Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման գործում նրա դերի և ժողովրդավարական ճանապարհից երկրի հեռանալու հետ կապված: ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրները նշում են, որ Իվանիշվիլիի գործողությունները նպաստում են ռուսական շահերին և խաթարում են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները:               
 

ՀՅԴ-ն «ճանապարհային քարտեզ» է գծում

ՀՅԴ-ն «ճանապարհային քարտեզ» է գծում
15.06.2019 | 16:03

«Փաստ» գրում է. «Ներկայումս երկրում նկատվող ազգային արժեքների նահանջին զուգահեռ՝ ակտիվություն է նկատվում ՀՅԴ շարքերում: Դաշնակցականները բավականին անհանգստացած են երկրում ձևավորված մթնոլորտի և վիճակի հետ կապված: Թերթի զրուցակիցը, ով չի ցանկացել ներկայանալ, նշել է, որ ՀՅԴ-ում ներկայումս բուռն քննարկումներ են ընթանում՝ հետագա քաղաքական ակտիվության ապահովման «ճանապարհային քարտեզի» շուրջ: Նախատեսվում է անցկացնել համաժողովների շարք, նաև զանգվածային միջոցառումներ:


ՀՅԴ-ն այս կերպ կփորձի իր ընդդիմադիր կեցվածքով դաշտում ապահովել այլընտրանքային կարծիք ու իրական ազգային գաղափարներ:
Այս տեղեկությունները ճշտելու և մանրամասներ իմանալու համար դիմեցինք ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին: Նա «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ՀՅԴ-ում միշտ էլ տեղի են ունենում բուռն քննարկումներ, այդ թվում՝ նաև այս օրերին: «Այո, ունենք մի քանի խոշոր նախագծեր, ծրագրեր: Խոսքը փողոցային ցույցերի, հանրահավաքների մասին չէ: Պատրաստվում ենք իրականացնել մեծ ֆորում: Երբ մանրամասները պարզվեն, կհայտարարենք այդ մասին»,- ասաց Սաղաթելյանը»:

Դիտվել է՝ 1058

Մեկնաբանություններ