Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Միակ տու­ժո­ղը հայ ժո­ղո­վուրդն է լի­նե­լու

Միակ տու­ժո­ղը հայ ժո­ղո­վուրդն է լի­նե­լու
03.07.2020 | 00:31

Հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րի խո­րա­ցումն ար­դեն լուրջ քայ­լե­րի է մղում Ռու­սաս­տա­նին։ Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, այս օ­րե­րին Հա­յաս­տա­նի ընդ­դի­մա­դիր դաշ­տում Ռու­սաս­տա­նը սկ­սել է մի քա­նի ուղ­ղու­թյուն­նե­րով ին­տեն­սիվ աշ­խա­տել, ընդ ո­րում ոչ միայն հայտ­նի քա­ղա­քա­կան միա­վո­րում­նե­րի, այլև բա­վա­կան քիչ հրա­պա­րա­կայ­նու­թյուն ու­նե­ցող շր­ջա­նակ­նե­րի հետ։ Այլ խոս­քով, որ­տեղ պա­րարտ հող է տես­նում, բաց չի թող­նում։ Հաս­կա­նա­լով, որ այս տեմ­պե­րով Հա­յաս­տա­նում ազ­դե­ցու­թյան գո­տին ամ­բող­ջո­վին փոխ­վում է, Ռու­սաս­տա­նը փո­խում է մար­տա­վա­րու­թյու­նը։ Նույն աղ­բյուր­նե­րի պնդ­մամբ, ե­թե նախ­կի­նում տար­բեր խո­ղո­վակ­նե­րով ռու­սա­կան քա­ղա­քա­կան է­լի­տան փոր­ձում էր Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ խո­սել, բան «հաս­կաց­նել», հի­մա ան­ցել են «կաց­նա­յին» քա­ղա­քա­կա­նու­թյա­նը. խզել հնա­րա­վոր բո­լոր կա­պերն ու սե­փա­կան շր­ջա­նակ­նե­րի հետ փոր­ձել ի­րադ­րու­թյու­նը շտ­կել։


Սա­կայն սրան զու­գա­հեռ Հա­յաս­տա­նում արևմտյան ու­ժերն ի­րենց գոր­ծու­նեու­թյան պի­կին են հա­սել ու հիմ­նա­կան թի­րախ են դարձ­րել ոչն­չաց­նել այն ա­մե­նը, ինչ Ռու­սաս­տա­նի հետ է կապ­ված, սա բնա­կա­նա­բար ի­րա­կա­նաց­վում է իշ­խա­նու­թյան լուռ հա­մա­ձայ­նու­թյամբ ու դա ա­ռա­վել մար­տա­կան է դարձ­րել ռուս­նե­րին։ «Ան­հաղ­թա­հա­րե­լի մեծ պատ­նեշ է ստեղծ­վել հայ և ռուս պաշ­տո­նյա­նե­րի միջև։ Իշ­խա­նու­թյու­նում գրե­թե չկա մե­կը, ո­րի հետ նրանք ցան­կա­նան բա­նակ­ցել։ Երևի չե­զո­քու­թյուն ցու­ցա­բե­րում են միայն պաշտ­պա­նա­կան գե­րա­տես­չու­թյան դեպ­քում, բայց դա լրիվ այլ հարց է»,- ա­սաց մեր աղ­բյու­րը՝ հա­վե­լե­լով, որ իշ­խա­նու­թյան անմ­տու­թյան պատ­ճա­ռով Հա­յաս­տա­նը շու­տով վե­րած­վե­լու է դի­մա­կա­յու­թյուն­նե­րի օ­ջա­խի, ո­րի միակ տու­ժո­ղը հայ ժո­ղո­վուրդն է լի­նե­լու, ո­րով­հետև ա­մեն մեկն իր հա­սա­նե­լի­քը ստա­նա­լու է հայ ժո­ղովր­դի հաշ­վին։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 4041

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ