Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Թուրքիան այսօր այդ ոհմակի առաջնորդի դերի մեջ է

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Թուրքիան այսօր այդ ոհմակի առաջնորդի դերի մեջ է
05.02.2016 | 16:36

Մոսկվայի և Անկարայի միջև ծայր առած լարվածությունը ճիշտ չէ դիտարկել այդ երկրների զուտ երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային շահերի համատեքստում՝ նրանց դիմակայությունը պայմանավորված է շատ ավելի ընդգրկուն աշխարհաքաղաքական գործընթացների միանգամայն կոնկրետ առանձնահատկություններով և ուղղվածությամբ: Այդ գործընթացների շարժն ապահովող օրինաչափություններն են ինձ հիմք տալիս այն տեսակետն արտահայտելու, որ ռուս-թուրքական հակամարտությունն արհեստածին ու կարճաժամկետ չէ՝ այն խորանալու և ընդլայնվելու հզոր կարողունակությամբ է օժտված և, հավանաբար, առաջիկա երկու-երեք տարվա ընթացքում նոր կհասնի իր առավել սուր փուլին, որի տևողությունն այժմ դժվար է կանխատեսել: Այդուհանդերձ, քիչ հավանական եմ համարում Ռուսաստանի և Թուրքիայի միջև անմիջական ու լայնածավալ ռազմական բախումը: Այժմ ռուսական արջի դեմ որսկան շների մի ամբողջ ոհմակ է գործի դրվել, և Թուրքիան այսօր այդ ոհմակի առաջնորդի դերի մեջ է:

Դիտվել է՝ 1950

Մեկնաբանություններ