Բարսելոնայում երրորդ օրն է՝ փողոցային անկարգությունները չեն դադարում: Անկախության հազարավոր աջակիցներ այս գիշեր «Մոլոտովի կոկտեյլով» լի շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, այրել աղբամաններն ու բարիկադներ կառուցել փողոցներում: Ցույցերը սկսվել են, երբ Իսպանիայի Գերագույն դատարանը վճռեց 9-13 տարվա ազատազրկման դատապարտել կատալոնացի անջատականների 9 առաջնորդների: Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնը, որ 2017-ին անկախության հանրաքվե էր անցկացրել՝ չնայած Մադրիդի անհամաձայնությանը, այժմ Բելգիայում է:
Իսպանիան նախօրեին երրորդ դիմումն է ուղարկել Բրյուսել՝ նրան
արտահանձնելու պահանջով, ակնկալվում է, որ որոշումը կհրապարակվի մի քանի շաբաթ անց: