ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Արսեն Թորոսյան. Հնարավոր չէ փակել ամբողջ աշխարհի ուղևորաշրջանառությունը

Արսեն Թորոսյան. Հնարավոր չէ փակել ամբողջ աշխարհի ուղևորաշրջանառությունը
23.02.2020 | 15:30

Մարդկանց տեղաշարժի սահմանափակումները նման հիվանդությունների դեպքում այդքան էլ աշխատող գործիքներից չեն, անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը հարևան Իրանում և այս իսկ պատճառով սահմանը փակելու վերաբերյալ տարբեր կոչերին` Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա հիշեցրեց` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս ոչ թե մուտքի, այլ ելքի սահմանափակում կիրառել նման դեպքերում. «Հնարավոր չէ փակել ամբողջ աշխարհի ուղևորաշրջանառությունը, և իմաստ էլ չկա, բայց այսօր և վաղը քննարկելու ենք նման հնարավորությունը, ինչպես արեցինք Չինաստանի դեպքում` հանելով ազատ վիզային ռեժիմը, և փաստացի մենք այսօր Չինաստանի քաղաքացի գրեթե չունենք Հայաստան մտնող»,- հայտարարեց նախարարը:


Փետրվարի 1-ից մարտի 31-ը ժամանակավորապես կասեցված է Չինաստանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը:
Թեհրանում երեկ հինգերորդ մարդն է մահացել կորոնավիրուսից: Երկրում ախտահարվածների մեծ մասը Քոմ քաղաքում են, որտեղ չինական մի ընկերություն արևային էներգիա արտադրող կայան է կառուցում: Մասնագետները չեն բացառում, որ վարակը Իրան է ներթափանցել ընկերության աշխատակիցների միջոցով, որոնք հաճախ են լինում հայրենիքում:


Սաուդյան Արաբիայի իշխանությունները արգելել են սեփական քաղաքացիներին այցելել Իրան, այս պահին այդ երկրում գտնվողներն, իրենց հերթին, թագավորություն կարող են վերադառնալ 14-օրյա կարանտինից հետո միայն:

Դիտվել է՝ 829

Մեկնաբանություններ