Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչի հա­մար է հան­րա­հա­վա­քը

Ինչի հա­մար է հան­րա­հա­վա­քը
15.09.2020 | 00:50

Վեր­ջին շր­ջա­նում ԲՀԿ ղե­կա­վար Գա­գիկ Ծա­ռու­կյանն իր հա­մա­կիր­նե­րի հետ հան­դի­պում­նե­րի շարք է սկ­սել, նրա գոր­ծու­նեու­թյան, հան­դի­պում­նե­րի մա­սին էլ գրե­թե ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով ներ­կա­յաց­նում է սե­փա­կան լրատ­վա­մի­ջո­ցը։ Մի պահ տպա­վո­րու­թյուն է, թե նա­խընտ­րա­կան քա­րո­զար­շավ է մեկ­նար­կել, խոր­հր­դա­րա­նա­կան ա­մե­նա­մեծ ընդ­դի­մա­դիր ուժն էլ քա­րո­զար­շավ է ի­րա­կա­նաց­նում։ Ծա­ռու­կյա­նը խո­սում է հիմ­նա­կա­նում երկ­րի տն­տե­սա­կան վի­ճա­կի մա­սին, սա­կայն հաս­ցեա­կան հրա­ժա­րա­կան­նե­րին դեռ չի անդ­րա­դառ­նում։ Իշ­խա­նու­թյան ան­դոր­րը մի պահ խռով­վեց, երբ ԲՀԿ ղե­կա­վա­րը հայ­տա­րա­րեց, թե հան­րա­հա­վաք է ա­նե­լու։ Բո­լորն ան­ցան գոր­ծի, հա­կա­դար­ձե­ցին ու հա­մա­րյա «թող ա­նի, տես­նենք» հան­գով խոս­քուզ­րույցն ա­վար­տե­ցին։ Ի վեր­ջո, իշ­խա­նու­թյունն ու­նի ա­ռա­վել քան հզոր զենք՝ կա­րան­տի­նը, ո­րը մա­հակ է ցան­կա­ցած ընդ­դի­մա­դիր ու­ժի գլ­խին, քա­նի որ զանգ­վա­ծա­յին հա­վաք­նե­րին կա­րող է մեկ ժա­մում վերջ դնել։ Սա­կայն ան­կախ ի­րո­ղու­թյու­նից, թե իշ­խա­նու­թյունն ինչ­պես կար­ձա­գան­քի ընդ­դի­մա­դիր­նե­րի գոր­ծու­նեու­թյա­նը (յու­րա­քան­չյուր իշ­խա­նու­թյուն իր մե­թոդ­ներն ու ձևերն ու­նի ընդ­դի­մա­դիր­նե­րին լռեց­նե­լու), շատ ա­վե­լի կարևոր է, թե ինչ է ի­րա­կա­նում ու­զում ընդ­դի­մու­թյունն ու ինչ մե­թոդ­նե­րով է փոր­ձում իր նպա­տա­կին հաս­նել։


Հան­րա­հա­վաքն ինք­նան­պա­տակ չի լի­նում։ Ե­թե ե­լույթ­նե­րի ու շեշ­տադ­րում­նե­րի տրա­մա­բա­նու­թյու­նը լի­նե­լու է այն, ինչ վեր­ջին շր­ջա­նում Ծա­ռու­կյա­նը տար­բեր հան­դի­պում­նե­րին ա­սում է, նշա­նա­կում է քա­ղա­քա­կան ա­ռու­մով դա ո­չինչ չտ­վող գոր­ծըն­թաց է։ Ա­վե­լին, ե­թե այդ ըն­թաց­քում պետք է նո­րից վեր­հաս­տատ­վի, թե ԲՀԿ-ն պա­հան­ջում է կա­ռա­վա­րու­թյան 100-տո­կո­սա­նոց հրա­ժա­րա­կան, նշա­նա­կում է է­լի ո­չինչ չա­սել։ Այդ ա­մենն ար­դեն հա­սա­րա­կու­թյու­նը լսել է ու դեռ դրան միտ­ված գոր­ծո­ղու­թյուն­ներ չի տե­սել (գու­ցե ընդ­դի­մու­թյան այս պահ­ված­քը նաև ար­տա­կարգ դրու­թյամբ էր թե­լադր­ված)։ Ա­վե­լին, ԲՀԿ-ա­կան­նե­րը հայ­տա­րա­րում են նաև, թե հան­րա­հա­վա­քի օ­րա­կարգ դեռ չու­նեն, ստաց­վում է՝ հան­պատ­րաս­տից որևէ թե­մա­յի շու՞րջ է լի­նե­լու։ Այն, որ երկ­րում հա­զար ու մի խն­դիր կա, ակն­հայտ է, բայց դրանք բարձ­րա­ձայ­նե­լու հա­մար պի­տի ա­մեն ան­գամ հան­րա­հա­վաք­նե՞ր ա­նել։ Հե­տո տե­ղի՞ն է ար­դյոք, որ խոր­հր­դա­րա­նա­կան ու­ժը ողջ կա­ռա­վա­րու­թյան հրա­ժա­րա­կա­նը պա­հան­ջի, բայց ըն­դա­մե­նը մեկ կամ եր­կու ո­լոր­տին առ­նչ­վող թե­մա ընտ­րի հան­րա­հա­վա­քի հա­մար։ Այդ թե­մա­նե­րը մեծ հա­ջո­ղու­թյամբ խմ­բակ­ցու­թյան ան­դամ­նե­րի ջան­քե­րով երկ­րի թիվ մեկ ամ­բիո­նից էլ կա­րե­լի է բարձ­րա­ձայ­նել։ Ի վեր­ջո, ե­ղած բո­լոր խն­դիր­նե­րի թիվ մեկ պա­տաս­խա­նա­տուն երկ­րի վար­չա­պետն է, հի­մա Գա­գիկ Ծա­ռու­կանն իր հան­րա­հա­վա­քին ու­ղիղ հայ­տա­րա­րե­լու՞ է, որ պա­հան­ջում է Նի­կոլ Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը, թե՞ կբա­վա­րար­վի հեր­թա­պահ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով ու խն­դիր­նե­րը լոկ ար­ձա­նագ­րե­լով։ Սրան հա­վե­լենք նաև, որ որ­պես խոր­հր­դա­րա­նի ա­մե­նա­մեծ ընդ­դի­մա­դիր ուժ, ԲՀԿ-ն դեռ խոր­հր­դա­րա­նա­կան պայ­քա­րի բո­լոր մե­խա­նիզմ­նե­րը չի էլ սպա­ռել, գու­ցե հենց այդ­տե­ղի՞ց պի­տի սկ­սել կա­ռա­վա­րու­թյան 100 տո­կո­սով հրա­ժա­րա­կա­նի գործ­նա­կան քայ­լե­րը։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 5940

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ