Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԵԽ պատգամավորը պատռել է Թուրքիայի դրոշը

ԵԽ պատգամավորը պատռել է Թուրքիայի դրոշը
01.02.2020 | 13:49

Ազգությամբ հույն Իոաննիս Լագոսը, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից է, Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ընթացող նիստի ժամանակ, պատռել է Թուրքիայի դրոշը: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:

Լագոսը գործողությունն արել է «Հունական կղզիներում մարդկանց դրությունը» խորագրով զեկույցը կարդալու ժամանակ:

«Թե ինչպես են մեր փառահեղ դրոշի նկատմամբ գցված ձեռքերը կոտրվում, ծովում խեղդվում, ամենալավը ռասիստ գլուխները գիտեն: Եվրոպայի փչացած, ռասիստ երեխաները թող իմանան իրենց չափը: Եվրոպան արդեն պետք է ասի «Կանգնի՛ր» իսլամաֆոբիային և ռասիզմին: Մեր դրոշը շարունակելու է ամենուրեք փառքով ծածանվել: Ակնկալում ենք, որ ԵԽ-ն այս ծաղրածուի վերաբերյալ անհրաժեշտ քայլեր անի»,- ի պատասխան հույն պատգամավորի՝ Twitter-յան իր էջում գրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

Դիտվել է՝ 592

Մեկնաբանություններ