Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում

Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում
23.02.2020 | 15:34

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մարտի 5-ին Ստամբուլում տեղի կունենա քառակողմ գագաթաժողով՝ նվիրված սիրիական Իդլիբ նահանգում հակամարտության կարգավորմանը: Գագաթաժողովին կմասնակցեն Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է CNN Turk-ը։


Մերկելը և Մակրոնը Պուտինին և Էրդողանին փետրվարի 20-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել են քառակողմ հանդիպում կազմակերպել Իդլիբի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ: Չորս երկրների ղեկավարները վերջին անգամ Սիրիայի հարցով գագաթաժողով են անցկացրել 2018-ի հոկտեմբերին:

Դիտվել է՝ 694

Մեկնաբանություններ