-
29.03.2014|
14:57
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է ՈՒկրաինայի դեմ գործողություններ չձեռնարկել, այդ թվում՝ ռազմական ներխուժում:
-
29.03.2014|
14:55
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի միջև հեռախոսազրույց է կայացել: Սպիտակ տան կայքը հաղորդում է, որ զրույցը կայացել է Պուտինի նախաձեռնությամբ (Կրեմլի հաղորդագրության մեջ այդ մասին չի հիշատակվում)։ Պուտինն առաջարկել է Օբամային քննարկել ճգնաժամի կարգավորմանն ուղղված այն միջոցառումները, որոնք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկայացրել էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին։
-
29.03.2014|
14:53
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իրեն չի համարում Եվրոպայում վերջին դիկտատորը՝ ինչպես նրան անվանում են լրատվամիջոցներում: Սավիկ Շուստերին տված հեռուստահարցազրույցում Լուկաշենկոն ասել է, որ Վլադիմիր Պուտինը առաջ է անցել իրենից:
-
29.03.2014|
14:20
«Ղրիմում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին Ռուսաստանի Զինված ուժերի պատրաստվածության բարձր մակարդակը»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ շնորհակալություն հայտնելով թերակղզում տեղակայված զինծառայողներին զսպվածության և պրոֆեսիոնալիզմի համար:
-
29.03.2014|
13:36
Ղրիմի հարցով ՄԱԿ-ի քվեարկությունը ավելորդ անգամ վկայեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորստի գահավիժող ընթացքը:
-
29.03.2014|
13:31
ՈՒկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրի նախագահական ընտրությունների թեկնածուների ցուցակում գրանցել է նախկին փոխվարչապետ Սերգեյ Տիգիպկոյին, Խարկովի մարզի պետական վարչության նախկին ղեկավար Միխայիլ Դոբկինին և գործարար Վադիմ Ռաբինովիչին՝ լրագրողներին հայտնել է ԿԸՀ-ի մամլո քարտուղար Կոնստանտին Խիվրենկոն:
-
29.03.2014|
13:26
Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան լրագրողներին հայտնել է, որ երկրում նախագահական ընտրությունները կնշանակվեն ոչ ուշ, քան 2015-ի օգոստոսի 20-ը:
-
29.03.2014|
13:24
ՆԱՏՕ-ի խորհուրդը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակել է Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Սթոլթենբերգին: Ըստ ՆԱՏՕ-ի մամլո ծառայության՝ նա պաշտոնավարման կանցնի 2014-ի հոկտեմբերի 1-ից:
-
29.03.2014|
13:22
Մարտի 27-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի հանդիպմանը Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը Քեսաբի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես եկավ հայտարարությամբ:
-