Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

10 փաստեր, որոնց մասին չի խոսվել

10 փաստեր, որոնց մասին չի խոսվել
26.01.2020 | 15:42

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը, ուսումնասիրելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 100 փաստերը, առանձնացրել է 10 ուշագրավ փաստեր, որոնց անդրադարձ չի կատարվել:


1. 5% տնտեսական աճի մեջ առյուծի մասը բաժին է ընկել առևտրի ու ծառայությունների ոլորտին, որին նպաստել են վարկավորման ծավալների աճը, ֆինանսական (ներառյալ ապահովագրական), բուքմեյքերական և խաղատնային գործունեությունը:
2. Ի հեճուկս գյուղատնտեսության ոլորտում իրականացվող միջոցառումների, ոլորտի ցուցանիշները տպավորիչ չեն: 2019-ի 9 ամիսների տվյալներով գյուղատնտեսության ոլորտում 8% նվազում է գրանցվել, մասնավորապես անասնաբուծության ոլորտում անկումը կազմել է 2.2%, իսկ բուսաբուծության ոլորտում՝ 7%:
3. Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած վճարային հաշվեկշռի՝ օտարերկրյա ուղղակի ներդրումներն 2019-ի առաջին 9 ամիսներին նվազել են՝ կազմելով 7 մլն ԱՄՆ դոլար: Ավելին, համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը (ստացումների և մարումների տարբերություն) կրճատվել են ջ 47%-ով` կազմելով 32.6 մլրդ դրամ:
4. Պետական բյուջեով նախատեսված ծախսերը թերակատարվել են շուրջ 223 մլրդ դրամով, իսկ կապիտալ ծախսերը՝ 60%-ով: Կապիտալ ծախսերը պետական բյուջեից տնտեսության ենթակառուցվածքներում ու մարդկային կապիտալում կատարվող կապիտալ ներդրումներ են` ստեղծելով նախադրյալներ երկարաժամկետ տնտեսական աճի համար:
5. 2019-ին պետական բյուջեի հարկային եկամուտները ճշտված պլանի նկատմամբ չեն գերակատարվել:
6. Թեև արտահանման դրական միտումներ են արձանագրվել, այնուհանդերձ 2019-ի հունվար-սեպտեմբերին ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 7.7%` շեղվելով իր երկարաժամկետ կայուն 6.9% մակարդակից:
7. ՀՀ պետական պարտքը 2019-ին աճել է շուրջ 6%-ով կամ 402 մլն դոլարով:
8. Թեև 2018-ի ընթացքում ՀՀ կառավարությանը հաջողվել է 2017-ի համեմատ 2.2%-ային կետով նվազեցնել աղքատության մակարդակը, այնուհանդերձ խորացել է բնակչության բևեռացումն՝ ըստ սպառման և եկամուտների հավասարության (Ջինիի գործակից): 2020-ից գործող համահարթ եկամտային հարկը կնպաստի անհավասարության խորացմանը:
9. Գնաճը շեղվել է իր թիրախային նպատակային ցուցանիշից: 2019-ի ցածր գնաճային միջավայրը պայմանավորված է համախառն պահանջարկի նվազման և մարդկանց գնողունակության անկման հետ, որը կարգավորելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը անցյալ տարվա սեպտեմբերին իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25%-ային կետով՝ փորձելով խթանել տնտեսական ակտիվությունը:
10. Եվ վերջապես ուշագրավ է, որ 2020թ.-ի պետական բյուջեի ծախսային ուղղությունները դիտարկելիս յուրաքանչյուր ոլորտի համար հիմք են հանդիսացել 2017- 2019-ի համեմատականը: Բացառություն է կազմում միայն պաշտպանության ոլորտը, որտեղ 2019-ի հետ համեմատություն չի կատարվել: Թերևս այն պատճառով, որ 2020-ի աճող բյուջեում ոլորտին հատկացվող ծախսերը 2019-ի համեմատ ոչ թե ավելացել, այլ նվազել են շուրջ 3 մլրդ դրամով

Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ