-
Դադարեցվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժամ Մարի Լը Պենի անդամությունն իր ստեղծած «Ազգային ճակատ» կուսակցությանը՝ մայիսի 4-ին որոշել է «Ազգային ճակատի» գործադիր բյուրոն:
-
Հարկային պարտավորությունները չկատարելու մեջ և ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու համար կալանավորված՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը մայիսի 4-ին, ուշ երեկոյան ազատ է արձակվել:
-
Ասիայի և Աֆրիկայի գրողների միության փոխնախագահ, դոկտոր Մուաֆակ Մահադին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բաց նամակ է հղել հայ ժողովրդին.
-
Ապրիլի 29-ից մայիսի 3-ը Հայաստանը մասնակցեց Ժնևի Գրքի միջազգային ամենամյա ցուցահանդես-տոնավաճառին «Հայոց ցեղասպանություն. Հիշատակ և պահանջատիրություն, ժխտողականության 100 տարի» խորագրով:
-
Հուլիսին կհրավիրվի Ցեղասպանագետների միջազգային ընկերության 12-րդ կոնֆերանսը՝ մայիսի 4-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ 2 տարին մեկ այդ ընկերությունը կոնֆերանսներ է անցկացնում աշխարհի տարբեր մասերում։
-
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կարծում է, որ 1915 թ. ողբերգական իրադարձությունները հիշելը պետք է ամրապնդի ապագայում նման գազանությունները կանխելու կոլեկտիվ ձգտումը՝ ճեպազրույցում հայտարարել է նրա մամուլի քարտուղար Ստեփան Դյուժարիկը։
-
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը այցելելու է Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի օրվա հանդիսավոր արարողություններին և հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
-
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 5-7-ին աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ: Նա հանդիպումներ կունենա Սենատում, նախատեսված է նաև Սերժ Սարգսյանի հանդիպումը Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ, դեսպան Ջեյմս ՈՒոռլիքի հետ:
-
ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շարունակում է մնալ դեմոկրատական կուսակցությունից 2016-ի նախագահական ընտրությունների ցանկալի թեկնածուն:
-
Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Վաշինգտոն` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին: