ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Սերգեյ Կոպիրկին. Ռազվե՞

Սերգեյ Կոպիրկին. Ռազվե՞
19.09.2020 | 14:43

«Հրապարակը» գրում է.

«Պարզվում է՝ նախկինների թեման ակտուալ է ոչ միայն Հայաստանի ներքաղաքական կյանքում, այլև արտաքին հարաբերություններում։ Մեզ պատմեցին, որ Հայաստանում ՌԴ դեսպանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ ուշագրավ զրույց է ծավալվել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և Ռուսաստանի դեսպանի միջև։ Մասնավորապես, երբ դեսպանը նկատել է՝ ձեր երկրում անասելի շատ քրեական գործեր են հարուցվում, որոնք ոչ մի հանգրվանի չեն հասնում, 2 տարում չկա ոչ մի կայացված դատական ակտ, զբաղված եք նախկիններին հետապնդելով, Ալեն Սիմոնյանը խոսքի տակ չի մնացել և հակադարձել է՝ իսկ ինչպե՞ս է պատահում, որ բոլոր «հետախուզվող» նախկիններն ապաստանում են Ռուսաստանում։ Դեսպանը միայն մի բառ է ասել՝ «ռա՞զվե»։

Մեզ ասացին, որ Ալեն Սիմոնյանն այն եզակի պաշտոնյաներից է, ում հետ ռուսները և մասնավորապես՝ դեսպանատունը, քիչ թե շատ հարաբերվում են, մինչդեռ, օրինակ, նույն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ըստ մամուլի տեղեկությունների, դեսպանատուն մուտք չունի՝ իր հակառուսական ագիտացիայի հետևանքով»,-գրում է թերթը:

Դիտվել է՝ 1916

Մեկնաբանություններ