Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արմեն Սարգ­ս­յան նա­խա­գա­հին չի՞ մտա­հո­գում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը

Արմեն Սարգ­ս­յան նա­խա­գա­հին չի՞ մտա­հո­գում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը
26.06.2020 | 01:23

Հա­վա­նա­բար շա­տերն են զար­մա­նում, թե ֆի­զի­կա­մա­թե­մա­տի­կա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկնածու, Միա­ցյալ Թա­գա­վո­րու­թյու­նում ՀՀ դես­պան աշ­խա­տած, ար­քա­յազ­նի հետ բա­րե­կա­մա­ցած, հա­մաշ­խար­հա­յին մա­կար­դա­կի բիզ­նես­նե­րի մա­սին էլ չա­սած, ա­լամ աշ­խարհ տե­սած և, ի վեր­ջո, տի­ե­զերք թռ­չե­լու ցան­կու­թյուն ու­նե­ցող Ար­մեն Սարգ­սյա­նը ին­չու է ե­կել Հա­յաս­տան ու «սիմ­վո­լիկ» նա­խա­գահ դար­ձել։ Կեն­սագ­րու­թյան մեջ, հա­մա­ձայն եմ, գու­ցե ծան­րակ­շիռ տող է՝ ՀՀ նա­խա­գահ, բայց այդ­քան նվաս­տա­նա­լու գնով ար­ժե՞։ Ար­մեն Սարգ­սյա­նը, ո­չինչ չա­նե­լով, այս եր­կու տար­վա ըն­թաց­քում ա­վե­լի շատ քն­նա­դա­տու­թյուն է վաս­տա­կել, քան ո­լորտ­նե­րը ձա­խո­ղած գե­րա­տես­չու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը։ Ին­չու՞ նրան չի ան­հան­գս­տաց­նում այն հան­գա­ման­քը, որ այս իշ­խա­նու­թյունն իր հետ ոչն­չաց­ման է տա­նում ոչ միայն Ար­մեն Սարգ­սյան նա­խա­գա­հին, այլև այդ ինս­տի­տուտն ընդ­հան­րա­պես։ ՈՒ այլևս ար­դա­րա­ցում չկա այն բա­նին, թե նա­խա­գա­հը ոչ մի լիա­զո­րու­թյուն չու­նի, չի կա­րող ո­րո­շում­նե­րի վրա ազ­դել, սե­փա­կան լիա­զո­րու­թյուն­նե­րի կր­ճատ­ման օ­րեն­քը հենց նա նա­խօ­րեին ստո­րագ­րեց։ Այս ա­ռու­մով խո­սե­լու տեղ էլ չու­նի։


Ա­մե­նա­մեծ հարցն այն է, թե ին­չու՞ է նա­խա­գա­հը գրե­թե միշտ տուրք տա­լիս քա­ղա­քա­կան մե­ծա­մաս­նու­թյան ցան­կա­ցած վի­ճա­հա­րույց ո­րոշ­ման, ին­չու՞ սե­փա­կան դիր­քո­րո­շու­մը չու­նի։ Ան­գամ ե­թե նրա ստո­րագ­րել-չս­տո­րագ­րե­լուց բան կախ­ված չէ, պետք է, չէ՞, որ այդ ինս­տի­տու­տը` ար­ժեք, նա­խա­գա­հի խոսքն էլ գին ու­նե­նա։ Ոչ մե­կը նրա­նից չի պա­հան­ջում խիստ ընդ­դի­մա­դի­րի պես քն­նա­դա­տել օր­վա իշ­խա­նու­թյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, բայց ներ­քա­ղա­քա­կան հար­ցե­րից մշ­տա­պես խու­սա­փող Սարգ­սյա­նը պի­տի կա­րո­ղա­նա նաև եր­բեմն այս կամ այն վի­ճա­հա­րույց հար­ցի առն­չու­թյամբ գնա­հա­տա­կան հն­չեց­նել։ Ար­մեն Սարգ­սյա­նի լռու­թյու­նը հար­ցե­րի տե­ղիք է տա­լիս, կաս­կա­ծե­լի դառ­նում։ ՈՒ այն քա­ղա­քա­կան ու­ժե­րի հայ­տա­րա­րու­թյու­նը, թե նա հա­տուկ «ա­ռա­քե­լու­թյամբ» է ե­կել, թե Փա­շի­նյանն ու­նի քա­ղա­քա­ցիու­թյան հետ կապ­ված փաս­տա­թուղ­թը ու շատ այլ գնա­հա­տա­կան­ներ, կար­ծես, գո­յու­թյան ի­րա­վունք են ստա­նում, ո­րով­հետև, երբ եր­կի­րը խառն­ված է ի­րար, բո­լո­րը մտա­հոգ են ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կով, Ար­մեն Սարգ­սյանն անխ­ռով հետևում է, ա­ռանց բառ ա­սե­լու։ Չենք տե­սել ու չենք տես­նում եր­կու կող­մե­րին ուղղ­ված, սթա­փեց­նող գնա­հա­տա­կան, երկ­րի նա­խա­գա­հի ի­րա­կան ան­հան­գս­տու­թյուն։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 7296

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ