Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՈՒ երբ հն­չի ՇԵ­ՓՈ­ՐԸ

ՈՒ երբ հն­չի ՇԵ­ՓՈ­ՐԸ
24.12.2020 | 23:48

Քրիս­տո­նյա աշ­խար­հում այ­սօր սկս­վե­ցին Սուրբ Ծնն­դյան տո­նե­րը, քրիս­տո­նեու­թյու­նը ա­ռա­ջի­նը պե­տա­կան կրոն ըն­դու­նած Հա­յաս­տա­նում ռազ­մա­կան դրու­թյուն է, տոն չկա: Հա­յաս­տա­նը ապ­րում է նո­րա­գույն պատ­մու­թյան դա­ժա­նա­գույն օ­րե­րը: Մի շա­բա­թից վեր­ջա­պես հրա­ժեշտ կտանք խե­լա­գար 2020-ին, որ 21-րդ դա­րի ա­մե­նաա­հա­վոր տա­րին էր աշ­խար­հում: Մեզ հար­վա­ծեց բազ­մա­կի: Կո­րո­նա­վի­րու­սի պան­դե­միա­յին, որ 3400-ից ա­վե­լի կյանք է խլել, պան­դե­միա­յի հետևանք տն­տե­սա­կան ան­կու­մին ա­վե­լա­ցավ պա­տե­րազ­մը: Տա­նուլ տված պա­տե­րազ­մը: Մենք սկ­սում ենք 00 կե­տից: ՈՒ ես չգի­տեմ` երբ Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կում հն­չի ՇԵ­ՓՈ­ՐԸ, հրա­պա­րա­կը նո­րից մեկ մարդ դառ­նա­լու՞ է, մեկ սր­տո՞վ է ապ­րե­լու: 2020-ին մենք վե­րա­դար­ձանք այն­տեղ, որ­տե­ղից սկ­սել էինք, 26 տա­րի հե­տո նո­րից նույն խն­դիր­նե­րի ա­ռաջ ենք: Այս­տեղ կա­րե­լի էր վեր­ջա­կե­տել, ու սա կլի­ներ իմ ա­մե­նա­կարճ վեր­լու­ծա­կա­նը «Ի­րա­տե­սում»՝ 2009-ից: Բայց կյան­քը շա­րու­նակ­վում է, ու­րեմն շա­րու­նակ­վում է ԳԻ­ՐԸ: Շա­րու­նակ­վում է պայ­քա­րը: Ար­ցա­խի հա­մար: Հա­յաս­տա­նի հա­մար: Ան­կա­խու­թյան հա­մար: Հա­մե­նայն դեպս՝ շա­տերն են հարց դարձ­րել՝ իսկ պե՞տք է պա­տե­րազ­մում գտն­վող եր­կի­րը լի­նի ժո­ղովր­դա­վա­րա­կան: ՈՒ՝ ինք­նիշ­խան: Ընդ­հան­րա­պես՝ հի­մա հար­ցե­րը խեղ­դում են, պա­տաս­խան­նե­րը՝ զգետ­նում: Բո­լոր նրանք, որ ապ­րել են 90-ա­կան­նե­րի Հա­յաս­տա­նում, ու­նեն դե­ժա­վյուի զգա­ցում: Այս դե­ժա­վյուին ա­վե­լա­ցել է մի մեծ ՄԻ­ՆՈՒՍ՝ մի­նուս այն ժա­մա­նակ­վա ոգևո­րու­թյու­նը, հաղ­թե­լու ցան­կու­թյու­նը, ան­կա­խու­թյան տենչն ու ան­պա­րա­գիծ լա­վա­տե­սու­թյու­նը: Գու­ցե ա­վե­լա­ցել է փոր­ձը, ու­զում եմ հա­վա­տալ՝ ի­մաստ­նու­թյու­նը: Գու­ցե ա­վե­լա­ցել է ար­ժա­նա­պատ­վու­թյան ու պատ­վախ­նդ­րու­թյան նոր ո­րա­կը: Չգի­տեմ: Նո­րից բո­լո­րը սկ­սել են խո­սել ժո­ղովր­դի ա­նու­նից: Պատ­րաստ են կյան­քը տալ ժո­ղովր­դի հա­մար: Իսկ ժո­ղո­վուր­դը ինք­նամ­փոփ­վել է ու…


Ես բնավ չէի ցան­կա­նա, որ տա­րե­վեր­ջի ու տա­րե­մու­տի խոս­քը լի­ներ այս­պի­սին, բայց կա՝ ինչ կա: Թող լույս իջ­նի 2020-ի սեպ­տեմ­բե­րի 27-ին սկս­ված պա­տե­րազ­մի զո­հե­րի հայտ­նի ու ան­հայտ շի­րիմ­նե­րին: Նրանք հե­ռա­ցան՝ հաղ­թա­նա­կի հույ­սով, ու մնա­ցին չպարտ­ված: Նրանք հաղ­թած հե­ռա­ցան, ու պար­տու­թյու­նը մեր բեռն է՝ ող­ջե­րիս, որ պար­տա­վոր­ված ենք նրանց հի­շա­տա­կը լու­սա­վո­րել հաղ­թա­նա­կով: Չգի­տեմ՝ երբ, չգի­տեմ՝ ինչ­պես, բայց վս­տահ եմ՝ ի­րա­վի­ճա­կը փոխ­վե­լու է, հա­վեր­ժա­կան նա­հանջ չի լի­նում:
Մեր գլ­խա­վոր խն­դի­րը հի­մա Հա­յաս­տանն ու Ար­ցա­խից մնա­ցած մա­սը պա­հելն է, ցա­վը, վիշ­տը, վրե­ժը հաղ­թա­հա­րե­լը և ու­ժե­ղա­նա­լը։ Դա է միակ ճա­նա­պար­հը: ՈՒ­րիշ ճա­նա­պարհ չկա: Ե­թե ա­սեն՝ կա, ստե­լու են: Մեզ այն­քան են ստել, որ ար­դեն ոչն­չի չենք հա­վա­տում: ՈՒ­րեմն՝ հա­վա­տը վե­րա­կանգ­նելն է դառ­նում խն­դիր: Դժ­վար խն­դիր, երբ շուրջ­բո­լո­րը հա­մո­զում են, որ մենք թույլ ենք, ա­նօգ­նա­կան ու դա­տա­պարտ­ված: Սուտ է՝ մեզ ու­զում են այդ­պի­սին տես­նել: Մենք այդ­պի­սին չենք: ՈՒ դա ա­պա­ցու­ցում է այ­սօր Սյու­նի­քը: Լեռ­նա­հա­յաս­տա­նը:


Կմ­նա՞, թե՞ կգ­նա Նի­կոլ Փա­շի­նյա­նը: Ոչ ոք հա­վեր­ժա­կան չէ: Փաս­տա­ցի՝ նա վար­չա­պետ է միայն Երևա­նում, ոչ միայն Սյու­նիք, ուր էլ գնա՝ դի­մա­վո­րե­լու են նույն կերպ, ո­րով­հետև ան­գամ հի­մա նա ա­մեն ինչ սար­քում է կի­նո, ու դեռ չի հաս­կա­ցել,որ ինքն այլևս «կի­նո­յի տղեն» չի: Բայց Սյու­նի­քի պա­րա­գան այլ է: Սյու­նիք է մտ­նում ադր­բե­ջան­ցին, ու իշ­խա­նու­թյու­նը չի հաս­կա­նում, որ Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի սահ­մա­նա­զա­տու­մը այս­պես չպի­տի լի­նի: Որ սահ­մա­նա­զա­տու­մը եր­կա­րատև գոր­ծըն­թաց է, կար­գա­վոր­վում է միջ­պե­տա­կան հա­մա­ձայ­նագ­րով, որ ՀՀ վար­չա­տա­րած­քա­յին բա­ժան­ման օ­րեն­քը վե­րա­բե­րում է ՀՀ ներ­սում մար­զե­րի սահ­ման­նե­րին, ոչ թե այլ պե­տու­թյան հետ սահ­մա­նին: ՀՀ իշ­խա­նու­թյու­նը չի հաս­կա­նում, որ այ­սօր Սյու­նի­քի սահ­ման­նե­րը պա­հե­լը Հա­յաս­տան պա­հել է: ՀՀ իշ­խա­նու­թյու­նը չի հաս­կա­նում, որ իր պո­պու­լիզմն ու տգի­տու­թյու­նը ի­րա­վա­զոր չեն: ՀՀ իշ­խա­նու­թյու­նը չի հաս­կա­նում, որ չի կա­րող վա­խե­ցած ու վա­խի մեջ ապ­րել, չի կա­րող ժո­ղովր­դին վա­խեց­նել, որ ե­թե Ադր­բե­ջա­նին տա­րածք­ներ չզի­ջենք, պա­տե­րազմ կսկս­վի: Փաս­տա­ցի՝ ոչ ԱԳՆ-ն, ոչ ՊՆ-ն, ոչ հրա­դա­դա­րի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան միջ­նորդ Ռու­սաս­տա­նը չեն փոր­ձում ի­րա­վի­ճա­կին մի­ջամ­տել:
Հրա­դա­դա­րից ան­ցել է 45 օր: Ադր­բե­ջա­նին շր­ջան­նե­րի հան­ձն­ման պար­տա­վո­րու­թյու­նը կա­տար­վել է ամ­բող­ջու­թյամբ՝ հան­ձն­վել են Աղ­դա­մի, Քել­բա­ջա­րի և Լա­չի­նի շր­ջան­նե­րը (Քել­բա­ջա­րի շր­ջա­նը՝ նո­յեմ­բե­րի 25-ին):


Բայց հայ­տա­րա­րու­թյան ա­ռա­ջին կե­տով՝ հա­կա­մար­տող կող­մե­րի ու­ժե­րը պետք է կանգ առ­նեին ի­րենց զբա­ղեց­րած դիր­քե­րում: Նո­յեմ­բե­րի 10-ի՝ Մոսկ­վա­յի ժա­մա­նա­կով 00։00 դրու­թյամբ հայ­կա­կան ու­ժե­րը կանգ էին ա­ռել Հադ­րու­թի շր­ջա­նի Խծա­բերդ և Հին Թա­ղեր գյու­ղե­րում, Դի­զա­փայտ լե­ռան վրա։ Ի­մա՝ այդ տա­րածք­նե­րը պետք է մնա­յին Ար­ցա­խի վե­րահս­կո­ղու­թյան տակ։ Դեկ­տեմ­բե­րի 13-ին թուր­քադր­բե­ջան­ցի հա­տուկ­ջո­կա­տա­յին­նե­րը Հին Թա­ղե­րի և Խծա­բեր­դի մո­տա­կայ­քում մի քա­նի ժամ տևած մար­տե­րից հե­տո մտել էին Հին Թա­ղեր։ Ի՞նչ կլի­նի այդ գյու­ղե­րի ճա­կա­տա­գի­րը՝ պարզ չէ։ Այդ տա­րածք­նե­րը չկան ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի քար­տե­զում՝ հայ­տն­վե­ցին ու ան­հե­տա­ցան: ՈՒ՝ ին­չու՞ պի­տի չկա­տար­վի հայ­տա­րա­րու­թյամբ Ադր­բե­ջա­նի ստանձ­նած պար­տա­վո­րու­թյու­նը: Եվ ո­րով­հետև մենք չենք պա­հում մեր դիր­քե­րը Ար­ցա­խում, Ան­կա­րան ու Բա­քուն մտ­նում են Սյու­նիք: Հայ­տա­րա­րու­թյան հա­մա­ձայն՝ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը պետք է տե­ղա­կայ­վեին «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում շփ­ման գծի եր­կայն­քով և Լա­չի­նի մի­ջանց­քի եր­կայն­քով»։

Ղա­րա­բա­ղա-ադր­բե­ջա­նա­կան շփ­ման գծի եր­կայն­քով խա­ղա­ղա­պահ­ներ չեն տե­ղա­կայ­վել, շփ­ման գծի հս­կո­ղու­թյու­նը շա­րու­նա­կում է Ար­ցա­խի Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կը։ Հայ­տա­րա­րու­թյան 4-րդ կե­տով ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը պետք է տե­ղա­կայ­վեն «Հայ­կա­կան զին­ված ու­ժե­րի դուրս­բեր­մա­նը զու­գա­հեռ», բայց՝ որ­տե՞ղ և որ­տե­ղի՞ց պետք է դուրս բեր­վեն այդ ու­ժե­րը՝ շփ­ման գծի եր­կայն­քի՞ց, թե՞ Ադր­բե­ջա­նին հան­ձն­ված 3 շր­ջան­նե­րից։ Ադր­բե­ջա­նը չի ա­պա­հո­վել «Լա­չի­նի մի­ջանց­քով քա­ղա­քա­ցի­նե­րի, տրանս­պոր­տա­յին և բեռ­նա­տար մի­ջոց­նե­րի երթևե­կու­թյան անվ­տան­գու­թյու­նը եր­կու ուղ­ղու­թյուն­նե­րով»: Հայ­տա­րա­րու­թյան ստո­րագ­րու­մից մեկ օր անց Բեր­ձոր-Շու­շի ճա­նա­պար­հին հա­յեր են գեր­վել: Մի­ջանց­քը վե­րահս­կում են ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը։ Ըստ հայ­տա­րա­րու­թյան, կող­մե­րը պետք է ի­րա­կա­նաց­նեին ռազ­մա­գե­րի­նե­րի, պա­տանդ­նե­րի և պահ­վող այլ ան­ձանց ու մա­հա­ցած­նե­րի մար­մին­նե­րի փո­խա­նա­կում։ Չնա­յած և հայ­կա­կան կող­մը, և ադր­բե­ջա­նա­կան կող­մը հայ­տա­րա­րել են, որ հա­մա­ձայն են գե­րի­նե­րի՝ «Բո­լո­րը բո­լո­րի դի­մաց» սկզ­բուն­քով փո­խա­նակ­մա­նը, ու մենք նույ­նիսկ եր­կու ադր­բե­ջան­ցի դի­վեր­սանտ­նե­րի ենք հանձ­նել, ադր­բե­ջա­նա­կան գե­րու­թյան մեջ են մնում բազ­մա­թիվ հա­յեր։ Գե­րի­նե­րի միակ խում­բը՝ 44 հո­գի, Ադր­բե­ջա­նից Հա­յաս­տան է վե­րա­դար­ձել դեկ­տեմ­բե­րի 14-ին, մյուս­նե­րի վե­րա­դար­ձի ժամ­կետն ան­հայտ է: Ա­նո­րոշ է հայ­տա­րա­րու­թյան 7-րդ կե­տը՝ «ներ­քին տե­ղա­հան­ված ան­ձինք և փախս­տա­կան­նե­րը ՄԱԿ-ի փախս­տա­կան­նե­րի հար­ցե­րով գե­րա­գույն հանձ­նա­կա­տա­րի գրա­սե­նյա­կի վե­րահս­կո­ղու­թյան ներ­քո պետք է վե­րա­դառ­նան Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի տա­րածք և հա­րա­կից շր­ջան­ներ»։

Այ­սինքն՝ ո՞վ: Ար­ցա­խի՝ հայ­կա­կան վե­րահս­կո­ղու­թյան տակ մնա­ցած տա­րածք­ներ ադր­բե­ջան­ցի­նե՞­րը պի­տի «վե­րա­դառ­նան», թե՞ Ադր­բե­ջա­նի օ­կու­պաց­րած Ար­ցա­խի բնա­կա­վայ­րեր՝ հա­յե­րը: Հայ­տա­րա­րու­թյան 9-րդ կե­տով «Տա­րա­ծաշր­ջա­նում բո­լոր տն­տե­սա­կան և տրանս­պոր­տա­յին կա­պերն ա­պաշր­ջա­փակ­վում են»: Այ­սինքն՝ Հա­յաս­տա­նից Ադր­բե­ջա­նի տա­րած­քով կա­րո՞ղ է ճա­նա­պարհ բաց­վել դե­պի Ռու­սաս­տան, թե՞ միայն Հա­յաս­տա­նը պետք է ճա­նա­պարհ­ներ տա Ադր­բե­ջա­նին, փաս­տա­ցի՝ Թուր­քիա­յին, Նա­խիջևա­նի հետ կապ հաս­տա­տե­լու հա­մար։ Գու­ցե բո­լոր այս հար­ցե­րը լու­ծում­ներ ար­դեն ու­նեն, բայց այդ լու­ծում­նե­րը հրա­պա­րա­կա­յին չեն դառ­նում:Հա­մե­նայն դեպս, ակն­հայտ է, որ Ռու­սաս­տա­նը ձեռ­քե­րը լվա­ցել է, երբ խախտ­վում է իր միջ­նոր­դու­թյամբ՝ ի­մա իր պա­տաս­խա­նատ­վու­թյամբ ըն­դուն­ված հայ­տա­րա­րու­թյու­նը: Պու­տի­նը շա­րու­նա­կում է պն­դել, որ հրա­դա­դա­րի հայ­տա­րա­րու­թյան ա­մե­նա­կարևոր ար­դյուն­քը՝ ա­րյու­նա­հե­ղու­թյան դա­դարն է: Նաև՝ ստաց­վում է՝ սահ­ման­նե­րը ո­րո­շողն ու պա­հո­ղը տե­ղում ապ­րող­ներն են: Իսկ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րում է, որ հի­մա ճիշտ ժա­մա­նակն է… ա­պա­գա­յի մա­սին մտա­ծե­լու: Ի­հար­կե, ու­րիշ ե՞րբ, ե­թե ոչ հի­մա: Ա­պա­գա­յի մա­սին մտա­ծե­լու ա­մե­նա­ճիշտ պա­հին ա­մե­նա­ճիշտ քայ­լը Սյու­նի­քի՝ ի­րեն ընդ­դի­մա­ցած քա­ղա­քա­պե­տե­րին կա­լա­նա­վո­րելն է: Նրանք խան­գա­րում են մտա­ծել: Նրանք խան­գա­րում են, որ իշ­խա­նու­թյու­նը սպի­տակ դրոշ պար­զի՝ ի­րենք տնից դուրս չեն գա­լիս: Գո­րի­սի քա­ղա­քա­պե­տը թշ­նա­մի է. Ա­ռուշ Ա­ռու­շա­նյա­նը հե­րիք չէ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ կռ­վել է, հի­մա էլ չի ու­զում, որ թուր­քա­կան դրո­շը մտ­նի հայ­կա­կան տա­րածք: Նե­րե­ցեք՝ ի՞նչ հայ­կա­կան: Ադր­բե­ջա­նա­կան: Օ­րեն­քի պաշտ­պան Նի­կոլ Փա­շի­նյա­նը ինչ­պե՞ս կա­րող է պե­տու­թյան շա­հե­րը պաշտ­պա­նել՝ ինչ­պե՞ս կա­րող է բա­նակ­ցել ու կա­սեց­նել ա­ռանց կրա­կո­ցի Հա­յաս­տա­նի հանձ­նու­մը, չէ՞ որ կիրթ Ա­լիևը ա­սել է, որ Է­րի­վանն էլ ադր­բե­ջա­նա­կան քա­ղաք է: ՈՒ չզար­մա­նաք, որ մի օր էլ Լավ­րո­վը հայ­տա­րա­րի, որ Երևան պետք է վե­րա­դառ­նան 20-րդ դա­րի 90-ա­կան­նե­րի վեր­ջին Երևա­նից հե­ռա­ցած ադր­բե­ջան­ցի «փախս­տա­կան­նե­րը»՝ «հայ­րե­նի­քի» կա­րո­տից մաշ­վում են: ԼՀԿ նա­խա­գահ Էդ­մոն Մա­րու­քյա­նը ան­զո­րու­թյու­նից ելք է գտել՝ Սյու­նի­քում ռու­սա­կան ևս մեկ ռազ­մա­բա­զա: Չէ, ի­հար­կե, կա­ռու­ցո­ղա­կան ա­ռա­ջարկ է՝ սյու­նե­ցի­նե­րին Սյու­նի­քում պա­հե­լու տար­բե­րակ:

Բայց… Մոսկ­վան ար­դեն ցույց է տվել, որ մեր փո­խա­րեն մտա­դիր չէ մեր անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վել, որ պատ­րաստ չէ Ա­լիևին ու Էր­դո­ղա­նին հա­կա­ռակ­վել: Եվս մեկ ռազ­մա­բա­զա՝ նշա­նա­կում է՝ հրա­ժար­վում ենք ինք­նիշ­խա­նու­թյու­նից ու դառ­նում ՌԴ սու­բյեկտ: Փաս­տա­ցի՝ հայ­տա­րա­րում ենք, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը այն­քան է թու­լա­ցել, որ իր սահ­մա­նը ինք­նու­րույն չի կա­րո­ղա­նում պա­հել, դա հա­մա­րյա թե հար­ձակ­ման հրա­վեր է: Փո­խա­րե­նը պետք է աշ­խար­հա­զոր ստեղ­ծել ու պայ­մա­նագ­րա­յին զին­ծա­ռա­յող­նե­րի թի­վը ա­վե­լաց­նել: Եվ պե­տա­կան բյու­ջեն էլ ծախ­սել ա­մեն լու­ման հաշ­վե­լով՝ ոչ թե քա­ղա­քա­պե­տա­րա­նի աշ­խա­տող­նե­րի աշ­խա­տա­վար­ձը կրկ­նա­պատ­կե­լու ու պարգևավ­ճար­նե­րը շա­րու­նա­կե­լու քա­ղա­քա­կա­նու­թյամբ: Երբ պե­տու­թյու­նը վատ վի­ճա­կում է, հա­սա­րա­կու­թյան ո­րոշ խմ­բեր կա­րող են մի քիչ «վատ» ապ­րել: Ընդ­հան­րա­պես այն տպա­վո­րու­թյունն է, որ նո­յեմ­բե­րի 9-ի լույս 10-ի գի­շեր­վա մա­սին տե­ղե­կու­թյուն չու­նեն ոչ միայն քա­ղա­քա­պե­տա­րա­նում, այլև ԱԺ-ում, որ շատ լուրջ քն­նար­կում էր… հա­կած­խա­խո­տա­յին օ­րի­նա­գի­ծը: Աժ-ում ու ոչ միայն ԱԺ-ում ՉՀԱՍ­ԿԱ­ՑԱՆ, որ Ար­ցա­խի հար­ցը միայն Ար­ցա­խի հար­ցը չէ, ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԻ հարցն է, ու ոչ այն պատ­ճա­ռով, որ հի­մա Հա­յաս­տա­նի սահ­մա­նին հայ­տն­վել են թուր­քերն ու ադր­բե­ջան­ցի­նե­րը: Որ Սյու­նի­քի հար­ցը միայն Սյու­նի­քի հար­ցը չէ, հա­մա­պե­տա­կան խն­դիր է, ու այդ խն­դի­րը մենք պի­տի լու­ծենք: Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի հաս­կա­նում, որ ին­քը ոչ միայն «սպի­տակ­նե­րի», այլև «սևե­րի» վար­չա­պետն է, թե պա­տե­րազ­մից ա­ռաջ, թե հե­տո, ին­քը իբրև վար­չա­պետ, պար­տա­վոր է կա­տա­րել իր ՊԱՇ­ՏՈ­ՆԱ­ԿԱՆ ՊԱՐ­ՏԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԸ, ոչ թե բա­ժա­նում­ներ, հի­մա էլ՝ «է­լի­տար»: Որ սխալ­վում է, երբ հայ­տա­րա­րում է. «2018-ի հե­ղա­փո­խու­թյան ար­դյուն­քում Հա­յաս­տա­նում իշ­խա­նու­թյու­նից զրկ­ված «է­լի­տան» փոր­ձում է հաս­նել ռևան­շի: Խոսքն ա­մենևին միայն քա­ղա­քա­կան «է­լի­տա­յի» մա­սին չէ, այլ բո­լոր նրանց, ով­քեր մինչև 2018-ը ու­նե­ցել են ար­տո­նու­թյուն­ներ, 2018-ից հե­տո չու­նեն»: «Է­լի­տան» էլ չի հաս­կա­նում, որ 4, թե 44 ձև հնա­րի իշ­խա­նու­թյան գա­լու, միակ լե­գի­տիմ տար­բե­րա­կը ընտ­րու­թյուն­ներն են: Ան­ցու­մա­յին թե ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյու­նը չի լի­նե­լու լե­գի­տիմ, ա­ռա­վել ևս խոր­հր­դա­րա­նա­կան հան­րա­պե­տու­թյու­նում ու ԱԺ ՔՊ մե­ծա­մաս­նու­թյան հետ, որ, մեղմ ա­սած, կա­րող է սա­բո­տաժ ա­նել նոր կա­ռա­վա­րու­թյա­նը ու նո­րից ծա­գե­լու է ԱԺ-ն ցրե­լու հար­ցը: 2020-ը ա­վարտ­վում է մեկ շա­բա­թից, 2021-ին մեր խն­դիր­նե­րը շա­րու­նակ­վե­լու են: Եվ, այ­նուա­մե­նայ­նիվ, մենք մտ­նում ենք 21-րդ դա­րի երկ­րորդ 20-ա­մյակ: Բա­րի կա­ղանդ ձեզ ու բա­րի պատ­րանք՝ ա­սե­լու էր Մեծն Զահ­րա­տը: Բայց մենք ար­դեն լիո­վին պատ­րան­քա­թափ­վել ենք:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ.Գ. Պատ­րաստ ե­ղեք, երբ հն­չի ՇԵ­ՓՈ­ՐԸ: Մենք սկ­սում ենք 00 կե­տից, բայց ՍԿ­ՍՈՒՄ ԵՆՔ: ՄԵՆՔ ՇԱ­ՐՈՒ­ՆԱԿ­ՎՈՒՄ ԵՆՔ: Ողջ լե­րուք:

Դիտվել է՝ 19578

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ