Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՄԻՊ. Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու համար ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ

ՄԻՊ. Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու համար ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ
23.10.2020 | 21:55

Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու համար ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ՝ գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը.

«Ադրբեջանական լրատամիջոցների ու սոցիալական մեդիայի ուսումնասիրությունները, հավաքագրած ապացույցները ցույց են տալիս, որ ատելությունը համատարած է և ունի բարձր խրախուսում, այդ թվում՝ իրականացվում է Ադրբեջանում հայտնված հայերի լուսանկարներ ու տեսանյութեր տարածելու միջոցով։ Մենք կապի մեջ ենք մեր գերիների ընտանիքների հետ։ Մեր մասով՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում արվում է առավելագույնը՝ առաջնահերթ կապ ապահովելով նաև միջազգային կառույցների հետ»:

Դիտվել է՝ 1634

Մեկնաբանություններ