Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԵԽԽՎ-ն Ռուսաստանից պահանջել է Ղրիմը վերադարձնել Ուկրաինային

ԵԽԽՎ-ն Ռուսաստանից պահանջել է Ղրիմը վերադարձնել Ուկրաինային
31.01.2020 | 15:17

ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել՝ մի շարք անդամ երկրների կողմից իրենց պարտականությունների իրականացման մոնիթորինգի վերաբերյալ: Փաստաթուղթը պարունակում է դրույթներ, որոնք Ռուսաստանից պահանջում են կատարել Մինսկի համաձայնագրերը, Ղրիմը վերադարձնել Ուկրաինային: Բանաձևի տեքստը հրապարակված է ԵԽԽՎ կայքում: Բանաձևին կողմ է քվեարկել 49 պատգամավոր, դեմ՝ 17, 3-ը ձեռնպահ են մնացել: Փաստաթղթում նշվում են Ռուսաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների հետ կապված բացասական միտումներ: ԵԽԽՎ-ն Մոսկվայից պահանջել է «վերջ տալ Ուկրաինայի արևելքում զինված ապօրինի խմբավորումների աջակցությանը և ռազմական միջամտությանը»:

Դիտվել է՝ 652

Մեկնաբանություններ