Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱԺ պատգամավորները ԵԽ գործընկերներին են ներկայացրել ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը

ԱԺ պատգամավորները ԵԽ գործընկերներին են ներկայացրել ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը
21.10.2020 | 21:25

ՀՀ ԱԺ ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նախագահ Արման Եղոյանը, անդամներ Ռուբեն Ռուբինյանը, Արկադի Խաչատրյանը և Իվետա Տոնոյանը հոկտեմբերի 21-ին տեսակապով զրուցել են Եվրոպական խորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի և փոխնախագահներ Կոսմա Զլոտովսկիի և Ռասա Յուկնեվիչիենեի հետ։

Հայկական կողմը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությունն ու դրանից դուրս գալու ելքերը, որպես այդպիսին նշելով Արցախի սուբյեկտայնության ճանաչումը։ Պատգամավորներն անընդունելի և վտանգավոր են համարել այս պատերազմի կողմերի միջև հավասարության նշան դնելն ու երկու կողմերին ուղղված նույնական կոչեր անելը։

Դիտվել է՝ 2917

Մեկնաբանություններ