«Կթու կովն» ու «թաթիկները»
06.12.2019 | 00:10
Աժ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԲՀԿ ղեկավարի վերջին հայտարարություններին, ասաց. «Երբ ԲՀԿ խմբակցությունն սկսել է բողոքել ներդրումային միջավայրից, ժամանակագրորեն դա համընկել է այն բանի հետ, որ քննչական կոմիտեում մեղադրանք է առաջադրվել «Մուլտի գրուպ» ընկերության ղեկավարին՝ «Հյուսիս-Հարավ» ծրագրի շրջանակներում շատ խոշոր չարաշահումներ թույլ տալու համար:
Ես ուզում եմ ասել, որ «Հյուսիս-Հարավ» պրոյեկտը շատ նպաստավոր ներդրումային միջավայր է եղել, որ բռնել են ՀՀ էդ նախագիծը որպես կթու կով և կթել են, ով հասել է: Հիմա մենք նրանց թաթիկները կտրում ենք հատ-հատ և շարունակելու ենք կտրել»: Սա պատահական հիշեցում չէ։ Բացի այն, ինչ այս գործով մեղադրանքում ՀՔԾ-ն ներկայացրել է, իրականում այդ «չարաշահման» տակ կան լուրջ քաղաքական պայմանավորվածություններ։ Մեր տեղեկություններով` «Հյուսիս-Հարավ» ծրագրի շրջանակում ճանապարհի մի հատվածը «որպես կթու կով» տրվել է Ծառուկյանի ընկերությանը ինչ-ինչ քաղաքական գործարքի արդյունքում։ Եվ այսօր, ըստ ամենայնի, Փաշինյանը ոչ թե «կովի» մասին է ակնարկում, այլ սպառնում նախկին պայմանավորվածությունը բացահայտել։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ