Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նախկին զինվորականները Թրամփին կոչ են արել հակամարտություն չբորբոքել Իրանում

Նախկին զինվորականները Թրամփին կոչ են արել հակամարտություն չբորբոքել Իրանում
26.05.2019 | 13:44

70 նախկին զինծառայողներ դիմել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով պատերազմ չսկսել Իրանում՝ գրում է War on the rocks-ը։ Նամակը ստորագրել են «Ազգային անվտանգության առաջնորդների ամերիկյան քոլեջ» կազմակերպության ներկայացուցիչները, որ նախկին զինծառայողներ են։ Նրանց խոսքով՝ Թրամփն ի զորու է կայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Իսկ պատերազմի պարագայում ԱՄՆ-ն մեծ ֆինանսական և մարդկային կորուստներ կկրի։

Դիտվել է՝ 398

Մեկնաբանություններ