավորների պարագան. իմաստուն է հույս դնել Քրիստոսի վրա, բայց ոչ Նիկոլի, որովհետև Աստված Իր խոստումները պահում է ու երբեք չի դրժում, իսկ Նիկոլը չի կարող ոչ Աստծո նման կատարյալ խոստումներ տալ և ոչ էլ դրանք կատարյալ պահել: Մարդուն կուռք դարձնելը կարող է նրան տանել սնապարծության և բարոյական խոշոր աղետների:


Աստծուց հեռացած մի խումբ Նիկոլին կուռք է դարձրել` նրան համարելով ամենա-ամենակարող:
Ըստ նմանների, մահկանացու Նիկոլը իրեն Ստեղծող Հավիտենական Աստծուց էլ ավելի առաջ է, իբր Նիկոլի խոսքով է Աստված Ինքն էլ նստում կամ վեր կենում:
Ամոթ և խայտառակություն: Սրանց եթե հարցնես.
-Հայաստանի բռնցքամարտի լավագույն չեմպիոնն ո՞վ է…
Կասեն.
- Նիկոլը:
-Լավագույն պանրագո՞րծը...
-Նիկոլը:
-Լավագույն ըմբի՞շը…
-Նիկոլը:
- Լավագույն լավաշ թխո՞ղը…
-Նիկոլը:
-Լավագույն ձու արտադրո՞ղը… շախմատի՞ստը… մաթեմատիկո՞սը… գիտնակա՞նը… Աստվածաշունչ կարդացո՞ղը… երգի՞չը… ասմունքո՞ղը.. գրո՞ղը… գարդասիլից հասկացո՞ղը (կասկածող է փնտրվում)… գյուղատնտե՞սը… զորավա՞րը… սեքսապաթալո՞գը…
«Կոշկավոր կատուն» մուլտֆիլմի Մարկիզ Կարաբասի օրինակով` Նիկոլը… Նիկոլը… Նիկոլը…
Ամենուր Նիկոլն է:
Իմա` Նիկոլն է Հայաստանում ամենակատարյալը բոլոր բնագավառներում, անգամ մանկանց սեռական դաստիարակության խոտելի ու պիղծ գրքույկը ընդունելի տեսնողը, բնականաբար, կոչված մասնագետներից ավելի, Նիկոլն Է:


Մի կին գրող իր էջում գրել էր. «Նիկոլը այդ գրքույկը հասկանում է, մասնագետները` ոչ»: Ասել կուզե` ինքն էլ է մասնագետներից ավելին հասկանում, ճիշտ Նիկոլի նման: Ցավում եմ այդ տիկնոջ համար, Տա Աստված, խելքի գա: Մինչդեռ այդ խայտառակ գրվածքը, որ մանկանց միասեռականության նախապատրաստելու սատանայի մի չար ձեռնարկ է, այլ տեղ է ուղղորդում` դեպի մանկանց գրքույկի մեջ դրված պոռնոկայք, որ մանկանց միասեռականություն քարոզողների հաջորդ փուլն է, հոգևոր որս ու սպանդ, որոգայթ` հայ մանկանց և նրանց ծնողների համար: Եվ մարդուն կուռք դարձրածները ամենևին էլ չեն ուսումնասիրում, թե գրքույկով Բաթոյան-Նիկոլ-Լարա Ահարոնյան քամին որտեղից է փչում:
Համացանցից հայտնի է, որ ԵՄ-ն տարեկան տասնյակ միլիոններ է տալիս միասեռականների իրավունք քարոզելու և օրենսդրելու համար: Ամո՛թ և սաստ թող լինի բոլոր նմաններին, Տիրոջով:
Համացանցում բազմաթիվ նյութեր վկայում են, որ ՀՀ իշխանությունները ԵՄ-ից, Սորոսից, ԱՄՆ-ից գումարներ են ստանում, որի դիմաց խոստանում են մեր հայրենիքն ապականել: Ահա թե ինչու Նիկոլ-կուռքը վտանգ չի տեսնում այդ գրքույկում և միասեռականներին վերաբերող այլևայլ խնդիրներում, քանի որ գումարի դիմաց այլասերվածության քարոզչության պարտավորություն են ստանձել կառավարական վերևներում: Սակայն հիշենք, որ Աստծուց վերև որևէ մեկը չկա և չի կարող լինել:


Այնպես որ, երբ մարդուն կուռք են դարձնում, դարձնողները կամա-ակամա զոմբիանում են, և հոգևոր կուրությամբ նորանոր խայտառակություններ գործում, ավելի ևս չարանում: Իսկ կուռքն է՛լ ավելի է հպարտանում ու ավելի գոռոզանում և առավել ևս չարիքների մասնակցում, Աստծո փոխարեն ինքն իրեն տեսնող, մարդ լինելուց վայր ընկած խայտառակ զոմբիներով: Չար օրերի մեջ ենք, բարեկամնե՛ր:
-Աղաղակենք, կանչենք մեր Աստծուն, չքնենք մնանք:
Միայն Աստված կարող է մեզ հոգևոր և անխարդավ ազատագրում բերել, և եկեք երբևէ մեր սրտերում տեղ չտանք որևէ կուռքի: Մեր սրտերը Քրիստոսի համար նախապատրաստենք` մարդ կուռքերին այնտեղից դուրս վռնդելով: Որպեսզի ոչ միայն հեռու մնանք, այլև դուրս գանք դրանց հետևանք աղետներից:
Հիշենք` մարդկության մեծագույնները` առաքյալները, ոչ թե իրենց անձերը ցուցիչ դարձրին, այլ քարոզեցին միայն Քրիստոսին, որպես աստվածային կայուն, կենդանի Հենարանի թե՛ իրենց անձերի, թե մեր` հետևորդներիս, հավատացողներիս փրկության: Հույսն Աստված` Քրիստոսով:
-Ե՛կ, Տեր մեր Հիսուս Քրիստոս:
Որովհետև անտանելի դարձող նեղ օրեր են և ավելի նեղ օրեր են գալիս Հայաստան` չարի 666 համակարգով:
Մեր ամենօրյա աղոթքը անպակաս պահենք մեր ազգի արժանապատիվ ազատագրման համար, եղբայրնե՛ր:


Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ
Կրոնի տեսաբան

Դիտվել է՝ 1628

Մեկնաբանություններ