Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մեծ Բրիտանիայի թագավորական ակադեմիայում քննարկվում է Միքելանջելոյի քանդակը վաճառելու հարցը

Մեծ Բրիտանիայի թագավորական ակադեմիայում քննարկվում է Միքելանջելոյի քանդակը վաճառելու հարցը
22.09.2020 | 00:31

Մեծ Բրիտանիայի թագավորական ակադեմիայում քննարկվում է համավարակի հետևանքով ստեղծված ճգնաժամային պայմաններից դուրս գալու համար Միքելանջելոյի գլուխգործոցներից մեկը վաճառելու տարբերակը, գրում է Daily Mail-ը:

Խոսքը Taddei Tondo մարմարե խորաքանդակի մասին է, որը փորձագետները 2017-ին 100 000 միլիոն եվրո են գնահատել: 515-ամյա գլուխգործոցը Թագավորական ակադեմիային է փոխանցվել 1829-ին. Միքելանջելոյի քանդակներից միակն է գտնվում է Մեծ Բրիտանիայում: Ակադեմիայի որոշ աշխատակիցներ կարծում են, որ ֆինանսական ճգնաժամից, անձնակազմի խոշոր կրճատումներից խուսափելու միակ տարբերակը այս աշխատանքը վաճառելն է:

Նման գաղափարը ակադեմիայի ղեկավար Ռեբեկա Սոլթերը սարսափելի է համարել, իսկ մամուլի քարտուղարը հայտնել է, որ քանդակը վաճառելու որևէ մտադրություն չունեն:

Դիտվել է՝ 2016

Մեկնաբանություններ