Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ով էր, ի վեր­ջո, հրա­պա­րա­կի կո­րի­ֆե­յը

Ով էր, ի վեր­ջո, հրա­պա­րա­կի կո­րի­ֆե­յը
15.09.2020 | 00:13

Թերևս ար­ժե մեկ ան­գամ ու խիստ սպա­ռիչ անդ­րա­դառ­նալ սույն խնդ­րին և այն փա­կել:
Այս­պի­սով, 18-ի, այս­պես ա­սած, թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան, ե­թե կու­զեք` գան­դիա­կա­նու­թյան, ե­թե կու­զեք` սո­րո­սաց­ման, ե­թե կու­զեք` գլո­բա­լի­զա­ցիա­յի Հա­յաս­տան մուտ­քի «հաղ­թա­նա­կից» հե­տո, չեն դա­դա­րում խո­սակ­ցու­թյուն­նե­րը, որ այդ ա­մե­նի հիմ­քում նույն ին­քը` շախ­մա­տա­յին տախ­տա­կը շա­րել-քան­դե­լու, հետ-ա­ռա­ջի, հաշ­վե­լու-համ­բե­րե­լու տեխ­նո­լո­գիա­նե­րի մար­տար­վես­տին տի­րա­պե­տող նույն ին­քը, եր­բեմն «գորշ կար­դի­նա­լի» համ­բավ ու­նե­ցող Սերժ Սարգ­սյանն էր:


Հնա­րա­վո՞ր է նման բան: Դի­տար­կենք:
Հա­յաս­տա­նյան թավ­շյա շար­ժը բազ­մա­ֆունկ­ցիո­նալ, բազ­մամ­շա­կու­թա­յին, բազ­մա­մաս­նակ­ցա­յին, բազ­մա­քա­ղա­քա­կան, բազ­մա­վեկ­տոր բաղ­կա­ցու­ցիչ­ներ ու­ներ, ո­րոն­ցից ա­մեն մե­կը հա­վաք­ված էր մի հո­վա­նո­ցի տակ` կոնկ­րետ ան­հատ­նե­րի ղե­կա­վա­րու­թյամբ:
Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կում ներ­կա էր գրե­թե քաղաքական ողջ սպեկ­տո­րը` մի­նուս ՀՀԿ, ա­յո, այդ թվում և երկ­րորդ նա­խա­գահ Քո­չա­րյա­նի հա­մա­կիր­ներ, մեղմ ձևա­կերպ­ման դեպ­քում` հո­գում մեծ սպա­սում­նե­րով, ձևով` «ֆռ­ռալ-նա­յե­լու» ստ­վե­րա­յին մաս­նակ­ցու­թյամբ։ Գո­նե:
Ի շա­րու­նա­կու­թյուն, առ այ­սօր էլ չեն դա­դա­րում խո­սակ­ցու­թյուն­նե­րը, թե մի­տինգ­նե­րին ի­րենց ակ­տիվ մաս­նակ­ցու­թյունն են ու­նե­ցել «Գազպ­րոմ Ար­մե­նիա­յի» աշ­խա­տա­կից­նե­րը (տր­վում է հայտ­նի յոթ հա­զա­րի ա­նու­նը, ո­րոնց ի­րենց հետ Կա­րեն Կա­րա­պե­տյա­նը բե­րել էր կու­սակ­ցու­թյուն):
Ի դեպ, ե­թե հե­ռուն գնա­ցող, գլո­բալ, այն է՝ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հա­յաց­քով նա­յենք թե՛ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի, թե՛ Կա­րեն Կա­րա­պե­տյա­նի տեղ ու դիր­քին մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում, այն կոր­պո­րա­ցիա­նե­րի ներ­կա­յա­ցուց­չու­թյուն­նե­րում, ուր ի­րենք բա­վա­կա­նին ա­ռանց­քա­յին դիրք ու­նեն, ա­պա շա՜տ հե­տաքր­քիր պատ­կեր ենք ու­նե­նում:
Զո­րօ­րի­նակ` երկ­րորդ նա­խա­գա­հը «Սիս­տե­մա ԱՖԿ»-ի տնօ­րեն­նե­րի խոր­հր­դի ան­դամ է: Ինչ է այն, ի­մաստ չու­նի «մեկ­նել», պար­զա­պես մտա­վար­ժան­քի հա­մար հի­շենք, որ այդ կազ­մա­կեր­պու­թյան խոր­հր­դի ան­դամ է նաև ոչ ան­հայտ Ա­նա­տո­լի Չու­բայ­սը, ո­րը, ըստ մաս-մե­դիա­յի, նաև Բիլ­դեր­բեր­գյան ա­կում­բի ան­դամ է, ին­չը նշա­նա­կում է, պա­րոն Քո­չա­րյա­նը բա­վա­կա­նին «պրիս­տիժ­նի» շր­ջա­պա­տում և կա­ռույ­ցում է տնօ­րեն­նե­րի խոր­հր­դի ան­դամ, ե­թե հըն­թացս չմո­ռա­նանք նաև, որ «Սիս­տե­մա ԱՖԿ»-ի տնօ­րեն­նե­րի խոր­հր­դի նա­խա­գահն էլ ոչ պա­կաս հայտ­նի` Մոսկ­վա­յի եր­բեմ­նի քա­ղա­քա­պետ Լուժ­կո­վի աջ ձեռք Եվ­տու­շեն­կովն է, ո­րը ոչ պա­կաս խա­րիզ­մա­տիկ է մի­ջազ­գա­յին գլո­բալ «ար­ժե­հա­մա­կար­գում»:


Դե, Կա­րեն Կա­րա­պե­տյա­նը մշ­տա­պես ե­ղել ու հա­մար­վում է «Գազպ­րո­մի» ոչ երկ­րոր­դա­կան դեմ­քե­րից, «Գազպ­րոմն» էլ հա­մաշ­խար­հա­յին է­ներ­գե­տիկ ռե­զերվ է, նրա ղե­կա­վար` Կա­րեն Կա­րա­պե­տյա­նին ոչ օ­տար պա­րոն Միլ­լերն էլ ոչ պա­կաս մի­ջազ­գա­յին-տն­տե­սա­կան «իգ­րոկ» է: Ա­սել է` գեո և մնա­ցյալ ա­ռում­նե­րով մեծ խա­ղի մաս­նա­կից Կա­րեն Կա­րա­պե­տյա­նը նույն­պես մի­ջազ­գա­յին և ան­հա­տա­կան հո­վա­նո­ցի տակ էր այդ օ­րե­րին:
Ի դեպ, օ­րերս Ռո­բերտ Քո­չա­րյա­նի կա­բի­նե­տի ա­ռա­ջին վար­չա­պետ Ար­մեն Դար­բի­նյա­նը չդի­մա­ցավ և խոս­տո­վա­նեց, որ ին­քը հե­ղա­փո­խու­թյան բուն օ­րե­րին պաշտ­պա­նել է Նի­կո­լի թավ­շյա հե­ղա­փո­խու­թյու­նը («ին­քը» ա­սե­լով` նա հաս­տա­տա­պես նկա­տի ու­նի իր սլա­վո­նա­կան հա­մալ­սա­րա­նը և ու­սա­նող­նե­րին), և այդ հար­ցում ու­նե­ցել է Ռու­սաս­տա­նի «դաբ­րոն» («закон подлости»` սույն Դար­բի­նյանն օ­րերս նոր ռե­կորդ խփեց «Ծռե­րի» մա­սով, բայց դա մեր օր­վա թե­ման չէ):
Թե էլ որ­քան «դար­բին», «որմ­նա­դիր­ներ» են ի­րենց կա­նո­նա­վոր «շար­քե­րով», օ­թյակ առ օ­թյակ պաշտ­պա­նել հա­յոց թավ­շյա խե­լա­հե­ղու­թյու­նը, դժ­վար է մա­թե­մա­տի­կա­յի են­թար­կել, ակ­նա­ռու էր սա­կայն` շա­հա­ռու­ներն ա­հա­վոր շատ էին:


Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կում ներ­կա էր նաև British Petrolium-ի շա­հե­րի «ներ­կա­յա­ցու­ցի­չը». ե­թե շատ կարճ՝ երկ­րի նա­խա­գահ, Բայ­դե­նին ընտ­րու­թյուն­նե­րի «հրած», Քի­սին­ջե­րին Հա­յաս­տան հրա­վի­րած (չի ե­կե՞լ հլը. հի­շենք, որ Հեն­րին` Քիս­նին­ջեր, նույն­պես Բիլ­դեր­բեր­գյան ա­կում­բի ան­դամ է) ար­տա­քուստ պա­սիվ, խոր­քում գլո­բա­լիստ-վար­պետ­նե­րի հետ մտե­րիմ կա­պե­րով հայտ­նի ևս մեկ շա­հա­ռու, ո­րի եր­դմ­նա­կա­լու­թյան ա­րա­րո­ղու­թյա­նը, ի դեպ, Հա­յաս­տա­նում էին խիստ հե­տաքր­քիր դեմ­քեր (նրանց Հա­յաս­տան է հրա­վի­րած ե­ղել ոմն Ար­մեն Մե­լի­քյան)` պետ­դե­պի աշ­խա­տա­կից, Վե­նե­սուե­լա­յի ընդ­դի­մու­թյան հետ «պա­րա­պող», Պոմ­պեո­յի ու Բոլ­թո­նի զի­նա­կից Ռո­ջեր Նո­րիե­գան, և ՃՀձ-ի սպա Գա­րի Բեր­նս­տեն, երկ­րի նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նը: Չնա­յած` այդ­պես էլ չի­մա­ցանք` ին­չու էին սույն հար­գար­ժան ա­մե­րի­կա­ցի­նե­րը ներ­կա նրա ի­նաու­գու­րա­ցիա­յին, ինչ կապ ու­նեին մեր երկ­րի հետ:
Դե, հա­յաս­տա­նյան «Կյան­քի խոսքն» ու բո­ղո­քա­կան հա­մաշ­խար­հա­յին ան­հա­տակ ե­կե­ղե­ցին մի կողմ դնենք, նրանք մորե­խի նման վայր­կե­նա­կան էին լց­նում ցան­կա­ցած դա­տարկ տա­րածք, դա­տար­կենք սորո­սյան ողջ պա­հա­րա­նը` իր բո­լոր «կմախք­նե­րով»` հատ­կա­պես քաղ­հա­սա­րա­կու­թյամբ, բա­բե­լո­նա­շի­նու­թյամբ հան­դերձ, ո­րոնք հմ­տա­ցած էին հե­ղա­փո­խու­թյուն բու­ծե­լու մեջ:
Հի­շենք նաև այ­սօր լուռ տվայ­տող Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի, ՀՅԴ-ի մա­սին, ո­րոնք «ա­փաշ­քյա­րա» կանգ­նե­ցին ու պաշտ­պա­նե­ցին թավ­շյա հե­ղա­փո­խու­թյու­նը, ԲՀԿ-ն էլ, որ­պես բո­նուս, «Ծռե­րին» ա­զա­տեց բան­տից:


Եվ ու­րեմն` պարզ­վեց, որ 12 գլ­խա­նի այդ հզոր` գերհ­զոր ներ­քին, մի­ջազ­գա­յին դևի դեմ Սերժ Սարգ­սյանն է կռ­վում, ու այդ­քա­նի մեջ նա կա­րո­ղա­ցավ ա­ռա­ջան­ցի­կու­թյուն ա­պա­հո­վել, վեր­ջում էլ «իր մար­դուն» նշա­նա­կել երկ­րի ղե­կա­վար ու ցայ­սօր դեռ մատ­նանշ­վում, է, որ հե­ղա­փո­խու­թյունն ի­րա­կա­նում ինքն է ա­րել, զի Նի­կոլ Փա­շի­նյա­նի ի­րա­կան մո­դե­րա­տորն ինքն է:
«Հա­լա­լա ու ար­դա­րա»,- կա­սեր հայտ­նի ու­ժը:
Ե­թե վե­րը թվար­կա­ծից հե­տո ան­գամ նման տե­սա­կետն ու պն­դումն իշ­խում են մե­զա­նում:
Իսկ թե ին­չու է այդ տե­սա­կե­տը իշ­խում, ա­ռան­ձին խո­սակ­ցու­թյան թե­մա է (ոչ այ­սօր­վա):
Այ­սօր­վա հա­մար լոկ ար­ձա­նագ­րում ենք. Սերժ Սարգ­սյա­նը, ի­հար­կե, կա­րող էր հաշ­վար­կել ու ար­ձա­նագ­րել խա­ղի ել­քե­րը, հնա­րա­վոր-սպաս­վող սցե­նար­նե­րը, գծան­շել, որ թավ­շյա հե­ղա­փո­խու­թյու­նը իր վերջ­նա­մար­տը չէ, ու նոր, միայն ի­րեն հայտ­նի տախ­տակ շա­րե­լու շան­սը դեռ շատ մեծ է: Թավ­շյա­յի ժա­մա­նակ նա, ըստ ա­մե­նայ­նի, ու­ներ գեր­խն­դիր. այս ան­գամ ա­մեն գնով թույլ չտալ` ա­րյուն հո­սի, ինչ­պես մար­տի մե­կին իր «գլ­խին սար­քե­ցին», երբ ին­քը նս­տել կա­ռա­վա­րու­թյան շեն­քում, որ­պես ձեռք­ե­րը կա­պած վար­չա­պետ, Լևոնն ու այլք բա­նը հասց­րին ա­րյան՝ զո­հե­րի. Լևո­նը զո­հե­րից հե­տո հայ­տա­րա­րեց, որ գի­շե­րը վեր­ջա­պես հան­գիստ քնեց (ի դեպ, սա ևս քն­նարկ­ման ա­հա­գին հե­տա­քրիր թե­մա է` երբևէի հա­մար):


Միով բա­նիվ, այս խա­ղում Սերժ Սարգ­սյանն ի­րա­կա­նում զբա­ղեց­նում է այն­պի­սի մի «նի­շա», ո­րում, թույլ տանք մեզ ա­սե­լու՝ ոչ մե­կը դեռ չկա, ու դժ­վար էլ լի­նի` հա­զար ու մի պատ­ճա­ռով. այդ «նի­շան», ե­թե ան­կեղծ ու ա­ռանց պա­թե­տի­կա­յի, նրա ճա­կա­տա­գիրն է, կյան­քի գոր­ծը:
Ա­յո, նրա միակ ա­սե­լիք-ա­նե­լի­քը Ղա­րա­բա­ղյան խն­դիրն է: ՈՒ այդ խնդ­րում գո­նե այս պա­հին մր­ցա­կից չու­նի. որևէ ընդ­դի­մա­դիր ուժ այս պա­հին այդ մատ­րի­ցա­յում չէ` փոր­ձա­ռու­թյան, այ­րու­մի, խա­ղի տի­րա­պետ­ման, խա­ղը վա­րե­լու, խոր­քա­յին պե­տու­թյու­նը պահ­պա­նե­լու, Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի ա­պա­գան այդ հյուս­ված­քում կա­ռու­ցե­լու մա­սով ա­ռայժմ այ­լընտ­րանք չկա:
Այդ «շլե­մը» իր ձեռ­քում է։ ՈՒ­զում եք, թե ոչ՝ փաս­տա­կան ի­րա­վի­ճա­կը սա է:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 6444

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ