Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՀՀ նախագահը զինվորական կոչումներ է շնորհել

ՀՀ նախագահը զինվորական կոչումներ է շնորհել
22.09.2020 | 00:29

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել զինվորական կոչումներ շնորհելու մասին։
Նախագահի հրամանագրով՝ գնդապետ Արմեն Լալայանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ Մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայորի կոչում է ստացել նաև գնդապետ Մհեր Շիրինյանը։ Գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել գնդապետ Ալբերտ Բաղդասարյանին։ Գնդապետ Ռոմիկ Մարգարյանին նախագահի հրամանագրով գեներալ-մայորի կոչում է շնորհվել։


Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-մայոր Կամո Քոչունցին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին։

Դիտվել է՝ 1739

Մեկնաբանություններ