Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Արմեն Գրիգորյան. Եվ գործադիրը, և օրենսդիրը համատեղ քայլեր կձեռնարկեն, որպեսզի ՍԴ ճգնաժամին լուծում տան

Արմեն Գրիգորյան. Եվ գործադիրը, և օրենսդիրը համատեղ քայլեր կձեռնարկեն, որպեսզի ՍԴ ճգնաժամին լուծում տան
28.01.2020 | 16:07

ՍԴ իրավիճակին լուծում տալու ցանկացած քայլի մասին իշխանությունները տեղյակ կպահեն, քայլեր արդեն եղել են՝ նույն ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու մասին օրենքը, նաև՝ ԱԺ ձեռնարկած քայլերը, որոնք հենց ճգնաժամը լուծելու նպատակ ունեին, բայց քանի դեռ լուծում չի ստացել, շարունակելու են քայլեր ձեռնարկել՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նրա խոսքով՝ ՍԴ իրավիճակի լուծման մասին ՀՀ վարչապետը ընդհանուր առմամբ խոսել է. «Կարծում եմ՝ և գործադիրը, և օրենսդիրը համատեղ քայլեր կձեռնարկեն, որպեսզի ՍԴ ճգնաժամին լուծում տան»,-ասաց նա՝ նշելով, թե սահմանադրական փոփոխությունները կարող են լուծման մի ճանապարհ լինել: Դիտարկմանը, թե երբ Գրիգորյանն ասել է՝ հեղաշրջման փորձ է եղել, վարչապետը որոշ չափով հերքել է իր խոսքերն՝ ասելով, թե հիբրիդային պատերազմի տարրեր են եղել. «Հետ ենք գալիս նույն թեմային, բայց ես հեղաշրջում բառ չեմ օգտագործել: Էթիկայի կարևոր սկզբունքներ կան՝ եթե մարդը բառը չի օգտագործում, վերագրել մարդուն՝ ժուռնալիստիկայի հարց է»:


Հարցին՝ Վանեցյանի գործունեության հետ կապված կասկածներ եղե՞լ են, դրա՞ համար նա պաշտոնից հեռացվեց, Գրիգորյանը պատասխանեց. «Այդ հարցին վարչապետն իր մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է, թե ընդհանուր կոնտեքստում ինչ խնդիրներ կան, և կարծում եմ՝ արդեն թեման փակված է, և սպասենք՝ եթե նոր զարգացումներ լինեն, բացատրություն էլ կտրվի»:

Դիտվել է՝ 583

Մեկնաբանություններ