Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թրամփը Գոհաբանության օրն անցկացրել է զինվորների հետ

Թրամփը Գոհաբանության օրն անցկացրել է զինվորների հետ
30.11.2019 | 11:22

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չհայտարարված այցով մեկնել է Աֆղանստան՝ հանդիպելու զինվորականներին ու շնորհավորելու Գոհաբանության օրը: Սա նրա առաջին այցն է Աֆղանստան: Նա հանդիպել է նաև Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի հետ:

Հանդիպումից հետո Թրամփը լրագրողներին ասել է, որ «Թալիբան» շարժումը ձգտում է խաղաղ համաձայնագիր կնքել: «Մենք նրա հետ հանդիպում ենք, և ասում ենք, որ դա հնարավոր է միայն հրադադարից հետո: Նրանք չէին ցանկանում կրակը դադարեցնել: Հիմա ուզում են: Ես հավատում եմ, որ կստացվի»՝ ասել է Դոնալդ Թրամփը: Թրամփի այցից մեկ շաբաթ առաջ թալիբները պայմանավորվել են գերիների փոխանակության մասին: Վերլուծաբանները գտնում են, որ դա կարող է հանգեցնել հրադադարի բանակցությունների վերսկսման: Աֆղանստան այցի ընթացքում Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը նշանակալից կրճատելու է իր ռազմական ներկայությունը, բայց թվեր չհրապարակեց: Հիմա Աֆղանստանում 13000 զինվորականներ կան: ԱՄՆ զորքերւ Աֆղանստան են մտել 18 տարի առաջ՝ 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: Դա ԱՄՆ պատմության մեջ ամենաերկարատև ռազմական գործողությունն է: ԱՄՆ-ի ու թալիբների բանակցությունները դադարեցվել էին Թրամփի որոշումով, երբ Քաբուլում պայթյունից հետո ամերիկացի զինվորական սպանվեց: Թալիբները հրաժարվում էին բանակցել Աֆղանստանի կառավարության հետ, որին համարում են ոչլեգիտիմ: Նոյեմբերին թալիբները ազատեցին երկուսին՝ ամերիկացի Կևին Կինգին և ավստրալիացի Թիմոթի Ուիկսին, որ գերևարել էին 2016-ին:
BBC


Հ.Գ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չհայտարարված այցով մեկնել է Աֆղանստանում տեղակայված Բագրամ ամերիկյան ավիաբազա: Այցը համընկել է ԱՄՆ-ում նշվող Գոհաբանության օրվա հետ: Դոնալդ Թրամփը սկզբում ճաշարանում օգնել է սննդի բաժանման ժամանակ, այնուհետև ընթրել զինվորների հետ` համտեսելով հնդկահավ, կարտոֆիլի պյուրե և եգիպտացորենի ալյուրից պատրաստված հաց: Ռազմակայանում 2,5 ժամում նա հասցրել է ելույթ ունենալ զինծառայողների առջև և հանդիպել նախագահ Աշրաֆ Ղանիի հետ: Թրամփը հայտարարել է զորքի մի մասի դուրսբերման և «Թալիբան» ծայրահեղական շարժման հետ խաղաղ բանակցությունների մասին:


Անցած տարի ԱՄՆ նախագահի՝ Իրաք մեկնելու մասին լուրերը տարածվել էին մինչև նրա նպատակակետ հասնելը, օդանավի տեղաշարժին հետևել էին ավիացիոն էնտուզիաստները: Այս տարի նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են խիստ գաղտնիության պայմաններում: Լրագրողների ոչ մեծ խմբին հավաքել են բազմահարկ կայանատեղիի տանիքին և սև միկրոավտոբուսներով հասցրել ինքնաթիռի մոտ` վերցնելով հեռախոսները: Թրամփի ժամանակացույցում նշված է եղել մեկ այլ իրադարձություն, իսկ նրա մշտական ինքնաթիռը մնացել է Ֆլորիդայում: Պահեստային օդանավը թռիչքն իրականացրել է պատուհանների փակ վարագույրներով: Գոհաբանության տոնական շրջանը Թրամփը կանցկացնի Ֆլորիդայում, որտեղեց էլ կվերադառնա Վաշինգտոն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4308

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ