Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 
  • Հովիկ Աբրահամյան. «Այս կառավարությունը չի ձախողվելու»

    Հովիկ Աբրահամյան. «Այս կառավարությունը չի ձախողվելու»

    06.11.2014| 12:23
    Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահ է, որ իր կառավարությունը չի ձախողելու և չի կրկնելու Տիգրան Սարգսյանի ճակատագիրը՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում վարչապետն ընդգծեց, որ ընդդիմադիր գործիչների` բյուջեի քննարկումից հետո արված հայտարարությունները, թե այս կառավարությունն էլ է ձախողվելու, չեն համապատասխանում իրականությանը:
  • Միջնորդության կարիք չունեն. վարչապետը Ծառուկյան-Սարգսյան հանդիպման մասին

    Միջնորդության կարիք չունեն. վարչապետը Ծառուկյան-Սարգսյան հանդիպման մասին

    06.11.2014| 12:22
    ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարցին, թե ինքը միջնորդե՞լ է, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպի Սերժ Սարգսյանի հետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է.
  • Նոր նախարարությո՞ւն

    Նոր նախարարությո՞ւն

    06.11.2014| 12:17
    «Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունները միացվում են։ Ձևավորվելու է նոր տնտեսական ինտեգրման նախարարություն»,- կառավարության նիստի սկզբում ոմանց համար աչքալուսանք, իսկ ոմանց համար էլ դժբախտ լուր հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
  • Գայ Ֆոքսը՝ Երևանում

    Գայ Ֆոքսը՝ Երևանում

    05.11.2014| 23:34
    Մեկ տարի առաջ, նոյեմբերի 5-ին, Երևանի Ազատության հրապարակում Գայ Ֆոքսի միջազգային օրվա առթիվ Շանթ Հարությունյանի և նրա համախոհների կազմակերպած ակցիան ճակատագրական դարձավ նրանց համար: Նրանք դատապարտվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով («Խուլիգանություն») տարբեր պատժաչափերով և առայսօր գտնվում են կալանքի տակ:
  • «Դիմակների երթից» մեկ տարի անց

    «Դիմակների երթից» մեկ տարի անց

    05.11.2014| 15:51
    Մեկ տարի առաջ` հոկտեմբերի 31-ին, Ազատության հրապարակում, Գայ Ֆոքսի միջազգային օրվան նվիրված «Դիմակների երթը», որը նախաձեռնել էին Շանթ Հարությունյանն ու նրա համախոհները, նոյեմբերի 5-ին ավարտվեց նրանց ձերբակալությամբ:
  • Իշխանության գալու երազները և իրականությունը շատ դեպքերում չեն համատեղվում իրար

    Իշխանության գալու երազները և իրականությունը շատ դեպքերում չեն համատեղվում իրար

    05.11.2014| 13:18
    «Նրանք, ովքեր պայքարում են՝ ողջունում եմ, որովհետև ցանկացած պայքար իր արդյունքն ունի, առավել ևս, երբ նորից հասարակություն է հավաքվում ու նորից քննարկելու առիթ է տալիս: Բայց պայքարը չի նշանակում իշխանափոխություն: Իշխանափոխություն կատարելու համար անհրաժեշտ են բավականին լուրջ վերլուծություններ, խնդիրներ, ծրագրեր և այդ ծրագրերի ու գործողությունների նպատակով որևէ ճանապարհային քարտեզ, որը մինչև այսօր չկա»,- ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
  • Վարդան Այվազյան. «Հոկտեմբերի վերջին դեֆակտո կվավերացնենք ԵԱՏՄ անդամակցությունը և 270 մլն դոլար փող կստանանք»

    Վարդան Այվազյան. «Հոկտեմբերի վերջին դեֆակտո կվավերացնենք ԵԱՏՄ անդամակցությունը և 270 մլն դոլար փող կստանանք»

    05.11.2014| 13:06
    Դեֆակտո հոկտեմբերի վերջին կվավերացնենք Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը և 270 մլն դոլար փող կստանանք՝ ԱԺ-ում 2015 թ. բյուջեի նախագծի քննարկմանը, չնայած կառավարության խուսափողական պատասխանին, թե հստակ գնահատականները կտան անդամակցության վավերացումից հետո, հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
  • «Ոչ մի քաղաքական իմաստ այնտեղ պետք չէ փնտրել»

    «Ոչ մի քաղաքական իմաստ այնտեղ պետք չէ փնտրել»

    04.11.2014| 16:16
    Մշակութաբան Վարդան Ջալոյանը, վերլուծելով այսօրվա իրողությունները, երբ հայտնի օլիգարխ Գագիկ Ծառուկյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կազմակերպում է բազմամարդ հանրահավաքներ, ասաց.
  • «Ո՛չ, ո՛չ, ո՛չ...»

    «Ո՛չ, ո՛չ, ո՛չ...»

    04.11.2014| 16:13
    Թեև Հայ ազգային կոնգրեսը հոկտեմբերի 31-ին և դրանից մեկ շաբաթ անց հանրահավաքներ անցկացնելու հայտեր էր ներկայացրել Երևանի քաղաքապետարան, վերջինս էլ դրանք ընդունել էր ի գիտություն, սակայն հոկտեմբերի 31-ին ոչիշխանական եռյակի հանրահավաքը չկայացավ: Առաջիկա հանրահավաքից էլ չկա որևէ տեղեկություն, թե երբ է կայանալու:
  • Խնդիր չկա, տարաձայնություններ կան

    Խնդիր չկա, տարաձայնություններ կան

    04.11.2014| 00:25
    «Եռյակի առաջնորդների հանդիպման հետ կապված` այս պահի դրությամբ ես դեռևս հստակ տեղեկատվություն չունեմ, բայց այդ ձևաչափով հանդիպումների անցկացման հետ կապված որևէ խնդիր չկա»,- այս մասին ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: