Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Քա­ղա­քա­կա­նու­թ­յու­նից դուրս կյանք կա, ա­ռօ­ր­յա կա»

«Քա­ղա­քա­կա­նու­թ­յու­նից դուրս կյանք կա, ա­ռօ­ր­յա կա»
03.12.2019 | 03:10

ԴԱ­ՎԻԹ ՍԱՄ­ՎԵ­ԼՅԱ­ՆԻ հետ զրու­ցել ենք նրա՝ վեր­ջերս հրա­տա­րակ­ված «հա­կա­ՔԱ­ՂԱ­Քա­կան» ժո­ղո­վա­ծուի ա­ռի­թով: «Այս քա­ղա­քում սր­բե­րը, ստերն ու սր­տե­րը խառն­վել են ի­րար, այս­տեղ ապ­րե­լու հա­մար պի­տի կամ խենթ լի­նես, կամ սրի­կա»,- գրում է ար­ձա­կա­գի­րը:

-Մենք ա­վե­լի հա­ճախ գրո­ղին, նրա գրա­կա­նու­թյու­նը սի­րե­լու մա­սին ենք խո­սում, իսկ գրողն ու իր ստեղ­ծած գրա­կա­նու­թյու­նը սի­րու՞մ են ըն­թեր­ցո­ղին:
-Պետք է սի­րի, ոչ թե հա­ճո­յա­նա, այլ սի­րի: Ընդ­հան­րա­պես ե­թե գրող-ըն­թեր­ցող կա­պը խզ­վում է, ստաց­վում է, որ գրողն ինքն իր հա­մար է միայն գրում: Մինչ­դեռ գրո­ղի մտ­քե­րը, գա­ղա­փար­նե­րը, մո­տե­ցում­նե­րը ինչ­քան էլ որ ի­րենն են, պետք է նաև ըն­թեր­ցո­ղին հաս­նեն: Եր­բեմն, գիր­քը նոր լույս տե­սած, հարց­նում են՝ հա­ջոր­դը ե՞րբ է լի­նե­լու: Սա նշա­նա­կում է՝ սի­րել են քո ստեղ­ծած ի­րա­կա­նու­թյու­նը: «Չար» ըն­թեր­ցող­ներ էլ կան, բնա­կա­նա­բար, ինքս էլ ինչ-որ հե­ղի­նա­կի հա­մար գու­ցե լավ ըն­թեր­ցող չեմ, բայց հե­ղի­նա­կը, մեկ է, պետք է սի­րի իր ըն­թեր­ցո­ղին:
-«Եր­ջան­կու­թյու­նը գր­վում է աչ­քե­րում, աչ­քեր, ո­րոնք թաքն­վում են փո­ղոց­նե­րում քայ­լե­լիս ու փայ­լում շենք-շի­նու­թյուն­նե­րից ներս»: Եր­ջա­նիկ­նե­րի՞ քա­ղաք է Երևա­նը: Եվ ին­չու՞ թաքց­նել եր­ջան­կու­թյու­նը:
-Երևա­նը պա­րա­դոքս­նե­րի քա­ղաք է: Ընդ­հան­րա­պես, դժ­վար է եր­ջան­կու­թյու­նը թաքց­նել, բայց երբ շուրջ­բո­լորդ նա­խանձ ու ա­տե­լու­թյուն է, ստիպ­ված փակ­վում ես ինքդ քո մեջ: Վա­կուու­մա­յին տա­րա­ծու­թյուն է ա­ռա­ջա­նում, զգում ես, որ քո եր­ջան­կու­թյան հետ կամ այն մար­դու, ում հետ եր­ջա­նիկ ես, մե­նակ ես և օ­տար մյուս­նե­րի հա­մար: Երևա­նում շատ են սի­րում մե­կը մյու­սով ապ­րել, ա­մե­նա­պարզ հար­ցը կա՝ ո՞նց ես: Հար­ցը տա­լիս են և թա­քուն ու­րա­խա­նում, ոչ թե քո լավ լի­նե­լով, այլ՝ վատ: Նա­խան­ձի ու ա­տե­լու­թյան այս մթ­նո­լոր­տում եր­ջան­կու­թյունդ պի­տի միայն աչ­քե­րումդ երևա:
-Գրում ես՝ ա­մեն ինչ վերջ ու­նի, ան­գամ գր­ված վեր­ջա­բա­նը: Մենք հի­մա զրու­ցում ենք, և այս բա­ռե­րից ոչ մե­կը չի կոր­չում: Մի օր մի տեղ չի՞ շա­րու­նակ­վե­լու մեր լի­նե­լը կամ հենց այս զրույ­ցը:
-Ա­մեն ինչ իր ժա­մա­նակն ու­նի: Պետք է չշ­տա­պես: Ե­թե չլի­նի վերջ, չի լի­նի սկիզբ: «հա­կա­ՔԱ­ՂԱ­Քա­կա­նը» սկս­վում է «Ի սկզ­բա­նե էր Վեր­ջը» պատմ­ված­քով, և նշել եմ, թե ին­չու. մար­դիկ այ­սօր սի­րում են ա­րագ կար­դալ, քիչ կար­դալ, ես էլ զգու­շաց­րել եմ, որ ե­թե վեր­ջա­բանն ես ու­զում ի­մա­նալ, ա­մեն ին­չի վեր­ջում մահ է լի­նում: «Ռո­դե­նի ձմեռն» էլ եմ մահ­վան թե­մա­յով սկ­սել, ո­րով­հետև մա­հը մեր ըն­կալ­մամբ վերջ է, բայց նաև սկիզբ է ինչ-որ բա­նի: Հա­կա­ռակ դեպ­քում ա­նի­մաստ կլի­ներ այս ա­մե­նը:
-«Հի­մա ոչ պապս կա, ոչ էլ ձմ­ռան պա­պի­կը, բայց մի պահ է գա­լիս, ու ես նո­րից կծկ­վում եմ. չգի­տեմ, երևի ցր­տից է»: Դա­վիթ, սա ման­կու­թյա­նը կա­րո­տե­լու-վե­րապ­րե­լու ձև՞ է:
-Այս պատմ­ված­քում պա­պը, նախ, այդ հե­րո­սի պապն է, երկ­րորդ՝ ներ­կա­յաց­նում է մի ողջ է­պո­խա: Ինձ հա­մար պա­պերն ու տա­տե­րը միշտ խոր­հր­դան­շում են ժա­մա­նա­կաշր­ջան, որ վե­րա­նում է: Շատ դեպ­քե­րում այն դեռ ապ­րում է մեր մեջ, բայց, ցա­վոք, ինչ­քան սե­րուն­դը նո­րա­նում է, այն­քան հներն ա­նու­շադ­րու­թյան են մատն­վում:
-«Եր­կու տա­րի անց՝ գար­նան վեր­ջին ամ­սին, այն էլ ժա­մա­նա­կից շուտ, ես էլ վե­րա­դար­ձա, իսկ պապս վա­ճա­ռել էր իր շքան­շան­նե­րը»: Կար­ծում եմ՝ սրա­նով ա­մեն ինչ աս­վում է, բայց ման­կու­թյա­նը կա­րո­տե­լու, վե­րապ­րե­լու հար­ցը կար­ծես շր­ջան­ցե­ցիր:
-Ման­կու­թյա­նը կա­րո­տե­լու ա­ռու­մով ա­սեմ, որ ցան­կու­թյուն չեմ ու­նե­ցել նո­րից 13 տա­րե­կան լի­նե­լու: Ե­թե այդ­պես նա­յենք, ու­րեմն, այս գր­ված­քը ման­կու­թյան գե­ղար­վես­տա­կան փաս­տագ­րում է, այ­նինչ այս­տեղ ման­կու­թյան դր­վագ­նե­րը շատ անձ­նա­կան չեն:
-«ՈՒ թվում է՝ օ­րե­րը միշտ եր­կար են լի­նե­լու, կյանքդ չի վեր­ջա­նա­լու, ա­վե­լին, դեռ նոր է սկս­վել»: Մա­հը հա­կաբ­նա­կա՞ն է, ան­պատ­կե­րաց­նե­լի՞: Երևի մե­նակ մա­հա­ցո­ղը գի­տի՝ ինչ է դա:
-Մա­հը ա­մե­նաբ­նա­կան երևույթն է, բայց վեր­ջը չէ: Ֆի­զի­կա­կան մարմ­նի ոչն­չա­ցումն է: Ես պատ­կե­րաց­նում եմ մա­հը, բայց չեմ հար­մար­վում մեռ­նե­լու գա­ղա­փա­րին, մտա­ծում եմ, որ դեռ ա­նե­լիք ու­նեմ կյան­քում: Դրա հա­մար մենք չենք ո­րո­շում` երբ է կյան­քը լի­նում, երբ է մա­հը լի­նում: Ինչ­պես «Աստ­վա­ծաշն­չի» «Ժո­ղո­վող» գր­քում է աս­վում՝ կա ապ­րե­լու ժա­մա­նակ և մեռ­նե­լու ժա­մա­նակ:
-Բա­ժա­նումն ու մա­հը ինչ-որ ա­ռու­մով հո­մա­նիշ­նե՞ր են:
-Բա­ժա­նու­մից ինչ-որ մի պահ մեռ­նում ես, նա­յած ին­չից կամ ու­մից ես բա­ժան­վում: Բայց բա­ժա­նում կա, որ փր­կու­թյուն է: Բա­ժա­նու­մը զա­տում է, չէ՞:
-«Պա­տե­րազ­մը չսկս­վեց, բայց դրա հոտն ար­դեն եր­կու տաս­նա­մյակ է, ինչ տա­րած­ված է քսա­նի­նը հա­զար ութ հա­րյուր քա­ռա­կու­սի կի­լո­մետր շա­ռավ­ղով ու վա­խի մեջ էր պա­հում ժո­ղովր­դին»: «Ի սկզ­բա­նե էր Վեր­ջը» պատմ­ված­քից է այս քաղ­ված­քը: Վի­ճա­հա­րույց հար­ցի անդ­րա­դառ­նանք. հե­տաքր­քիր է Ձեր կար­ծի­քը շր­ջա­նա­ռու­թյան մեջ դր­ված «Ա­րա­գաց­ված զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյան մա­սին» օ­րի­նագ­ծի առն­չու­թյամբ, ին­չը նա­խա­տե­սում է 1 ա­միս տևո­ղու­թյամբ զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյուն և 10 մլն դրամ վճար:
-Ընդ­հան­րա­պես, շատ լավ կլի­ներ, որ աշ­խար­հում բա­նակ­ներ չլի­նեին: Իմ կար­ծի­քով՝ ի­րա­կան ծա­ռա­յու­թյունն այն է, երբ մար­դիկ սահ­ման են պա­հում: Երևա­նի զո­րա­մա­սում, պա­հես­տա­յին գն­դե­րում ա­վե­լի շուտ նա­խա­պատ­րաստ­վում են ծա­ռա­յու­թյան: Եր­կու տա­րին գլո­րե­լը հե­տաքր­քիր չէ զին­վո­րի հա­մար, այ, երբ սահ­ման է պա­հում (կամ պա­տե­րազ­մի դաշ­տում է) զգում է իր կո­չու­մը: Գանք բուն հար­ցին. ո՞վ է ո­րո­շում ծա­ռա­յու­թյան գի­նը: Կամ ին­չու՞ պետք է մեկ ա­միս ծա­ռա­յեն, մեկ ամ­սում ոչ մի օ­գուտ չեն տա: Զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյու­նից ժա­մա­նա­կին էլ շա­տե­րը փո­ղով ա­զատ­վել են: Բնա­կա­նա­բար, ա­զատ­վում են նրանք, ով­քեր փող ու­նեն: Ի վեր­ջո, թող բա­նակն այն­պի­սին դառ­նա՝ սկ­սած ներ­քին կյան­քից, զին­վո­րա­կան-զին­վոր հա­րա­բե­րու­թյու­նից (մանր-մունր հար­ցեր էլ կան, որ հի­մա չեմ բարձ­րա­ձայ­նի), որ մարդն ան­գամ խա­ղաղ պայ­ման­նե­րում չփոր­ձի խու­սա­փել ծա­ռա­յու­թյու­նից:
-«Եր­կու ան­հայ­տու­թյուն, եր­կու խե­լա­հեղ ըն­թացք՝ մե­կը մտ­քի, մյու­սը՝ հի­շո­ղու­թյուն­նե­րի, իսկ վերջ­նա­կե­տը, ցա­վոք, ռել­սերն են ո­րո­շում»: Այս տո­ղե­րը կար­դա­լիս մտա­ծե­ցի, որ հի­շո­ղու­թյուն­ներն ապ­րում են մեզ հետ, ապ­րած ա­մեն պա­հի հետ: Խն­դի­րը չա­փա­բա­ժի՞նն է՝ շատ են դրանք, թե քիչ:
-Շատ չպի­տի տե­ղիք տաս հի­շո­ղու­թյուն­նե­րին. հի­շո­ղու­թյուն­նե­րը չեն մեռ­նում, հի­շո­ղու­թյուն­նե­րը սպա­նում են:
-Բայց նաև ակ­նար­կում ես, որ ժպի­տով ենք նա­յում ան­ցած օ­րե­րին:
-Մենք, հետ նա­յե­լով, միշտ ու­զում ենք լավ պա­հե­րը հի­շել, դա ուժ է տա­լիս ապ­րե­լու: Եվ հե­տո, հա­ճախ դժ­վա­րու­թյուն­նե­րին, ո­րոշ ժա­մա­նակ անց, ծի­ծա­ղով ենք նա­յում կամ հա­մա­կերպ­վում կո­րուստ­նե­րին:
-«ՈՒ սի­րում ես քա­ղա­քը, շն­չում, խեղդ­վում, ա­մեն ե­րե­կո մա­հա­նում ու ա­մեն ա­ռա­վոտ հա­րու­թյուն առ­նում հա­նուն նրա, նրա պատ­ճա­ռով»: Սա՞ է սե­րը:
-Դա այն է, որ ուժ է տա­լիս: Ե­թե ուժ չտա, կու­զես ա­մեն ե­րե­կո քնե­լուց հե­տո չարթ­նա­նալ, բայց երբ գի­տես պատ­ճառն ապ­րե­լու, ու­զում ես ա­ռա­վո­տը շուտ գա:
-«Ար­դա­րու­թյան և հայ­րե­նի­քի հան­դեպ սե­րը եր­բեմն ա­վե­լի ու­ժեղ է Պլա­տո­նի հայ­տա­րա­րած սի­րուց՝ Է­րո­սի նե­տը հա­նում են սր­տից, վրան դրոշ փա­թա­թում ու սկ­սում ծա­ծա­նել»: «Թռիչք դե­պի ա­նոր­շու­թյուն» պատմ­ված­քը ա­վե­լի շատ քա­ղա­քա­կան է, քան հա­կա­քա­ղա­քա­կան: Ին­չու՞ ես ա­սում, որ հա­կա­քա­ղա­քա­կան է գիրքդ:
-Հա­կա… է, իմ հե­րոս­նե­րը հա­կա­քա­ղա­քա­կան են, ե­թե ինչ-որ քա­ղա­քա­կան դր­վագ­ներ կան գր­քում, դա այն է, ինչն ան­խու­սա­փե­լի է մեր ի­րա­կա­նու­թյան մեջ, ին­չին հան­դի­պում ես: Բայց այս­տեղ խն­դի­րը վե­րա­բեր­մունքն է. դու կա­րող ես դրա­նով ապ­րել կամ թքած ու­նե­նալ: ՈՒ քա­նի որ այ­սօր բո­լորն ապ­րում են քա­ղա­քա­կա­նու­թյամբ, ա­մե­նա­ցածր չի­նով­նի­կից սկ­սած մինչև ա­մե­նա­բարձր պաշ­տո­նյա­յի ա­սա­ծը անց­կաց­նում են ի­րենց մի­ջով, դարձ­նում խո­սակ­ցու­թյան նյութ: Ե­թե այդ մար­դիկ զգան, որ հա­սա­րա­կու­թյու­նը մեր­ժում է ի­րենց, բա­նի տեղ չի դնում, կփոր­ձեն հա­ճո­յա­նալ, իսկ դրա հա­մար լավ գոր­ծեր պետք է ա­նեն: Բայց երբ տես­նում են ի­րենց թրենդ են դարձ­րել, շատ ա­վե­լի են կարևո­րում ի­րենց, քան կան ի­րա­կա­նում: «Թռիչք դե­պի ա­նո­րո­շու­թյուն»-ում հե­րո­սը հայ­տն­վում է քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կում, կա­րող է դրա մաս կազ­մել, կա­րող է դեմ գնալ: Նա լռում է, չի ընտ­րում այդ ու­ղին, ո­րով­հետև իր նպա­տակն ու­րիշ է, այդ քա­ղա­քում ապ­րե­լով հան­դերձ, ու­րիշ կյանք է ապ­րում: Քա­ղա­քա­կա­նու­թյու­նից դուրս կյանք կա, ա­ռօ­րյա կա, պետք է ապ­րել այդ ա­ռօ­րյան:
-«Լռիր մի պահ… սերն է մա­հա­նում»: Մեր քա­ղա­քում սե­րը մա­հա­նու՞մ է:
-Բո­լոր քա­ղաք­նե­րում ծն­վում են սե­րեր ու մեռ­նում են սե­րեր լռու­թյան մեջ: Փո­ղո­ցում չե՞ք տե­սել` աղ­ջի­կը քայ­լում է աչ­քե­րը լց­ված, մտա­ծում ես՝ մի սեր էլ է մա­հա­ցել:
-Ար­տա­գաղ­թի թե­ման անց­նում է գր­քի մի­ջով, թեև բուն թե­ման ար­տա­գաղ­թը չէ:
-Ես միշտ շո­շա­փում եմ այդ գա­ղա­փա­րը, դա միայն ֆի­զի­կա­կան ար­տա­գաղթ չէ, միայն երկ­րից հե­ռա­նալ չէ, այլ սր­տից, տե­սա­դաշ­տից, ա­ռօ­րյա­յից, ոչ թե ար­տա­գաղթ է, այլ գաղթ՝ հե­ռա­ցում: Կյան­քում միշտ կամ մենք ենք հե­ռա­նում, կամ մեզ­նից են հե­ռա­նում:
-«Աչ­քերդ փա­կիր ու մինչև տա­սը հաշ­վիր, հինգ վայր­կյա­նից ար­դեն ես էլ հե­ռու կլի­նեմ». գիրքն այս տո­ղե­րով է ա­վարտ­վում ու կար­ծես շա­րու­նա­կու­թյուն է են­թադ­րում: Նոր գոր­ծի սպա­սե՞նք:
-Ա­վե­լի ծա­վա­լուն գործ եմ ու­զում գրել: Իմ պատմ­վածք­նե­րը մի սե­նյա­կում չեն կա­տար­վում կամ մի օր­վա մա­սին չեն պատ­մում, տար­բեր գա­ղա­փար­ներ են գա­լիս միա­նում, ի­րա­վի­ճակ­նե­րը տար­բեր են, ե­թե ու­զե­նամ բա­ցել, դրան­ցից ա­մեն մե­կը կա­րող է 70-80 էջ լի­նել, բայց միշտ փոր­ձում եմ կարճ կա­պել: Գու­ցե դա գա­լիս է ման­կու­թյու­նից, երբ եր­կար նկա­րագ­րու­թյուն­ներ էի կար­դում, հոգ­նում էի, և այ­սօր ար­դեն ինքս փոր­ձում եմ ա­սե­լիքս հնա­րա­վո­րինս կարճ ձևա­կեր­պել:
-«Ա­վե­լի լավ է մո­լոր­վես այս քա­ղա­քում, քան հե­ռա­նաս. հե­ռա­նա­լուց ինքդ քեզ ես կորց­նում». միտքն ա­վե­լի բազ­մա­շերտ է, բայց իմ աչ­քի ա­ռաջ ե­կան կան­գառ­նե­րում եր­թու­ղա­յին­նե­րին սպա­սող մար­դիկ, նրանց մր­ցա­վազ­քը՝ մի ո­տա­չափ տեղ գտ­նե­լու, խցկ­վե­լու, դր­սում չմ­նա­լու:
-Ին­չու՞ միայն կան­գառ­նե­րում, նա­յիր փո­ղոց­նե­րում քայ­լող մարդ­կանց, երևի 1 մի­լիո­նից 500 հա­զա­րը մո­լոր­ված է, ոչ թե չգի­տեն գտն­վե­լու վայ­րը, այլ չգի­տեն՝ ինչ են ու­զում կյան­քից, ժա­մա­նա­կի և տա­րա­ծու­թյան զգա­ցո­ղու­թյու­նը կորց­նում են: Բայց կապ չու­նի, այդ­քա­նով հան­դերձ էլ պի­տի չհե­ռա­նաս քա­ղա­քից, ո­րով­հետև դր­սում դու լրիվ օ­տար ես:
-Քա­ղա­քը կար­դում է Դա­վիթ Սամ­վե­լյա­նի «հա­կա­ՔԱ­ՂԱ­Քա­կան» ժո­ղո­վա­ծուն: Ժա­մա­նակ առ ժա­մա­նակ մեր քա­ղա­քում հայ­տն­վում են գր­քեր, որ, թվում է՝ բո­լո­րը կար­դում են: Ո՞րն է գաղտ­նի­քը:
-Հա­տուկ մե­թոդ­ներ չեմ կի­րա­ռել ըն­թեր­ցո­ղին գրա­վե­լու հա­մար, երևի հո­գե­հա­րա­զատ է մարդ­կանց ա­սե­լի­քը, ձևը: Ես ու­րա­խա­նում եմ, երբ ա­սում են՝ մինչ Ձեր գիր­քը կար­դա­լը, ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րին չէի էլ փոր­ձում կար­դալ, Ձեզ կար­դա­ցի, հաս­կա­ցա, որ ա­մեն ինչ վեր­ջա­ցած չէ, է՞լ ում խոր­հուրդ կտաք կար­դալ: Բայց մե­ծամ­տու­թյուն չթ­վա. կան մար­դիկ, որ ժա­մա­նա­կա­կից հե­ղի­նակ­նե­րի տաս­նյակ գր­քեր են կար­դում, նոր իմ գիրքն են կար­դում, կամ չեն կար­դում ընդ­հան­րա­պես, կամ կար­դում՝ չեն հա­վա­նում: Բայց կան ըն­թեր­ցող­ներ, ո­րոնց գրա­վում է գու­ցե իմ գր­քե­րի զգաց­մուն­քա­յին շեր­տը: Ա­ռա­ջին գր­քիս ա­ռի­թով էլ եմ ա­սել, հի­մա էլ կա­րող եմ նույ­նը կրկ­նել. իմ նպա­տակ­նե­րից մեկն այն է, որ ըն­թեր­ցո­ղը գիր­քը կար­դա­լիս ա­ռե­րես­վի ինքն իր հետ. ե­թե ըն­թեր­ցո­ղը ինքն ի­րեն չտե­սավ, չտխ­րեց, որ գիր­քը վեր­ջա­ցավ, ու­րեմն օ­տար է մնում գիրքն ի­րեն:
Զրու­ցեց Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 4988

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

y>

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Ստա­խո­սը
Ստա­խո­սը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Ռազմավարական գործընկերություն
Ռազմավարական գործընկերություն