Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հներն ան­ցան, և ա­մեն բան նոր ե­ղավ»

«Հներն ան­ցան, և ա­մեն բան նոր ե­ղավ»
11.09.2020 | 00:14

Հույ­սը կա­մուրջ է ան­ցո­ղիկ ու հա­վի­տե­նա­կան կյան­քե­րի միջև, հա­վա­տը՝ բազ­րիք, ով այդ կամր­ջով չի անց­նում, չի հաս­նում հա­վի­տե­նա­կան կյան­քին։ Հույ­սը հա­վի­տե­նա­կան կյան­քին ա­ռաջ­նոր­դող կողմ­նա­ցույց է, հա­վա­տը՝ քար­տեզ, ա­ռանց ո­րոնց Աստ­ծուն չենք տես­նի:


Քրիս­տո­նեու­թյու­նը երբևէ դա­սա­կար­գա­յին պայ­քար չի քա­րո­զել, ո­րով­հետև քրիս­տո­նեա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան հիմ­քում հա­վի­տե­նա­կան կյան­քի հույսն է և հա­վա­տը` այդ հույ­սե­րի ար­դա­րա­նա­լի լի­նե­լու հան­դեպ, քան­զի խոս­տա­ցո­ղը Ին­քը` Հա­վի­տե­նա­կան Աստ­ծո Խոսքն է:
Այս կյան­քում հար­մա­րա­վե­տու­թյուն­նե­րի ձգ­տու­մը հա­վի­տե­նա­կան կյան­քի հույ­սի ար­դա­րա­նա­լի լի­նե­լու հան­դեպ հա­վա­տի բա­ցա­կա­յու­թյան հետևանք է, ո­րով­հետև, ա­ռանց այդ հույ­սի ու հա­վա­տի, մար­դը զուրկ է որևէ նե­ղու­թյան համ­բե­րե­լու կամ որևէ վիշտ կրե­լու կա­րո­ղու­թյու­նից: Մենք չենք խո­սում ար­հես­տա­ծին նե­ղու­թյուն­նե­րի և վշ­տե­րի մա­սին, ո­րոնց մար­դիկ են­թարկ­վում են ի­րենց ան­հո­գու­թյան և ար­կա­ծախ­նդ­րու­թյան, կար­ճամ­տու­թյան ու հո­ռե­տե­սու­թյան, պատ­վի­րա­նա­զան­ցու­թյան և խս­տասր­տու­թյան պատ­ճա­ռով, այլ այն նե­ղու­թյուն­նե­րի, որ մար­դուն թր­ծե­լու, փոր­ձու­թյուն­նե­րի բո­վով անց­կաց­նե­լու և բա­րու մեջ հաս­տա­տե­լու հա­մար են: Մար­դիկ կար­ծում են, թե ի­րենց հար­մա­րա­վե­տու­թյան ձգ­տու­մը բա­վա­րա­րե­լու, «ար­դա­րու­թյուն և հա­վա­սա­րու­թյուն» հաս­տա­տե­լու հա­մար, ինչ­պես նախ­կի­նում ի­րենց ստեղ­ծած աստ­ված­նե­րին, այժմ էլ ի­րենց Ա­րա­րիչ Աստ­ծուն կա­րող են պայ­ման­ներ թե­լադ­րել, ա­սես Նա էլ, մար­դա­կերտ աստ­ված­նե­րի նման, են­թա­կա է ի­րենց սահ­մա­նած կա­նոն­նե­րին: Բայց Հա­վի­տե­նա­կան Աստ­ծո խոս­քը ա­սում է. «Ա­հա ա­մեն բան նոր եմ դարձ­նում: Հներն ան­ցան, և ա­մեն բան նոր ե­ղավ»: Ա­րա­րիչ Աստ­ծո և մար­դու միջև բո­լո­րո­վին նոր հա­րա­բե­րու­թյուն է հաս­տատ­վում Հի­սուս Քրիս­տո­սով: Ե­թե ան­գամ հա­մա­րենք, որ աշ­խար­հը հա­վի­տե­նա­կան է, փաստ է` վեր­ջա­վոր է մեր յու­րա­քան­չյու­րի կյան­քը, և դրա­նով էլ` ա­նի­մաստ, ինչ­քան էլ մենք մխի­թար­վենք սե­րունդ­նե­րի հի­շո­ղու­թյան մեջ մնա­լու հույ­սով, թեև շատ շա­տե­րը եր­կար ապ­րե­լու այդ շանսն էլ չու­նեն, ո­րով­հետև հիշող չու­նեն (շա­տե­րը մո­ռաց­վում են հենց ի­րենց սե­րունդ­նե­րի կող­մից), ե­թե չհաշ­վենք հա­վի­տե­նա­կան Աստ­ծուն, ո­րի ա­ռաջ մո­ռաց­ված ա­րա­րած­ներ չկան: Մար­դիկ պայ­քա­րում են արևի տակ և մարդ­կանց հի­շո­ղու­թյան մեջ, Գի­նե­սի գր­քում ի­րենց տեղն ու­նե­նա­լու հա­մար, բայց ոչ ոք չի պայ­քա­րում Աստ­ծո ար­քա­յու­թյու­նում կամ Կյան­քի գր­քում՝ մարդ տե­սա­կի հա­մար նա­խա­տես­ված Կար­միր գր­քում, իր տեղն ու­նե­նա­լու հա­մար, պայ­քա­րում են ան­ցո­ղի­կի մեջ «հա­վեր­ժա­նա­լու» հա­մար և, ա­ռանց հա­վի­տե­նա­կան հույ­սի, կեն­դա­նի­նե­րի նման բնազ­դա­բար պայ­քա­րում են «ի­րենց տե­սա­կը» պահ­պա­նե­լու հա­մար: Կեն­դա­նի­նե­րի գոր­ծա­ռույ­թը ուղ­ղա­կի տե­սա­կի պա­հա­նու­թյունն է՝ գո­յա­պահ­պա­նու­թյու­նը, իսկ մար­դու հա­մար տե­սա­կի պահ­պա­նու­թյու­նը հա­վի­տե­նա­կան կյան­քի հա­մար պատ­րաս­տու­թյունն է, ո­րով­հետև մար­դը Հա­վի­տե­նա­կան Աստ­ծո պատ­կերն ու նմա­նու­թյունն է: Շատ շնոր­հա­լի մար­դիկ ի­րենց շնորհ­նե­րը, հա­վի­տե­նու­թյան հա­մար կի­րար­կե­լու փո­խա­րեն, վատ­նում են աշ­խար­հա­յին ան­ցո­ղիկ ի­րո­ղու­թյուն­նե­րի վրա՝ մարդ­կանց սր­տե­րում, պատ­մու­թյան է­ջե­րում, ձայ­նե­րիզ­նե­րին ու տե­սաե­րիզ­նե­րին տպ­վե­լու հա­մար, սա­կայն չեն գի­տակ­ցում, որ ժա­մա­նա­կի իշ­խա­նու­թյան տակ ե­ղած ա­մեն բան ժա­մա­նա­կա­վոր է, և հա­վի­տյան ապ­րե­լու հա­մար հա­վի­տե­նա­կան կյան­քի աղ­բյու­րից պետք է սնուց­վել: Մարդ­կա­յին պատ­մու­թյան մե­ծա­գույն խա­բե­բա­նե­րը նախ մար­դուց խլե­ցին հա­վի­տե­նա­կան կյան­քի հույ­սը, նոր ա­պա հրամց­րին ի­րենց գար­շե­լի ու թու­նա­վոր գա­ղա­փար­նե­րը՝ փոր­ձե­լով հա­մո­զել, թե մար­դը ըն­դա­մե­նը քայ­լող ու մտա­ծող ստա­մոքս է, իր ստա­մոք­սա­յին մտա­ծո­ղու­թյամբ հան­դերձ ա­ռաջ­նորդ­վում է մութ ու ստոր կր­քե­րով, և այն ա­մե­նը, ինչ նա կա­րող է ա­նել, կլի­նի այդ մտա­ծո­ղու­թյան ուղ­ղա­կի ար­տա­հայ­տու­թյուն: Հենց այդ­պի­սի թույ­նով կե­րակր­ված ամ­բո­խի մի­ջո­ցով «մարդ­կու­թյան լու­սա­վո­րիչ­նե­րը» փոր­ձե­ցին ոչն­չաց­նել մարդ­կա­յին քա­ղա­քակր­թու­թյան՝ Հա­րու­թյան լույ­սով ու Հա­վի­տե­նա­կան կյան­քի հույ­սով պսակ­ված մի ողջ ժա­մա­նա­կաշր­ջան: Սր­բու­թյուն­նե­րի վրա բարձ­րաց­ված ձեռ­քե­րը չո­րա­ցան, դրանց տե­րե­րը մե­ռան ան­սե­րունդ կամ էլ ե­ղած սե­րունդ­նե­րին փո­խան­ցե­ցին ի­րենց վաս­տա­կած ա­նեծքն ու նզով­քը: Քրիս­տո­նեու­թյան մեջ զա­նա­զան­վում են ոչ թե հա­րուստ­ներ ու աղ­քատ­ներ, ունևոր­ներ ու չքա­վոր­ներ, այլ քրիս­տո­նյա­ներ ու ոչ քրիս­տո­նյա­ներ, հա­վա­տա­ցյալ­ներ ու ան­հա­վատ­ներ, խո­նարհ­ներ ու հպարտ­ներ...


«Ա­նի­ծյալ է նա, ով հույ­սը դնում է մար­դու վրա, օրհ­նյալ է նա, ով հույ­սը դնում է Տի­րոջ վրա» (Եր.17;5-7): Սուրբ Գիր­քը հս­տակ բա­ցա­հայ­տում է մարդ­կա­յին դժ­բախ­տու­թյուն­նե­րի և ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի՝ ոչ բո­լո­րի հա­մար ակն­հայտ բուն պատ­ճա­ռը: Մար­դը անձ­նա­պաս­տան է կամ իր հույ­սը դնում է ոչ թե Ա­մե­նա­կա­րող և Հա­վի­տե­նա­կան Աստ­ծո, այլ մահ­կա­նա­ցու մար­դու վրա, ո­րը չգի­տի նույ­նիսկ, թե հա­ջորդ պա­հին իր հետ ինչ կկա­տար­վի: Քա­նի դեռ մար­դը ա­ռողջ է ու հա­ջո­ղակ, նա չի էլ մտա­ծում Աստ­ծուն դի­մե­լու մա­սին, իսկ երբ նեղն է ընկ­նում, հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով հի­շում է Աստ­ծուն և Նրան դի­մում է ոչ թե դար­ձի գա­լու և ուղղ­վե­լու փա­փա­գով, այլ ըն­դա­մե­նը ժա­մա­նա­կա­վոր ան­հա­ջո­ղու­թյու­նը շտ­կե­լու նպա­տա­կով՝ կար­ծե­լով, թե կա­րող է խա­բել Ա­մե­նա­գետ Աստ­ծուն, սա­կայն ի­րա­կա­նում ինքն ի­րեն խա­բե­լով: Դա­սա­կար­գեր՝ որ­պես այդ­պի­սին, նույ­նիսկ Աստ­ծո ար­քա­յու­թյան մեջ կլի­նեն, և միշտ կլի­նեն մե­ծեր ու փոք­րեր, լա­վեր ու լա­վա­գույն­ներ, ա­ռա­ջին­ներ ու հե­տին­ներ, և աստ­վա­ծա­յին ար­դա­րա­դա­տու­թյան պա­հան­ջով, այս կյան­քում փա­փուկ ու հան­գիստ ապ­րած քրիս­տո­նյա­նե­րը ար­քա­յու­թյան մեջ փառ­քով ու դիր­քով կզի­ջեն նե­ղու­թյուն­նե­րի դի­մա­կա­յած նա­հա­տակ­նե­րին և անձ­նա­զոհ մար­տի­րոս­նե­րին: Ա­ռաս­պել են բո­լոր պատ­մու­թյուն­ներն այն մա­սին, իբր ստր­կա­տի­րա­կան կար­գե­րի դեմ պայ­քա­րը քրիս­տո­նեա­կան հիմ­քեր ու­նի, ո­րով­հետև Նոր Կտա­կա­րա­նում, և Սուրբ Գր­քում ընդ­հան­րա­պես, այդ­պի­սի փաս­տարկ­նե­րի հա­մար հիմ­նա­վո­րում­ներ պար­զա­պես չկան:

Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Դիտվել է՝ 1972

Մեկնաբանություններ