07.02.2014|
13:11
«Ոստան հայոց» ռոք-խումբը հայկական ռոք-երաժշտության «երրորդ ալիքի» ամենահայտնի ներկայացուցիչն է: Հիմնվել է 1986-ին, կարճ ժամանակում մեծ ճանաչում է վաստակել` դառնալով 80-ականների ազգային շարժման հիմնադիրներից մեկը: Թողարկել է «Զարթնիր, որդյակ», «Քիմերներ» ալբոմները: Խմբի անդամներն են Հովհաննես Կուրղինյանը (վոկալ), Արեգ Նազարյանը (բաս կիթառ), Դավիթ Մուշեղյանը (կիթառ), Լևոն Հախվերդյանը (հարվածային):
«Իրատես de facto»-ի հյուրը խմբի հիմնադիր, կիթառահար ԱՐԵԳ ՆԱԶԱՐՅԱՆՆ է: