Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մեր ժո­ղո­վուր­դը պետք է հս­տակ ի­մա­նա՝ ադր­բե­ջան­ցու հետ խա­ղա­ղու­թ­յան կամ հա­մա­կե­ցու­թ­յան մա­սին խո­սելն ա­նի­մաստ է»

«Մեր ժո­ղո­վուր­դը պետք է հս­տակ ի­մա­նա՝ ադր­բե­ջան­ցու հետ խա­ղա­ղու­թ­յան կամ հա­մա­կե­ցու­թ­յան մա­սին խո­սելն ա­նի­մաստ է»
12.10.2020 | 23:46

Ի­րա­նա­գետ ԱՐ­ՏՅՈՄ ՏՈ­ՆՈ­ՅԱ­ՆԸ, որն այս օ­րե­րին հետևում է ադր­բե­ջա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րի ու սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի հրա­պա­րա­կում­նե­րին ու գրա­ռում­նե­րին, եզ­րա­հան­գել է` ադր­բե­ջան­ցի­նե­րը հու­մա­նի­տար հրա­դա­դա­րին դժ­գո­հու­թյամբ են վե­րա­բեր­վում: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նա ա­սաց, որ դա պայ­մա­նա­վոր­ված է ադր­բե­ջա­նա­կան կեղծ քա­րոզ­չու­թյամբ, թե իբր Ար­ցա­խում քա­ղաք­ներ ու գյու­ղեր են կա­րո­ղա­ցել գրա­վել, և ե­թե շա­րու­նակ­վի նույն հռե­տո­րա­բա­նու­թյու­նը, դժ­գո­հու­թյունն ա­վե­լի խո­րա­նա­լու է:

-Ադր­բե­ջան­ցի­նե­րի մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րը մո­տա­վո­րա­պես այս­պի­սի բո­վան­դա­կու­թյուն ու­նեն,- հա­վե­լում է ի­րա­նա­գե­տը.- ռազ­մա­գե­րի­նե­րի ու դիակ­նե­րի ի՞նչ փո­խա­նակ­ման մա­սին է խոս­քը, ե­թե մեզ ա­սել են, որ ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կը նոր տա­րածք­ներ է վերց­րել, հայ­կա­կան կողմն էլ ա­ռաջ­խա­ղա­ցում չու­նի: Ե­թե մենք ենք ե­ղել ա­ռաջ գնա­ցո­ղը` եզ­րա­կաց­նում են ադր­բե­ջան­ցի­նե­րը, ու­րեմն ոչ թե մեր, այլ հա­յե­րի դիակ­ներ պետք է մեր տա­րած­քում գտն­վեն, հետևա­բար՝ ին­չո՞ւ պետք է փո­խա­նակ­ման պատր­վա­կով դա­դա­րեց­վեն ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը: Այս ա­ռու­մով մեր հարևան երկ­րում բա­վա­կան սուր տրա­մադ­րու­թյուն­ներ են, ո­րոնք այս պա­հին Ա­լիևի օգ­տին չեն:
-Այ­սինքն՝ հու­մա­նի­տար հրա­դա­դա­րը կա­րող է ճա­կա­տագ­րա­կա՞ն լի­նել Ա­լիևի իշ­խա­նու­թյան հա­մար:
-Մար­դիկ հա­մա­րում են, որ հու­մա­նի­տար հրա­դա­դա­րը հայ­կա­կան կող­մի օգ­տին է, որն ա­ռաջ­նագ­ծում կենտ­րո­նաց­նե­լու է նոր ու­ժեր և նոր պար­տու­թյուն­ներ է պար­տադ­րե­լու ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կին: Կար­ծում եմ՝ հումանի­տար հրա­դա­դա­րը վտանգ­ներ է պա­րու­նա­կում ոչ միայն Ադր­բե­ջա­նի, այլև մեզ հա­մար, քա­նի որ գործ ենք ու­նե­նա­լու շատ ա­վե­լի ռա­դի­կալ հա­սա­րա­կու­թյան հետ: Իսկ ե­թե Ադր­բե­ջա­նում իշ­խա­նու­թյուն փոխ­վի, ա­պա կա­ռա­վար­ման ղե­կը ստանձ­նե­լու են թուր­քա­մետ տրա­մադ­րու­թյուն­նե­րով աչ­քի ընկ­նող ու­ժե­րը: Առ­հա­սա­րակ, ադր­բե­ջա­նա­կան հա­սա­րա­կու­թյան գե­րակ­շիռ մասն այ­սօր թուր­քա­կան քա­րոզ­չու­թյան տակ է: Ակն­հայտ է՝ թուր­քա­կան ազ­դե­ցու­թյունն Ադր­բե­ջա­նում մե­ծա­ցել է, ա­վե­լա­ցել են թուր­քա­մետ տրա­մադ­րու­թյուն­նե­րը, և այս ի­րո­ղու­թյան հետ պետք է հաշ­վի նս­տել:
-Ե­թե ադր­բե­ջա­նա­կան հա­սա­րա­կու­թյունն ան­գամ հու­մա­նի­տար հրա­դա­դա­րի հետ հաշտ չէ, զի­նա­դա­դա՞րն ինչ­պես է ըն­դու­նե­լու:
-Բնա­կա­նա­բար, այն քա­րոզ­չու­թյու­նը, որ հրամց­վում է ադր­բե­ջա­նա­կան հա­սա­րա­կու­թյա­նը, ա­ռանց­քա­յին թե­զի հի­ման վրա է կա­ռուց­ված՝ ա­մեն ինչ պա­տե­րազ­մի հա­մար, ա­մեն ինչ Ղա­րա­բա­ղի հա­մար: Այս ի­րա­վի­ճա­կում Ա­լիևը հակ­ված չէ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դա­դա­րեց­ման հս­տակ ի­մա­նա­լով, թե դա ինչ հետևանք­ներ է ու­նե­նա­լու իր իշ­խա­նու­թյան հա­մար:
-Այս օ­րե­րին, ընդ­հա­նուր առ­մամբ, ի՞նչ տրա­մադ­րու­թյուն էր տի­րում սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի ադր­բե­ջա­նա­կան տի­րույ­թում ու տե­ղե­կատ­վա­կան հար­թակ­նե­րում:
-Բա­ցի ծայ­րա­հեղ հա­կա­հայ­կա­կան քա­րո­զից, նաև հա­կաի­րա­նա­կան ու հա­կա­ռու­սա­կան քա­րոզ­ներ էին նկատ­վում: Ի­րա­նը ներ­կա­յաց­վում էր որ­պես Հա­յաս­տա­նի հո­վա­նա­վոր, Ռու­սաս­տա­նը՝ գլ­խա­վոր դաշ­նա­կից: Այս օ­րե­րին հատ­կա­պես նկա­տում ենք՝ ինչ­քան ա­տե­լու­թյուն կա կու­տակ­ված այդ երկ­րում, եր­կա­րա­ժամ­կետ խա­ղա­ղու­թյու­նից ու, առ­հա­սա­րակ, ժո­ղո­վուրդ­նե­րի հա­մա­կե­ցու­թյու­նից ինչ­քան են հե­ռու մեր «հարևան­նե­րը»: Եվ դա հետևանք է եր­կու տաս­նա­մյա­կից ա­վե­լի տար­վող շատ կոնկ­րետ քա­րոզ­չու­թյան, դա­սագր­քե­րով ներ­դր­ված հա­յա­տյա­ցու­թյան և այլն: Այս ա­ռու­մով, ա­ռա­ջին հեր­թին, մենք լուրջ ա­նե­լիք­ներ ու­նենք, ո­րով­հետև հա­յաս­տա­նյան ի­րա­կա­նու­թյան մեջ էլ կան ու կգտն­վեն մար­դիկ, որ խո­սել ու խո­սում են խա­ղա­ղու­թյու­նից ու դրա կարևո­րու­թյու­նից: Բայց երբ տես­նում ես՝ ինչ­պի­սին է հարևան հա­սա­րա­կու­թյու­նը, ինչ­պես են դաս­տիա­րակ­վում ադր­բե­ջան­ցի ե­րե­խա­նե­րը, խա­ղա­ղու­թյու­նից խո­սելն ուղ­ղա­կի ան­միաստ է դառ­նում: Մեր ժո­ղո­վուր­դը պետք է հս­տակ ի­մա­նա, որ ադր­բե­ջա­նա­կան հա­սա­րա­կու­թյան հետ խա­ղա­ղու­թյան կամ հա­մա­կե­ցու­թյան մա­սին խո­սելն ուղ­ղա­կի ա­նի­մաստ է: Ադր­բե­ջա­նա­կան կող­մից տա­րած­վող տե­սա­հո­լո­վակ­նե­րում ու ու­ղերձ­նե­րում հս­տակ հն­չում է հետևյա­լը. «Ոչ մի հայ Ղա­րա­բա­ղի հո­ղում չպետք է մնա։ Զան­գե­զու­րը մերն է։ Երևա­նը մերն է։ Ամ­բող­ջու­թյամբ պետք է վերց­նենք մեր հո­ղե­րը»: Բայց հիմ­նա­կան վտանգն այն հռե­տո­րա­բա­նու­թյան մեջ է, թե «Թուր­քիա հաս­նե­լու հա­մար ին­չու՞ պետք է երկ­րորդ, եր­րորդ երկ­րի տա­րած­քով անց­նենք, ին­չու՞ պետք է ցա­մա­քա­յին ու­ղիղ կապ չու­նե­նանք Թուր­քիա­յի հետ»: Ակն­հայտ է, որ ռազ­մա­կան այս գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վերջ­նան­պա­տա­կը Թուր­քիա­յի հետ ցա­մա­քա­յին կա­պի ա­պա­հո­վումն էր, ին­չը նրանց չհա­ջող­վեց ու չի հա­ջող­վի:
Զրու­ցեց
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 7926

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ