-
03.04.2016|
02:13
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, անդրադառնալով ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ադրբեջանական զինուժի ձեռնարկած հարձակողական գործողություններին, հայտարարել է որ «խորապես ափսոսում է Լեռնային Ղարաբաղում այդ լուրջ միջադեպերի» կապակցությամբ։
-
03.04.2016|
02:12
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ չափազանց անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ծանր զինտեխնիկայի կիրառման և մեծաթիվ զոհերի առնչությամբ:
-
03.04.2016|
02:11
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պիտի դադարեցնեն կրակը եւ կայունացնեն իրավիճակը՝ Twitter-ի իր էջում գրել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
-
03.04.2016|
02:09
Հայաստանի Հանրապետությունը լիարժեք կատարելու է իր պարտականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով: Այդ մասին այսօր՝ ապրիլի 2-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:
-
03.04.2016|
02:04
Սերժ Սարգսյանը վերադառնալով Վաշինգտոնից՝ անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
-
03.04.2016|
02:03
Տեղեկանալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում բախումների մասին՝ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ն հեռախոսազրույց է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ու հայտնել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և իր զորակցությունը Ղարաբաղի բանակին. ասված է կաթողիկոսության հաղորդագրության մեջ:
-
03.04.2016|
02:02
Ապրիլի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ ապրիլի 1-ից 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների առնչությամբ:
-
03.04.2016|
02:01
Ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունները պետք է դադարեցվեն հնարավորինս արագ՝ Բեռլինում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, որ այժմ նաև ԵԱՀԿ գործող նախագահն է: «Ես կոչ եմ անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և ամբողջությամբ հարգել հրադադարը»,- հայտարարել է նա:
-
03.04.2016|
02:00
Ֆրանսիայի իշխանությունները հակամարտության կողմերին կոչ են անում խստորեն պահպանել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը և պնդում են իրավիճակի կարգավորման ուղղությամբ բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին՝ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:
-
03.04.2016|
01:59
Մոսկվան հուսով է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի մասին կնպաստի կայունացմանը՝ ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում: