Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մակրոն. Հանրապետությունը միշտ վտանգի մեջ է

Մակրոն. Հանրապետությունը միշտ վտանգի մեջ է
06.09.2020 | 15:04

Նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 4-ին Պանթեոնում ծրագրային ելույթ ունեցավ՝ Երրորդ Հանրապետության հռչակման 150-ամյակի առիթով (1870-1940): Հոբելյանը Մակրոնի համար լավ առիթ էր՝ հանդիսավոր սկսելու քաղաքական սեզոնը և ուրվագծելու իր գերակայությունները մինչև նախագահական ժամկետի ավարտը (2022-ի մայիս): Գլխավոր գերակայություններից մեկը պաշտպանությունն է «անջատողականությունից», «կոմունոտարիզմից», «բռնությունից»՝ սա հերթական փորձն է աջերի և ուլտրաաջերի էլեկտորատից մաս պոկելու: Մակրոնը հայտարարեց, որ Հանրապետությունը «միշտ պետք է պաշտպանել», որովհետև խոցելի ու անկայուն է: Սպառնալիքները քիչ չեն:

«Հանրապետությունում երբեք տեղ չի լինի նրանց, որ Աստծո անունով, հաճախ այլ պետությունների օգնությամբ, հույս ունեն հաստատել մեկ խմբի օրենքները»՝ ասաց նախագահը՝ հիշեցնելով իր սկսած պայքարը Ֆրանսիայում իսլամի արտասահմանյան ֆինանսավորման դեմ: Օրերս Ելիսեյան պալատից տեղեկացրին, որ Մակրոնը սեպտեմերին ևս մեկ ելույթ է ունենալու «կոմունտարիզմի» դեմ պայքարի վերաբերյալ: Նախագահը հայտարարեց, որ «աշնանը ներայացվելու է օրենք անջատողականության տարբեր ձևերի դեմ պայքարի վերաբերյալ»: «Հանրապետությունը չի հանդուրժի անջատողականության ոչ մի ձև»՝ ընդգծեց նախագահը՝ հաստատելով, որ պատմությունը չի վերախմբագրվելու, որքան էլ սխալ է թվում ներկա ժամանակի սկզբունքների բարձրությունից. «Հանրապետությունը իր հուշարձանները պատվանդաններից վայր չի բերում»: «Ֆրանսիան ընտրում են ամբողջությամբ, չեն ընտրում նրա պատմության ինչ-որ մասը»՝ հայտարարեց նախագահը: Նա աջակցություն հայտնեց ուժայիններին, նրանց հաճախ են մեղադրում, հիմնականում ձախերը, չարդարացված բռնության ու «ռասիզմի» մեջ: Միաժամանակ պաշտպանեց և տեղական իշխանության ներկայացուցիչերին, որ վերջերս հաճախ են հարձակումների ու վիրավորանքների ենթարկվում (սեպտեմբերի 2-ին արդարադատության նախարարը անոնսեց նոր օրենսդրական միջոցառումները ի պաշտպանություն նրանց): «Նրանք, որ հարձակվում են իրավապահ մարմինների, ժողովրդի ընտրյալների վրա, անպատիժ չեն մնա»՝ ասաց նախագահը և խոստացավ կոշտ պատիժներ: «Ոստիկանները, ժանդարմները, դատավորները, քաղաքապետերը, բոլորը, որ պայքարում են բռնության, ռասիզմի, սեմիտիզմի դեմ, որոշակի դեր են խաղում» երկրի կյանքում և այդ պատճառով «նրանց վրա հարձակվողները պետք է խստորեն դատապարտվեն»՝ ասաց Մակրոնը:


Նա հերթական անգամ հիշեցրեց, թե իր համար որքան կարևոր է պայքարը «շանսերի հավասարության» համար: Նա այդ մասին խոսել է և 2017-ի նախընտրական պայքարում, և 2017-ի հուլիսին Կոնգրեսին ուղերձում, հիմա ընդունեց, որ մեծ աշխատանք կա. «Յուրաքանչյուր քաղաքացի, որտեղ էլ ապրում է, որտեղից էլ եկել է, պետք է արժանապատիվ հնարավորություն ունենա ապրել իր աշխատանքով ու իր արժանիքներով: Մենք դեռ հեռու ենք, չափազանց հեռու ենք այդ իդեալից»: Նախագահը խոստացավ գործել «ավելի ակտիվ ու վճռական» և վստահեցրեց, որ «շանսերի հավասարության համար պայքարը» կդարձնի ևս մեկ «ազգային գերակայություն»:

Իհարկե, Մակրոնը չէր կարող շրջանցել իր ելույթի առիթը՝ Երրորդ հանրապետության հոբելյանը, որ հռչակվել է 1870-ին Նապոլեոն 3-րդի կայսերական ռևանշի երկար տարիներից հետո: Այդ ամենն ավարտվեց Ֆրանսիայի ծանր պարտությամբ Պրուսիայի հետ պատերազմում և Նապոլեոն 3-րդի գերևարությամբ 1870-ի սեպտեմբերի 2-ին: Երկու օր անց՝ սեպտեմբերի 4-ին ընդդիմադիր պատգամավոր Լեոն Գամբետան Փարիզի քաղաքապետարանի հրապարակում հայտարարեց Ֆրանսիայի Երրորդ հանրապետության ստեղծման մասին: «Լեոն Գամբետան իտալացի էմիգրանտի որդի էր, խառնարյուն ֆրանսիացի, բայց հենց նա վերածնեց Հանրապետությունը»՝ ընդգծեց Մակրոնը: Նա հիշեց և Ֆրանսիայի պատմության փառահեղ մասի այլ նշանավոր ստեղծողների, «ֆրանսիացիների ոչ արմատներով, այլ՝ իրենց մղած պայքարով»՝ Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր Մարիա Սկլոդովսկայա-Կյուրին («որ ծառայում էր Ֆրանսիային խրամատներում իբրև շարքային բուժքույր»), պարուհի և դերասանուհի Ժոզեֆինա Բեյկերը («որ սիրում էր իրեն ընդունած հայրենիք Ֆրանսիան այնքան, որ կյանքը ռիսկի ենթարկելով մասնակցում էր Դիմադրությանը»), Ֆրանսիական Հասարակածային Աֆրիկայի գեներալ-նահանգապետ Ֆելիքս Էբուեն («ստրուկների ժառանգ, որ հունիսի 18-ին (1940-ի) պատասխանեց գեներալ դե Գոլի կոչին ու դարձավ Դիմադրության հերոս): Նախագահը հայտարարեց, որ առաջիկայում Հաշմանդամների տանը տեղի կունենա «ազգային արարողության ի պատիվ Ժիզել Ալիմիի», որ հեռացավ ամռանը: Թունիսում ծնված ու Ֆրանսիայում փառաբանված Ժիզել Ալիմիի՝ փաստաբանի, իրավապաշտպանի, քաղաքական գործչի, ֆեմինիստական շարժման լեգենդար կերպարի կենսագրությունը լավ օրինակ է, թե ինչպես է Ֆրանսիայի Հանրապետությունը կարող «ինտեգրել» այլ մշակույթի ներկայացուցիչներին և ինչպես են երկրում պայքարում կանանց իրավունքների համար (այդ պայքարը Մակրոնը վաղուց հայտարարել է իր նախագահական հնգամյակի գլխավոր գերակայություններից մեկը), և նրա՝ ինչպես է երկիրը ներկայացնում շանսեր՝ անկախ մարդու ծագումից: Մակրոնը վստահեցրեց, որ ֆրանսիացի դառնալ նշանակում է «համաձայնել լինել ավելին, քան իր սեփական շահերը ներկայացնող անհատը»: «Հասարակական բարեկեցությանը մասնակցող ֆրանսիացին պատասխանատվություն է դրսևորում իր հայրենակիցների առաջ»՝ բացատրեց նախագահը, որ Պանթեոնում անձամբ անձնագրեր է հանձնել երկրի 5 նոր քաղաքացիների (50000-ից, որ ամեն տարի դրական պատասխան են ստանում քաղաքացիության իրենց խնդրանքին):
RFI


Հ.Գ. Էմանուել Մակրոնը վաղուց էր սկսել քաղաքական սեզոնը, դժվար է նույնիսկ ասել՝ երբ էր ընդհատել: Համենայն դեպս նա հասցրեց երկու անգամ լինել Լիբանանում ու առաջին անգամ՝ Իրաքում, որտեղ բացի ամեն ինչից առաջ էր տանում Ֆրանսիայի՝ Մերձավոր Արևելք վերադարձի հնարավորությունները: Պանթեոնում նրա ելույթը առավել արտաքին քաղաքական է, ոչ առանց ներքին անդրադարձների: Կորոնաճգնաժամից դուրս գալու ընդարձակ ծրագիրը ներկայացրե է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8623

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ