Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մի Նի­կո­լի պատ­ճա­ռով Ռու­սաս­տա­նը բո­լո­րիս այս­պի­սի ի­րա­վի­ճա­կի առջև կանգ­նեց­րեց»

«Մի Նի­կո­լի պատ­ճա­ռով Ռու­սաս­տա­նը բո­լո­րիս այս­պի­սի ի­րա­վի­ճա­կի առջև կանգ­նեց­րեց»
27.11.2020 | 00:20

Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի նախ­կին ան­դամ ԿԻՄ ԲԱԼԱ­ՅԱ­ՆԸ, որ կա­ռա­վա­րու­թյան շեն­քի դի­մաց ան­ժամ­կետ հա­ցա­դուլ է հայ­տա­րա­րել, «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում բա­ցատ­րում է՝ նման ծայ­րա­հեղ քայ­լի է դի­մել, որ­պես­զի մար­դիկ ուշ­քի գան վեր­ջա­պես: Շեշ­տում է՝ ոչ թե կոնկ­րետ ան­ձի հրա­ժա­րա­կա­նի հարց է բարձ­րաց­նում, այլ պե­տու­թյան ճա­կա­տագ­րով է մտա­հոգ: Նի­կոլ Փա­շի­նյա­նի ան­ձի դեմ որևէ բան չու­նի, բայց Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան վար­չա­պե­տը, ա­սում է, պար­տա­վոր է բա­ցա­ռա­պես օ­րենք­նե­րով ղե­կա­վար­վել, մինչ­դեռ նա ցույց տվեց, որ թքած ու­նի ոչ միայն օ­րենք­նե­րի, այլև սահ­մա­նադ­րա­կան նոր­մե­րի վրա: Սահ­մա­նադ­րու­թյամբ է ամ­րագր­ված՝ Փա­շի­նյա­նի ստո­րագ­րած կե­տե­րը կա­րող են կյան­քի կոչ­վել միայն մի­ջազ­գա­յին պայ­մա­նագ­րի հիմ­քով։ Սահ­մա­նադ­րու­թյան 116 հոդ­վա­ծով՝ ռազ­մա­կան ու քա­ղա­քա­կան բնույ­թի, մար­դու և քա­ղա­քա­ցու հիմ­նա­կան ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ մի­ջազ­գա­յին պայ­մա­նագ­րե­րը վա­վե­րաց­նում է Ազ­գա­յին ժո­ղո­վը։ Բայց այդ գոր­ծըն­թաց­նե­րը տե­ղի չեն ու­նե­ցել, և Փա­շի­նյա­նը մեկ հայ­տա­րա­րու­թյամբ զի­ջել է Ար­ցա­խի մեծ մա­սը։

-16-րդ հոդ­վա­ծում գր­ված է՝ ի՞նչ է մի­ջազ­գա­յին պայ­մա­նա­գի­րը, և ո՞ր հար­ցե­րը պետք է կար­գա­վոր­վեն դրա­նով,- շա­րու­նա­կում է մեր զրու­ցա­կի­ցը։- Նո­յեմ­բե­րի 10-ին Հա­յաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի և Ռու­սաս­տա­նի ղե­կա­վար­նե­րի ստո­րագ­րած հայ­տա­րա­րու­թյու­նը, բա­ցի հրա­դա­դա­րի մա­սին կե­տից, հա­կա­սում է 116-րդ հոդ­վա­ծին: Մի­ջազ­գա­յին պայ­մա­նա­գի­րը պետք է գնար ՍԴ, ՍԴ-ն քն­ներ այն, և ե­թե ո­րո­շեր, որ ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նը հա­մա­պա­տաս­խա­նում է ՀՀ սահ­մա­նադ­րու­թյա­նը, հարցն Ազ­գա­յին ժո­ղով ու­ղար­կեր: Ազ­գա­յին ժո­ղովն էլ իր հեր­թին պետք է ո­րո­շեր՝ վա­վե­րաց­նու՞մ է, թե՞ ոչ: Դեռ չեմ խո­սում հայ­տա­րա­րու­թյան վի­ճա­հա­րույց կե­տե­րի մա­սին, ո­րոնք ՍԴ-ն, հնա­րա­վոր է, հա­կա­սահ­մա­նադ­րա­կան ճա­նա­չեր, ու հար­ցը գու­ցե ան­գամ հան­րաք­վեի հաս­ներ: Նի­կոլ Փա­շի­նյա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րում սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պալ­ման հան­ցա­կազմն ակն­հայտ է, հետևա­բար ի­րա­վա­պահ մար­մին­նե­րը պար­տա­վոր են քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կել նրան: Ցա­վոք, ո­րոշ վայ-ի­րա­վա­բան­ներ այժմ ա­սում են, թե այլ կերպ հնա­րա­վոր չէր, Փա­շի­նյանն ա­րյու­նա­հե­ղու­թյուն է կան­խել: Բայց ես այն հա­մոզ­մանն եմ, որ ե­թե 10-15 օր քն­նար­կում էին՝ ինչ­պի­սի լու­ծում գտ­նել, կա­րող էին ՍԴ մտ­նել, և եր­կու ժամ­վա մեջ ստա­նալ և՛ դա­տա­րա­նի, և՛ Ազ­գա­յին ժո­ղո­վի կար­ծի­քը: Ի վեր­ջո, ե­թե ազ­գա­յին շա­հե­րի տե­սան­կյու­նից ենք խն­դի­րը դի­տար­կում, ա­պա հարց է ա­ռա­ջա­նում՝ ի՞նչն էր պատ­ճա­ռը, որ պա­տե­րազ­մով լուծ­վեց այն: Չէ՞ որ կա­րե­լի էր խնա­յել մեր ոս­կե ե­րի­տա­սար­դու­թյան կյան­քը: Հե­րոս տղա­նե­րը հա­նուն ին­չի՞ զոհ­վե­ցին, հա­նուն նրա, որ Փա­շի­նյանն Ադր­բե­ջա­նին տա­րածք­ներ հանձ­նի՞...


-Պա­րոն Բա­լա­յան, Սահ­մա­նադ­րու­թյան տար­բեր դրույթ­նե­րի եք հղում ա­նում, դրանք ինչ-որ կերպ նե­րա­ռու՞մ են ազ­գա­յին կամ պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան հոդ­վա­ծը:
-Այս­տեղ ո­րոշ նր­բու­թյուն­ներ կան: Ազ­գա­յին դա­վա­ճա­նու­թյան հոդ­վա­ծով մե­ղադ­րե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է քն­նել, թե սու­բյեկ­տիվ կող­մը, տվյալ դեպ­քում՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, ին­չու՞, ին­չի՞ց դրդ­ված է նման քայ­լի գնա­ցել: Քն­նու­թյուն է պետք, որ­պես­զի պարզ­վի, թե ինչ պատ­ճա­ռա­կան կապ կա նրա գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մեջ։ Օ­րի­նակ, ե­թե սո­րո­սա­կան թևի մի­ջամ­տու­թյամբ է նման բան կա­տա­րել, դա կլի­նի ազ­գա­յին դա­վա­ճա­նու­թյուն: Իսկ ե­թե նման բան չկա, ու Փա­շի­նյա­նի՝ հայ­տա­րա­րու­թյան ներ­քո ստո­րագ­րե­լը պայ­մա­նա­վոր­ված է ե­ղել ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կով, դա ար­դեն սահ­մա­նադ­րա­կան կար­գը տա­պա­լե­լու մա­սին է վկա­յում:
-Դուք վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջով եք հա­ցա­դուլ ա­նում, ե­թե Փա­շի­նյա­նը հե­ռա­նա, հնա­րա­վոր կլի­նի՞ ինչ-որ բան փո­խել:
-Մենք բա­նակ­ցող կու­նե­նանք, որ ռուս­նե­րի հետ, օ­րի­նակ, կկա­րո­ղա­նա նոր­մալ հա­րա­բե­րակց­վել: Օ­րերս լուր ստա­ցա, որ Մար­տա­կեր­տի շր­ջա­նի՝ նախ­կին Շա­հու­մյա­նի շր­ջա­նի բնա­կիչ­նե­րով բնա­կեց­ված Շա­հու­մյան գյուղ են մտել ռու­սա­կան ու ադր­բե­ջա­նա­կան զոր­քերն ու բո­լո­րին ստի­պել լքել տնե­րը: Այ­սինքն՝ պե­տու­թյունն իր գոր­ծա­ռույթ­նե­րը չի ի­րա­կա­նաց­նում, քա­ղա­քա­ցի­նե­րի ի­րա­վուն­քը չի պաշտ­պա­նում: Նի­կո­լի ա­րա­ծի գնա­հա­տա­կա­նը տա­լու հա­մար պետք չէ ի­րա­վա­բան լի­նել, կրկ­նում եմ՝ բա­ցեք Սա­հ­մանադ­րու­թյան 116-րդ հոդ­վածն ու կար­դա­ցեք. հար­ցե­րի պա­տաս­խան­ներն այդ­տեղ են:
-Ձեր խոս­քից կա­րե­լի է են­թադ­րել, որ Ար­ցա­խյան հար­ցի նման «լու­ծում» հնա­րա­վոր էր նաև ա­ռանց ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի:
-Որ Նի­կոլ Փա­շի­նյանն իր վար­քագ­ծով նպաս­տել է պա­տե­րազմ սկ­սե­լուն ու պե­տու­թյունն այս վի­ճա­կին է հասց­րել, կաս­կած ան­գամ չու­նեմ: Հի­շեք՝ ինչ­պի­սի քա­ղա­քա­կա­նու­թյուն էր վա­րում Ռու­սաս­տա­նի հան­դեպ, ինչ վե­րա­բեր­մունք էր ցու­ցա­բե­րում ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նի նկատ­մամբ: Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի (ՀԱՊԿ) մշ­տա­կան ան­դամ երկ­րի ղե­կա­վա­րը գա­լիս է Հա­յաս­տան, վար­չա­պե­տը չի գնում դի­մա­վո­րե­լու: Դա ի՞նչ է նշա­նա­կում: Աշ­խար­հում չկա այդ­պի­սի բան, դա ախր ա­րա­րո­ղա­կար­գով է նա­խա­տես­ված: Ռու­սա­կան կող­մը, փաս­տո­րեն, մի Նի­կո­լի պատ­ճա­ռով բո­լո­րիս այս­պի­սի ի­րա­վի­ճա­կի առջև կանգ­նեց­րեց:
-Այս ա­մե­նի ելքն ինչ­պե՞ս եք տես­նում:
-Իմ պա­հան­ջը հետևյալն է՝ քրեա­կան գործ հա­րու­ցել, մե­ղադ­րանք ա­ռա­ջադ­րել, կա­լան­քի տակ վերց­նել ու վար­չա­պե­տի նոր թեկ­նա­ծու ա­ռա­ջադ­րել:
-Հրա­պա­րա­կում հա­վաք­ված 16 քա­ղա­քա­կան ու­ժե­րը նույն­պես Նի­կոլ Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կանն են պա­հան­ջում:
-Ի­րենք հար­ցին քա­ղա­քա­կա­նա­պես են նա­յում, ես զուտ ի­րա­վա­կան գոր­ծըն­թա­ցի մա­սին եմ խո­սում: Իմ գոր­ծըն­կեր­նե­րից շա­տերն են հա­մա­կար­ծիք ինձ, ա­սում են, որ ճիշտ եմ, ա­ռաջ քա­շած պա­հանջ­ներս ու դի­տար­կում­ներս ի­րա­վա­չափ և օ­րի­նա­կան են: Ո­րոշ ի­րա­վա­բան­ներ ըն­դա­մենն ա­սում են, թե ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լու ա­ռու­մով, գու­ցե, Փա­շի­նյա­նը ժա­մա­նակ չու­ներ, բայց այդ տե­սա­կե­տին էլ հա­մա­ձայն չեմ: Բա­ցատ­րեմ՝ ին­չու. ա­ռա­ջին ան­գամ հու­մա­նի­տար հրա­դա­դար հայ­տա­րա­րե­լուց հե­տո ռու­սա­կան կող­մը կա­րող էր մտց­նել իր զորքն ու ա­սել՝ քա­նի որ Ադր­բե­ջա­նը խախ­տում է հրա­դա­դա­րի ռե­ժի­մը, մենք ուժ ենք կի­րա­ռում: Բայց ռուս­նե­րը նման բան չա­րե­ցին, չէ՞, հետևա­բար՝ ի՞նչ ժա­մա­նակ չու­նե­նա­լու մա­սին է խոս­քը:
-Իշ­խա­նու­թյան գա­լուց ի վեր Նի­կոլ Փա­շի­նյա­նը դա­տա­վոր­նե­րին տար­բեր գնա­հա­տա­կան­ներ է տվել՝ «պա­տե­րի տակ վնգս­տա­ցող­ներ», «պատ­վեր կա­տա­րող­ներ» և այլն: Ինչ­պե՞ս եք վե­րա­բեր­վում այդ ար­տա­հայ­տու­թյուն­նե­րին:
-Ձեզ հետ զրույ­ցում սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պալ­ման միայն վեր­ջին դեպ­քի մա­սին խո­սե­ցի, բայց ե­թե ծա­վալ­վենք ու ա­վե­լի հետ գնանք, կփաս­տենք՝ 2,5 տար­վա ըն­թաց­քում նա ա­նընդ­հատ հա­կա­սահ­մա­նադ­րա­կան քայ­լեր է ա­րել: Նրա հա­մար, փաս­տո­րեն, քա­ղա­քա­ցին որևէ նշա­նա­կու­թյուն չու­նի: Փա­շի­նյա­նը կար­ծում է՝ պե­տու­թյունն ինքն է, ու ինչ ցան­կա­նա, դա էլ կա­նի: Կա­րո՞ղ է ար­դյոք վար­չա­պետն այս կամ այն ան­ձին կա­լա­նա­վո­րե­լու ցու­ցում տալ, ի­հար­կե չի կա­րող: Բայց բա­ցա­հայտ տես­նում ենք, չէ՞, որ ցու­ցում­ներ են տր­վում: Նա ի­րա­վա­կան մտա­ծո­ղու­թյուն ու եր­կիրն ի­րա­վա­կան ճա­նա­պար­հով տա­նե­լու ցան­կու­թյուն ան­գամ չու­նի:


Զրույ­ցը՝
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 9066

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ