Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իտալիայի վարչապետը հրաժարական է տվել

Իտալիայի վարչապետը հրաժարական է տվել
26.01.2021 | 23:44

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Սերջիո Մատարելային:

«Նախագահը ժամանակ է տրամադրել որոշում կայացնելու համար և կառավարությանն առաջարկել է կատարել իր ներկայիս պարտականությունները», - ասվում է նախագահի պալատի հայտարարության մեջ:
Կոնտեի և Մատտարելլայի զրույցը տևել է մոտ կես ժամ:

Դիտվել է՝ 1120

Մեկնաբանություններ