Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՈՒ՞ր է, մա՛հ, քո հաղ­թու­թ­յու­նը, ու՞ր է, գե­րեզ­մա՛ն, քո խայ­թո­ցը

ՈՒ՞ր է, մա՛հ, քո հաղ­թու­թ­յու­նը, ու՞ր է, գե­րեզ­մա՛ն, քո խայ­թո­ցը
19.06.2020 | 00:02
Ի՞նչ է Մա­հը: Որ­տե­ղի՞ց այն ի հայտ ե­կավ: Ո­րո՞նք են նրա դրսևոր­ման կեր­պե­րը և սահ­ման­նե­րը:
Աստ­ված ստեղ­ծեց մար­դուն և դրեց Ե­դե­մի պար­տե­զում: Մար­դը ողջ ա­րար­չու­թյան իշ­խանն էր, միայն մեկ բան էր ար­գել­ված նրան. ճա­շա­կել «Բա­րու և չա­րի գի­տու­թյան ծա­ռից»: Աստ­ված ին­քը մար­դուն զգու­շաց­րել էր, որ ար­գել­ված ծա­ռից կե­րած օ­րը մահ­կա­նա­ցու կդառ­նա: Սա­կայն մար­դը հա­մար­ձա­կու­թյուն ու­նե­ցավ կաս­կա­ծի տակ առ­նե­լու Աստ­ծո խոս­քը. օ­ձի` Սա­տա­նա­յի դրդ­մամբ կե­րավ այդ պտ­ղից, Աստ­ված փա­կեց նրա առջև Կե­նաց ծա­ռի ճա­նա­պար­հը, և մար­դը դար­ձավ մահ­կա­նա­ցու, ո­րով­հետև Աստ­ծո դրած ի­րա­վուն­քը խախ­տեց: Նա ա­նի­րա­վու­թյուն գոր­ծեց, և դա ի­րեն հա­մար­վեց մեղք: Մեղ­քը մտավ աշ­խարհ և այդ մեղ­քով էլ՝ մա­հը, և մա­հը տա­րած­վեց Ա­դա­մի ողջ սերն­դի վրա:
Տար­բե­րա­կում ենք ֆի­զի­կա­կան, հոգևոր, ժա­մա­նա­կա­վոր և հա­վի­տե­նա­կան մահ:
Մար­դը միայն մար­մին չէ, այլ միա­ժա­մա­նակ հո­գի է և շունչ: Ֆի­զի­կա­կան մա­հը այն է, երբ մար­մի­նը զրկ­վում է հո­գուց, շն­չից և դա­դա­րում է գոր­ծե­լուց: Մար­դու ֆի­զի­կա­կան մարմ­նի մեջ, մե­ղան­չե­լու պա­հից սկ­սեց ներ­գոր­ծել մահ­վան օ­րեն­քը, ո­րի ազ­դե­ցու­թյու­նը մար­դուն հասց­նում է վերջ­նա­կան մահ­վան:
Մա­հը ֆի­զի­կա­պես և հո­գե­պես ոչն­չա­ցում չէ. մա­հը կյան­քի մեր­ժումն է, սա­կայն կյան­քի վախ­ճա­նը չէ. «Հո­գին է կեն­դա­նա­րար. մար­մի­նը ոչ մի բան չի կա­րող ա­նել» (Հովհ. 6;64): Ֆի­զի­կա­կան մա­հը հո­գու բա­ժա­նումն է մարմ­նից, իսկ հոգևոր մա­հը` հո­գու բա­ժա­նումն է Աստ­ծուց՝ կյան­քի աղ­բյու­րից, Նրա սր­բու­թյու­նից: Այ­սինքն մա­հը ան­ցում չէ գո­յու­թյան վի­ճա­կից չգո­յու­թյան վի­ճա­կի, այլ ժա­մա­նա­կա­վոր կամ հա­վի­տե­նա­կան բա­ժա­նում է Աստ­ծուց կամ մեր սե­փա­կան մարմ­նից, այն­պես, ինչ­պես կյան­քը միա­ցում է ու միու­թյուն Աստ­ծո հետ: Աստ­ված ա­սել էր Ա­դա­մին, որ ծա­ռի պտ­ղից ու­տե­լուն պես կմա­հա­նա: Խոս­քը վե­րա­բե­րում էր ոչ միայն ֆի­զի­կա­կան մա­հին, ո­րը վրա հա­սավ աս­տի­ճա­նա­բար, այլև հոգևոր մա­հին, ո­րը ան­մի­ջա­պես հա­ջոր­դեց նրանց գոր­ծած մեղ­քին, քա­նի որ Ա­դամն ու Ե­վան հոգևո­րա­պես կտր­վե­ցին Աստ­ծուց և զրկ­վե­ցին ի­րենց սե­փա­կան աստ­վա­ծա­կերպ բնու­թյու­նից:
Ա­դա­մի անհ­նա­զան­դու­թյամբ նաև նրա սերն­դի՝ ողջ մարդ­կու­թյան վրա տա­րած­վեց մա­հը: Այս­պի­սով, Ա­դա­մի սե­րուն­դը հոգևո­րա­պես մե­ռած է` զրկ­ված աստ­վա­ծա­յին կյան­քից, սա­կայն Աստ­ված դեռ մար­դու հետ է` նրան վե­րա­դար­ձի հնա­րա­վո­րու­թյուն տա­լով: «Եվ դուք մե­ռած էիք ձեր մեղ­քե­րի ու հան­ցանք­նե­րի մեջ, ո­րոն­ցում մի ժա­մա­նակ ըն­թա­նում էիք՝ ըստ այս աշ­խար­հի սո­վո­րու­թյան՝ հնա­զանդ­վե­լով օ­դում տի­րող իշ­խա­նի այն ո­գուն, որ այժմ ներ­գոր­ծում է ապս­տամ­բող մարդ­կանց մեջ» (Ե­փես. 2; 1-2): «Բայց Աստ­ված, որ ա­ռատ է ո­ղոր­մու­թյամբ, Իր մեծ սի­րով, ո­րով սի­րեց մեզ, մինչ մե­ռած էինք մեր մեղ­քե­րի մեջ, մեզ կեն­դա­նաց­րեց Քրիս­տո­սով» (Ե­փես. 2;4-5): Ա­մե­նա­սար­սա­փե­լին հա­վի­տե­նա­կան մահն է, ո­րը Սուրբ Գր­քում կոչ­վում է հոգևոր երկ­րորդ մահ` հա­վի­տե­նա­կան բա­ժա­նում Աստ­ծուց հա­վի­տե­նա­կան տան­ջան­քի վայ­րում. «Նրանց պա­տի­ժը պի­տի լի­նի հա­վի­տե­նա­կան կոր­ծա­նու­մը՝ հե­ռու Տի­րոջ ներ­կա­յու­թյու­նից և նրա փա­ռա­վոր զո­րու­թյու­նից» Բ Թե­սաղ. 1; 9)։ «Իսկ գա­լով ծույ­լե­րին ու ան­հա­վատ­նե­րին, ոճ­րա­գործ­նե­րին և պոռ­նիկ­նե­րին, կա­խարդ­նե­րին և կռա­պաշտ­նե­րին, հմա­յող­նե­րին և բո­լոր ստա­խոս­նե­րին՝ ամ­բա­րիշտ­նե­րին, նրանց բա­ժի­նը ծծմ­բով և հրով այր­վող լճի մեջ է, որ երկ­րորդ մահն է» (Հայտ. 21): Սա­կայն Աստ­ված երկ­րի վրա ֆի­զի­կա­պես ապ­րող հոգևո­րա­պես մե­ռած­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս ձեռք բե­րե­լու կյան­քը` Աստ­ծո հետ հաշտ­վե­լու և Նրա ներ­կա­յու­թյան մեջ մնա­լու հա­մար: Այդ հնա­րա­վո­րու­թյու­նը կոչ­վում է հա­րու­թյուն:
Հա­րու­թյուն նշա­նա­կում է վե­րա­կեն­դա­նա­ցում մեղ­քի մա­հից: Ինչ­պես մա­հը, հա­րու­թյու­նը ևս լի­նում է ֆի­զի­կա­կան կամ հոգևոր, հա­րու­թյուն ժա­մա­նա­կա­վոր կամ հա­վի­տե­նա­կան կյան­քի հա­մար: Մեր Տեր և Փր­կիչ Հի­սուս Քրիս­տոս շատ մարդ­կանց հոգևոր և ֆի­զի­կա­կան հա­րու­թյուն տվեց, քա­նի դեռ այս աշ­խար­հում էր. այ­րի կնոջ որ­դուն, Հայ­րո­սի աղջ­կան, Իր բա­րե­կամ Ղա­զա­րո­սին, իսկ օ­րենս­գետ Նի­կո­դե­մո­սը, մաք­սա­պետ Զակ­քեո­սը հոգևոր հա­րու­թյուն ստա­ցան: Սա­կայն նրանք նո­րից մա­հա­ցան: Մե­ռել­նե­րի հա­վի­տե­նա­կան հա­րու­թյան մա­սին գա­ղա­փա­րը դեռևս հի­շա­տակ­վում է Հին Կտա­կա­րա­նում: Աստ­ված իր մար­գա­րե­նե­րին և ծա­ռա­նե­րին տե­ղե­կաց­րել էր, որ իր ծրագ­րի մեջ ո­րոշ­ված ժա­մա­նակ կա մե­ռել­նե­րի հա­րու­թյան հա­մար: «Տի­րոջ ձեռ­քը հանգ­չեց ինձ վրա. բարձ­րաց­րեց ինձ Տի­րոջ Հո­գով, դրեց ինձ մի դաշ­տի մեջ, որ լի էր մարդ­կանց ոս­կոր­նե­րով: Պտ­տեց­րեց ինձ ոս­կոր­նե­րի շուր­ջը: Դրանք շա՜տ-շատ էին դաշ­տի ե­րե­սին ու սաս­տիկ չո­րա­ցած էին: Նա ա­սաց ինձ. «Մար­դո՛ւ որ­դի, ար­դյոք կկեն­դա­նա­նա՞ն այդ ոս­կոր­նե­րը»: Ես ա­սա­ցի. «Տե՛ր Աստ­ված, այդ դու գի­տես»: Եվ Տե­րը խո­սեց ինձ հետ ու ա­սաց. «Մար­դո՛ւ որ­դի, այդ ոս­կոր­ներն Իս­րա­յե­լի ամ­բողջ տունն են: ՈՒս­տի մար­գա­րեա­ցի՛ր ու ա­սա՛ դրանց. - Այս­պես է ա­սում Տեր Աստ­ված. «Ա­հա ես բաց եմ ա­նե­լու ձեր գե­րեզ­ման­նե­րը և հա­նե­լու եմ ձեզ ձեր գե­րեզ­ման­նե­րից, ո՛վ իմ ժո­ղո­վուրդ: Տա­նե­լու եմ ձեզ Իս­րա­յէ­լի եր­կի­րը: Իմ հո­գին տա­լու եմ ձեզ, և դուք կեն­դա­նա­նա­լու եք: Ձեզ դնե­լու եմ ձեր երկ­րում, և դուք պի­տի ի­մա­նաք, որ ես եմ Տե­րը: Ա­սա­ցի ու կա­տա­րե­լու եմ»,- ա­սում է Տեր Աստ­ված» (Ե­զեկ. 37;1-3,11-14): «Իսկ դու ա­րի հան­գս­տա­ցի՛ր, ո­րով­հետև տա­կա­վին օ­րեր ու ժա­մեր կան մինչև վախ­ճա­նի կա­տա­րու­մը. դու կհանգ­չես և վեր կկե­նաս քո ժա­մա­նա­կին, օ­րե­րի վեր­ջում» (Դան. 12; 13): Եվ այս ծրա­գի­րը ա­վե­լի բա­ցա­հայտ հի­շեց­վում է Նոր Կտա­կա­րա­նում: Պո­ղոս ա­ռա­քյա­լը այս­պես է մեկ­նում Աբ­րա­համ Նա­հա­պե­տի հա­վա­տը Աստ­ծո ա­մե­նա­զո­րու­թյան նկատ­մամբ. «Աբ­րա­հա­մը իր մտ­քում մտա­ծեց, թե Աստ­ված կա­րո՛ղ է մե­ռել­նե­րից էլ հա­րու­թյուն տալ Ի­սա­հա­կին: ՈՒս­տի և, որ­պես նա­խօ­րի­նակ այդ բա­նի, նա հետ ստա­ցավ իր որ­դուն» (Եբր. 11; 13,19): Հին ՈՒխ­տի բո­լոր սր­բե­րը մե­ռան նույն հա­վա­տի մեջ «դեռևս խոս­տում­նե­րը չս­տա­ցած. բայց հեռ­վից տե­սան այդ խոս­տում­նե­րը և ցն­ծա­ցին ու խոս­տո­վա­նե­ցին, թե ի­րենք օ­տար և պան­դուխտ են երկ­րի վրա»: Նրանց ան­մահ հո­գի­նե­րը հա­րու­ցյալ գա­լի­քի տեն­չան­քով են հան­գր­վա­նել երկ­նա­յին լու­սե խո­րան­նե­րում: Եվ սր­բե­րի մա­հը՝ որ­պես այդ­պի­սին մահ չէ, քան­զի նրանք կեն­դա­նի են Կյան­քի Ա­րար­չի հա­մար: Սր­բե­րի համ­բե­րու­թյունն ու հա­վա­տը վկա­յում են, որ մե­ռել­նե­րի հա­րու­թյուն գո­յու­թյուն ու­նի, ո­րով­հետև ե­թե մե­ռել­նե­րի հա­րու­թյուն չլի­ներ, բնա­կա­նա­բար Աստ­ված չէր կա­րող իր խոս­տու­մը կա­տա­րել, ուս­տի և սուտ խո­սած կլի­ներ: Սա­կայն Աստ­ված եր­բեք սուտ չի խո­սում, թեև Բան­սար­կուն կա­րո­ղա­ցավ հա­կա­ռա­կը հա­մո­զել ա­ռա­ջին մար­դուն և շա­րու­նակ փոր­ձում է հա­մո­զել նաև նրա սե­րունդ­նե­րին: Հա­րու­թյան գա­ղա­փարն ինք­նին մխի­թա­րում է կյան­քը սի­րող մար­դուն, սա­կայն հա­րու­թյունն իր էու­թյամբ տար­բեր է ար­դար­նե­րի և մե­ղա­վոր­նե­րի հա­մար. ար­դար­նե­րի հա­մար այն հա­վի­տե­նա­կան կյանք և ե­րա­նու­թյուն է, այ­նինչ մե­ղա­վոր­նե­րի հա­մար՝ հա­վի­տե­նա­կան մահ ու տա­ռա­պանք. «ո­րով­հետև կգա ժա­մա­նակ, երբ բո­լոր նրանք, որ գե­րեզ­ման­նե­րում են, կլ­սեն նրա ձայ­նը և դուրս կգան. ով­քեր բա­րի գոր­ծեր են ա­րել՝ կյան­քի հա­րու­թյան հա­մար, իսկ ով­քեր չար գոր­ծեր են ա­րել` դա­տաս­տա­նի հա­րու­թյան հա­մար» (Հովհ. 5: 28; 29)։
Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս
Դիտվել է՝ 1853

Մեկնաբանություններ