Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Տրանսպորտի սակագինը փորձագետների հաշվարկով 70-75 դրամ է

    Տրանսպորտի սակագինը փորձագետների հաշվարկով 70-75 դրամ է

    25.10.2013| 14:39
    Այսօր, «Հենարան» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ, տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների կողմից հրավիրված տնտեսագետ-փորձագետ Դավիթ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ հայտարարեց, որ, իրենց հաշվարկներով, տրանսպորտի սակագնի ինքնարժեքը կազմում է 70-75 դրամ: Նրա խոսքով, տրանսպորտային ոլորտում բարեփոխումները կարող են տեղավորվել 100 դրամի սահմաններում: «Քաղաքապետարանը պարզապես ցանկանում է ավել գումար պահանջելով ժողովրդից՝ կատարել իրենց պարտավորությունները»,-ավելացրեց նա: ՀՀ փոխադրողների միության անդամ Հրանտ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ, ով նույնպես ներկա էր ասուլիսին, հակադրվելով Դ. Գևորգյանին, ասաց, որ վերջինիս հաշվարկները անհիմն են և չեն համապատասխանում իրավիճակին:
  • Երկնագույն դևի  թագավորությունում (գենդերներ և գրանտներ)

    Երկնագույն դևի թագավորությունում (գենդերներ և գրանտներ)

    25.10.2013| 11:50
    Այո՛, եթե մանկավարժ լինեի, և եթե արգո Կարենը օմբուդսմեն ուսաներ ինձ մոտ, նրան 5 կնշանակեի` «քաղաքացիական անհնազանդությունը 3-րդ հանրապետությունում» առարկայից։ Ահավասիկ մարդը անդրադառնում է Կոմայգում տիրող իրավիճակին։ Թերևս մեջբերումներ կատարենք, արժե. «Կոմայգում պարբերաբար զբաղվում են պոռնկությամբ, ինչպես նաև ունենում սեռական հարաբերություններ հենց մանկական այգու տարածքում»։ Սա որպես նախաբան։ Այնուհետև տիար օմբուդսմենը հաղթական առաջ է քայլում. «Նման այլասերվածությունը անհրաժեշտ է վերացնել, քանի որ այն ոչ միայն անբարոյական է, այլև անօրինական։
  • Վրացիք, իրենց արևելյան  հարևանների նման, դեռևս  ազգաստեղծման բավիղներում են

    Վրացիք, իրենց արևելյան հարևանների նման, դեռևս ազգաստեղծման բավիղներում են

    25.10.2013| 11:37
    Պարզվում է` գոյություն է ունեցել վիրաց խոշոր սփյուռք, որից տեղյակ չէինք: Դեռևս Վրաստանի նախագահ համարվող Միխեիլ Սաակաշվիլին ի լուր աշխարհի հայտարարեց, որ վրացական սփյուռքը 10 միլիոն է և՝ քրիստոնյա ու գերազանցապես իսլամ ընդունած, և որ իր «հայրենակիցները» հիմնականում հարևան ամենաբարեկամ երկրի` Թուրքիայի քաղաքացիներն են, և որ Վրաստանը պատրաստվում է նրանց տրամադրելու քաղաքացիություն:
  • Երևանի դիմագիծն օր օրի աղճատվում է

    Երևանի դիմագիծն օր օրի աղճատվում է

    25.10.2013| 11:34
    Յուրաքանչյուր քաղաք ունի իր դեմքը, ճարտարապետական ոճը, բարքերը, ավանդույթները, ունի իր զարգացման հեռանկարները։ Շատ մասնագետների այսօր առավելապես անհանգստացնում է քաղաքի դիմագծի օր օրի անհետացումը։ Ո՞րն է Երևանի դիմագիծը։ Այս հարցով դիմեցինք «Փարիզ-Էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր ՄԱՐԻԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ։ Մարիամ Խաչատրյանը նշում է, որ այդ հարցին ամենահստակ պատասխանը կտան Երևան այցելող զբոսաշրջիկները։
  • Գյումրիում ՎՊ-ի բացահայտումները շարունակվում են

    Գյումրիում ՎՊ-ի բացահայտումները շարունակվում են

    24.10.2013| 23:21
    «Իրատես de facto»-ն արդեն անդրադարձել է Գյումրու քաղաքապետարանում ՎՊ-ի ստուգումներին։ Տեղի մեր աղբյուրները նոր մանրամասներ են հաղորդում։ Վերահսկողները քննում են, թե ինչո՞ւ է խախտվել մրցույթներ հայտարարելու կարգը նաև քաղաքապետարանի բաժինների պետերին հատկացված ծառայողական ավտոմեքենաների պարագայում։ Որոշ տվյալներով՝ յուրաքանչյուր մեքենա գնվել է շուրջ 10000 դոլարով, ինչը համապատասխան փաստաթղթային ձևակերպում չի ստացել։ Մամուլն արդեն անդրադարձել է, որ Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակը, Չինաստանում ևս բիզնես ունի, ու, նույն աղբյուրի պնդմամբ, հենց իր կազմակերպության միջոցով են քաղաքապետարանի գումարները հասնում չինական ընկերություններին։
  • Ըստ ամենայնի՝ կբողոքարկեն

    Ըստ ամենայնի՝ կբողոքարկեն

    24.10.2013| 18:12
    Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը թեև համաներմամբ ազատ արձակվեց, սակայն ակնհայտ է, որ նա հանցանք չէր գործել, և ինքն էլ դժվարությամբ համաձայնեց համաներման տարբերակին: Այդ մասին նա հայտարարեց նաև իր մի քանի հարցազրույցներում: Տիգրանն անազատության մեջ անցկացրած իր երկուսուկես տարին կորած չի համարում, քանի որ, ինչպես շատ քաղբանտարկյալներ, այդ ընթացքում հասցրել է ծանոթանալ բանտային կյանքին ու այնտեղի բարքերին: Սակայն մինչ բանտային կյանքում իրեն հանդիպած երևույթների մասին բարձրաձայնելը և դրանց դեմ պայքարելը, Տիգրան Առաքելյանը պետք է պայքարի այն ապօրինի վճիռների դեմ, որոնց պատճառով նա հայտնվեց անազատության մեջ:
  • Լիսկան՝ կրկին ուշադրության կիզակետում

    Լիսկան՝ կրկին ուշադրության կիզակետում

    24.10.2013| 16:22
    Թվում էր, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ հայտնի Լիսկայի առանձնատան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի սպանությունը կոծկած ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանին ԱԺ մեծամասնության և ընդդիմության ստվար հատվածի ձեռամբ Գլխավոր դատախազ նշանակելուց հետո Լիսկան պիտի մոռացվեր առժամանակ: Բայց՝ ոչ:
  • Կլուծվի՞ Սարի թաղի տրանսպորտի հարցը

    Կլուծվի՞ Սարի թաղի տրանսպորտի հարցը

    24.10.2013| 15:36
    Սարի թաղի բնակիչները տևական ժամանակ է պայքարում են թաղամասում տրանսպորտային նորմալ սպասարկում և միջոց ունենալու համար: Մինչ օրս նրանց պայքարը սահմանափակվում էր միայն թիվ 9 և 21 համարի ավտոբուսների վարորդների հետ կռիվ տալով: Վերջապես նրանք սիրտ են արել բարձրաձայնելու իրենց գանգատների մասին «վերին ատյաններում» և նամակ են հղել «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանին: Նամակում վեր հանված խնդիրները հիմնականում վերաբերվում էին տրանսպորտային հարցերին, մայթերի անբարեկարգ վիճակին, թաղամասի մուտքի ծանրաբեռնված խաչմերուկին, որը վտանգավոր է հետիոտնի անցուդարձի համար:
  • «ԱՄՆ-ը ինչ-որ գաղտնի մտադրություններով Հայաստանում հողակտորներ է գնում»

    «ԱՄՆ-ը ինչ-որ գաղտնի մտադրություններով Հայաստանում հողակտորներ է գնում»

    24.10.2013| 14:56
    Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Քայքայիչ աղանդներից տուժածների վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր ԱՄԱՐՅԱՆՆ ասաց, որ ԱՄՆ-ում Հայ ավետարանչական ընկերակցությունը Հայաստանում գրանցված է ոչ թե որպես բարեգործական կազմակերպություն այլ կրոնական, և ինքն այս պահին ունի համապատասխան փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ այդ կազմակերպության անդամների անուններով ԱՄՆ-ը Հայաստանում գնում է հողատարածքներ, ինչը հակասում է գործող օրենքին:
  • Վարդան Հակոբյանը դեմ է ապօրինի շինարարությանը

    Վարդան Հակոբյանը դեմ է ապօրինի շինարարությանը

    24.10.2013| 14:07
    Տեղակություններ էին տարածվել, որ Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանին բերման են ենթարկել ոստիկանություն: irates.am-ը փորձեց Նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանից իմանալ, թե որն է Վարդան Հակոբյանի նկատմամբ իրավապահների ուշադրության պատճառը: