Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ոստիկանությունը կալանավորել է ընդդիմության ղեկավարներին Բաքվում ակցիայից առաջ

Ոստիկանությունը կալանավորել է ընդդիմության ղեկավարներին Բաքվում ակցիայից առաջ
18.02.2020 | 10:59

Բաքվի ոստիկանությունը կիրակի օրը ցրել է խորհրդարանական ընտրությունների կեղծիքների դեմ բողոքի ակցիան: Ոստիկանները կալանավորել են մի քանի տասնյակ մարդու ու տարել քաղաքից դուրս: Հանրաճանաչ քաղաքական գործիչների ու թեկնածուների, նրանց թվում՝ «Հանրապետական այլընտրանք» չգրանցված կուսակցության նախագահ Իլգար Մամեդովին, «Մուսավաթի» նախագահ Արիֆ Հաջիլիին, հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովին, կալանավորել են ակցիաից մի քանի ժամ առաջ: Հանրահավաքը սկսելուց առաջ մի քանի տասնյակ ոստիկաններ կալանավորել են բոլորին, երբ փորձել են բողոքել: ՆԳՆ-ում ասել են, որ կալանավորվածներ չկան, կան միայն «միտինգի վայրից հեռացվածներ»: Ակցիայի մասնակիցներին նստեցրել են ավտոբուսներ ու մի քանի տասնյակ կիլոմետր քաղաքից դուրս են տարել: «Թուրանը» հաղորդել է, որ նրանց բաց են թողել, Իլգար Մամեդովին իջեցրել են Բաքվից 30 կիլոմետր հեռու մայրուղու վրա: 24 հոգու ավտոբուսով տարել են Սանգաչալ գյուղ՝ 50 կիլոմետր Բաքվից հեռու ու ազատ են արձակել: Պատգամավորի թեկնածուներ Մեհման Հուսեյնովին ու Ուլվի Հասանլիին բաց են թողել Հաջիքաբուլ-Քյուրդամիր մայրուղու վրա (Բաքվից 150 կիլոմետրի վրա): Ամենահեռուն տարել են պատգամավորի թեկնածու Ռուստամ Իզետլիին՝ նա հայտնվել է Եվլախում՝ Բաքվից 300 կիլոմետրի վրա:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԿԸՀ-ի տվյալներով՝ իշխող «Ենի Ազերբայջանը» ստացել է 125 մանդատից 72-ը, մնացած մանդատները ստացել են փոքր կուսակցություննեը և անկախ թեկնածուները: ԵԱՀԿ-ի միջազգային դիտորդները արձանագրել են բազում խախտումներ քվեարկության և ձայների հավարկի ժամանակ: Խնդիրներ են եղել ընտրատեղամասերի 7%-ում: Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «չեն եղել խախտումներ, որ կասկածի տակ կդնեին ընտրությունների լեգիտիմությունը» և «ոչ մի երկիր իդեալական ընտրություններ չի անում»:
BBC


Հ.Գ. Ընտրությունների նպատակը իշխանության կազմի նորացումն ու երիտասարդացումն էր՝ ըստ Ալիևի, որ նախքան խորհրդարանը ցրելը, փոխել էր իր աշխատակազմի ղեկավարին, վարչապետին, մի քանի նախարարի: Բայց կլանն Ալիևից ուժեղ դուրս եկավ, և հին ու նոր Միլի մեջլիսներում ընդամենը մեկ տասնյակ փոփոխություններ եղան: Փետրվարի 13-ին ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց ընտրությունները 4 ընտրատեղամասերում, որ անհնար է առանց Ալիևի թույլտվության՝ նա փորձում է գոնե այդկերպ մեջլիս բերել նորերին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5524

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ