Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Խրուշչով. «Ղրիմի փոխանցումը ՈՒկրաինային միանգամայն օրինական է եղել»

    Խրուշչով. «Ղրիմի փոխանցումը ՈՒկրաինային միանգամայն օրինական է եղել»

    13.03.2014| 14:33
    «1953-ին որոշվել էր ջրանցք կառուցել Դնեպրի և Ղրիմի միջև, այսինքն` ՈՒկրաինայի և Ռուսաստանի: Ռուսական իշխանությունների հետ խնդիրների պատճառով ծրագիր հայտնվեց` Ղրիմը հանձնել ՈՒկրաինային: Այն ժամանակ շինարարության համար պատասխանատու կլիներ միայն մեկ հանրապետություն` ՈՒկրաինան»,- գերմանական Die Welt-ին ասել է Նիկիտա Խրուշչովի որդին` Սերգեյ Խրուշչովը, ով 1991-ից բնակվում է ԱՄՆ-ում և աշխատում է որպես սառը պատերազմի գծով պատմաբան-փորձագետ:
  • Ջորջ Սորոսը մտահոգված է Եվրամիության ապագայով

    Ջորջ Սորոսը մտահոգված է Եվրամիության ապագայով

    12.03.2014| 18:29
    Եվրամիության ներսում այնքան հզոր ֆինանսատնտեսական անհավասարակշռություններ են ստեղծվել ու ամրապնդվում, որ ԵՄ-ը կարող է չդիմանալ և ամբողջությամբ քայքայվել: Այս մասին զգուշացրել է ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը՝ Լոնդոնում, որտեղ ներկայացրել է իր «Եվրամիության ողբերգությունը» գիրքը: Այն վերջին տարիներին Սորոսի տված հարցազրույցների և հոդվածների ժողովածուն է:
  • Կիևում սպասում են ԱՄՆ արձագանքին

    Կիևում սպասում են ԱՄՆ արձագանքին

    12.03.2014| 17:44
    «ՈՒկրաինայի կառավարությունը հույս ունի տեխնիկական և ռազմական օգնություն ստանալ ԱՄՆ-ից՝ Ղրիմի հակամարտության լարվածության ժամանակ»,- հայտարարել է ՈՒկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն:
  • Ադրբեջանը ստեղծում է ոսկու ռազմավարական պաշարներ

    Ադրբեջանը ստեղծում է ոսկու ռազմավարական պաշարներ

    12.03.2014| 17:16
    Մինչև ընթացիկ տարվա վերջը Ադրբեջանը ոսկու ռազմավարական պաշար կստեղծի: Այդ մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի գործադիր տնօրեն Շահմար Մովսումովը:
  • «Ռուսաստանին Ղրիմի միանալու դեպքում Վրաստանը կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին»

    «Ռուսաստանին Ղրիմի միանալու դեպքում Վրաստանը կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին»

    12.03.2014| 15:53
    Վրաստանին սեպտեմբերին հնարավոր է տրամադրվի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների պլան, եթե Ղրիմն ընդգրկվի Ռուսաստանի կազմում, գրում է ռուսական «Коммерсантъ» պարբերականը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի կենտրոնակայանին և ԱՄՆ Պետդեպարտամենտին։ «Ռուսաստանի գործողություններն ՈՒկրաինայում հանգեցրել են Արևելյան Եվրոպայում դաշինքի ավելի կտրուկ քաղաքականության վերաբերյալ քննարկման վերսկսման անհրաժեշտությանը»,- նշել են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։
  • «Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունները փաստում են, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանը ձգտում է խաղաղ կարգավորման»

    «Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունները փաստում են, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանը ձգտում է խաղաղ կարգավորման»

    12.03.2014| 15:50
    ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանն անդրադառնալով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը Twitter-ի իր էջում գրել է, որ դրական ակնկալիքներ ունի ԼՂ հիմնախնդրի նկատմամբ Հայաստանի դիրքորոշումից:
  • Ղրղզստանի իշխանությունները գրեթե ճանաչել են ՈՒկրաինայի նոր իշխանությանը

    Ղրղզստանի իշխանությունները գրեթե ճանաչել են ՈՒկրաինայի նոր իշխանությանը

    12.03.2014| 15:46
    Ղրղզստանի արտգործնախարարությունը ՈՒկրաինայի հարցով անսպասելի հայտարարությամբ է հանդես եկել։ Բիշքեկը հայտարարել է, որ Վիկտոր Յանուկովիչին ՈՒկրաինայի լեգիտիմ նախագահ չի համարում, իսկ նրա վերջին ելույթն անտեղի և ոչ ադեկվատ է որակել, գրել է kommersant.ru-ն։
  • Հայաստանը ողջունում է Փերինչեքի գործով որոշումը բողոքարկելու նախաձեռնությունը

    Հայաստանը ողջունում է Փերինչեքի գործով որոշումը բողոքարկելու նախաձեռնությունը

    12.03.2014| 15:44
    Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, մեկնաբանելով Շվեյցարիայի նախաձեռնությունը՝ բողոքարկելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Դողու Փերինչեքի գործով որոշումը, ասել է.-«Մենք ողջունում ենք Շվեյցարիայի որոշումը՝ հայցելու Դողու Փերինչեքի գործի փոխանցումը Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի Գերագույն պալատի վերանայմանը: Հետևողականությունը ցեղասպանության ոճրի ժխտողականության դեմ պայքարում կարևոր դերակատարություն ունի մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման գործում»:
  • Համանախագահները ներկայացրել են նախորդ հանդիպման բովանդակությունը

    Համանախագահները ներկայացրել են նախորդ հանդիպման բովանդակությունը

    12.03.2014| 15:42
    Մարտի 11-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս ՈՒորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ:
  • ԵԱՀԿ-ն Ղրիմի հանրաքվեն անվանել է անօրինական

    ԵԱՀԿ-ն Ղրիմի հանրաքվեն անվանել է անօրինական

    12.03.2014| 15:41
    ԵԱՀԿ-ն դիտորդական առաքելություն չի ուղարկի Ղրիմ՝ հետևելու Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվեին: ԵԱՀԿ նախագահող երկրի՝ Շվեյցարիայի արտգործնախարարը մարտի 16-ին հայտարարված քվեարկությունն անվանել է անօրինական։