Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Օբաման ու Օլանդը կայցելեն Թոմաս Ջեֆերսոնին պատկանած կալվածք

    Օբաման ու Օլանդը կայցելեն Թոմաս Ջեֆերսոնին պատկանած կալվածք

    05.02.2014| 14:07
    ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման յուրահատուկ ընդունելություն է պատրաստում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի համար, ով փետրարին պետական այցով կժամանի ԱՄՆ: Երկու նախագահները փետրվարի 10-ին կայցելեն Մոնտիչելո կալվածք (Վիրջինիա նահանգ), որը պատկանել է ԱՄՆ-ի 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնին։ Մոնտիչելո կալվածքը պատահաբար չի ընտրված. 1785-1789թթ. Թոմաս Ջեֆերսոնը եղել է Ֆրանսիայում ԱՄՆ-ի դեսպանը։
  • Christie’s-ը ռեկորդներ է սահմանում

    Christie’s-ը ռեկորդներ է սահմանում

    05.02.2014| 14:06
    2014 թվականի փետրվարի 4-ին Christie’s աճուրդի տան կազմակերպած «Իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի արվեստ» և «Սյուրռեալիզմի արվեստ» աճուրդը 228 միլիոն դոլարից ավելի գումար է բերել՝ նշված է աճուրդի տան մամուլի հաղորդագրության մեջ: Դա ռեկորդային ցուցանիշ է Լոնդոնում երբևէ անցկացված աճուրդներում: Այս անգամ վաճառվել է լոտերի 86 տոկոսը:
  • Պատժամիջոցներ, հետո՝ ֆինանսներ

    Պատժամիջոցներ, հետո՝ ֆինանսներ

    05.02.2014| 14:04
    ԵՄ արտաքին հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը մեկնում է Կիև՝ գումար առաջարկելու խնդրի քաղաքական ճգնաժամի լուծման համար, քանի որ պատժամիջոցներին կողմ արտահայտվող ԵՄ երկրների թիվն աճում է՝ գրում է euobserver.com-ը:
  • Էրդողանը Բեռլինում է

    Էրդողանը Բեռլինում է

    05.02.2014| 14:03
    Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին գործընթաց է, որի վերջնական արդյունքն անհայտ է՝ գտնում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո: Էրդողանն այժմ Բեռլինում է: Մերկելն ասել է, որ Գերմանիան տարածաշրջանային քաղաքականությանը նվիրված քննարկումներ է սկսել:
  • Սուրբ Բարդուղիմեոսը սպասում է ձեզ

    Սուրբ Բարդուղիմեոսը սպասում է ձեզ

    05.02.2014| 14:01
    Վանի Բաշքալե շրջանում սահմանային զորամասի հետ քաշվելուց հետո այցելուների համար վերաբացված Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին կվերակառուցի նահանգի մշակույթի և զբոսաշրջության վարչությունը՝ տեղեկացնում է թուրքական Sabah-ի կայքը։ Վերակառուցումը նախատեսում է եկեղեցին նախնական տեսքի բերել։
  • Բայդենը հորդորում է

    Բայդենը հորդորում է

    05.02.2014| 14:00
    ԱՄՆ-ն կարծում է, որ ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երկրում տիրող լարվածությունը մեղմելու համար պետք է օգտագործի յուրաքանչյուր հնարավորություն, այդ թվում՝ ֆինանսական օգնության միջազգային հանրության առաջարկը՝ Սպիտակ տան փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Յանուկովիչի հետ հեռախոսազրույցում:
  • «Պուտինը փնտրում է նոր բալանս` հասարակության և կառավարության միջև»

    «Պուտինը փնտրում է նոր բալանս` հասարակության և կառավարության միջև»

    05.02.2014| 12:42
    Վլադիմիր Պուտինը փնտրում է նոր, ավելի չափավոր ու հավասարակշռված բալանս` հասարակության և կառավարության միջև: Այդ մասին հարցազրույցում ասել է Պառնաս «Ժողովրդական ազատություն» կուսակցության համանախագահ Վլադիմիր Ռիժկովը:
  • «Յանուկովիչը չի ցանկանում ճգնաժամին իրական լուծում տալ»

    «Յանուկովիչը չի ցանկանում ճգնաժամին իրական լուծում տալ»

    05.02.2014| 12:39
    ՈՒկրաինայի «ՈՒԴԱՐ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Վիկտոր Յանուկովիչի կողմից չի տեսնում ցանկություն` երկրում տիրող քաղաքական ճգնաժամը լուծելու ուղղությամբ: Այս մասին Կլիչկոն ասել է «ՈՒՆԻԱՆ» գործակալությանը` ՈՒկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո:
  • Թաթարստանում  վթարի հետևանքով զոհվել  է երեք մարդ, վիրավորվել ութ երեխա

    Թաթարստանում վթարի հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել ութ երեխա

    05.02.2014| 12:36
    Թաթարստանում միկրոավտոբուսի և ավտոմեքենայի բախման հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել` 11, այդ թվում ութ երեխա: Այս մասին հաղորդում է դաշնության առողջապահության նախարարությունը:
  • ՈՒկրաինացի դիվանագետները աջակցում են մայդանցիներին

    ՈՒկրաինացի դիվանագետները աջակցում են մայդանցիներին

    05.02.2014| 12:32
    Մի խումբ ուկրաինացի դիվանագետներ հայտարարություն են տարածել «Մի վախեցիր, դու ուկրաինացի ես» ակցիայի առիթով և համերաշխություն հայտնել ցուցարարներին: