Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Արցախում տարին եզրափակվում է 9.1% տնտեսական աճով

Արցախում տարին եզրափակվում է 9.1% տնտեսական աճով
28.12.2019 | 13:24

Արցախում տարին եզրափակվում է 9.1% տնտեսական աճով՝ ապահովելով շուրջ 341 մլրդ դրամ ՀՆԱ, որը 1 շնչի հաշվով կկազմի ավելի քան 4828 ԱՄՆ դոլար, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«2019թհունվար-սեպտեմբերին Արցախում մեկ աշխատողի միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 171869 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 8%-ով: Տարեսկզբից շուրջ 15%-ով բարձրացվել էր առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձը: Գալիք տարվա հունվարի 1-ից 10%-ով կբարձրանա հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող ուսուցիչների աշխատավարձը: Միաժամանակ, հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը սահմանվել է 68000 դրամ այս տարվա 55000 դրամի դիմաց, իսկ 2020 թվականի հունվարի մեկից կենսաթոշակները կբարձրանան միջինում 10%-ով»,- նշել է Գրիգորի Մարտիրոսյանը: Շարունակվել են աշխատանքները գործարար և ներդրումային բարենպաստ միջավայրի ապահովման ուղղությամբ: Հարկային բեռի թեթևացմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկություններին տրամադրված հարկային արտոնությունների շնորհիվ 2019-ին 600 նոր տնտեսվարող սուբյեկտ է ավելացել, ստեղծվել 700 նոր աշխատատեղ: Ըստ պետական նախարարի ներկայացրած ցուցանիշների՝ 11 ամիսների ընթացքում արտադրվել է ավելի քան 148 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, որը 40.2%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: «Հանքագործական արդյունաբերությունը տարեսկզբից ցուցաբերել է նվազման միտում: Մշակող արդյունաբերությունը հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 2.8 անգամ, էներգետիկան 9.0%-ով: Սպասվում է, որ երկրում էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալը կկազմի 475 մլն կՎտ/ժ, որը ավելի քան 22%-ով կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը և որից 85 մլն կՎտ/ժ-ը կկազմի արտահանման ծավալը: Ներկայումս գործարկված է 31 փոքր ՀԷԿ, կառուցման փուլում է գտնվում 12-ը: Միաժամանակ, ինչպես գիտեք, որպես հեռանկարային ուղղություն կարևորվում է արևային էներգիայի արտադրությունը: Ընթացիկ տարում ձևավորվել է արևային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողների գործունեությունը կանոնակարգող օրենսդրաիրավական դաշտը»,-ասել է Գրիգորի Մարտիրոսյանը:

Պետական նախարարն անդրադարձել է նաև բնակարանաշինությանն ու հիպոթեքային շուկային՝ նշելով որ 2019 թ. ընթացքում հիփոթեքային վարկավորման պետական աջակցության ծրագրի շրջանակում 397 ընտանիք բարելավել է իր բնակարանային պայմանները, շրջաններում 387 ընտանիքի տրամադրվել է պետական ֆինանսական աջակցություն:

Դիտվել է՝ 2615

Մեկնաբանություններ