Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Բնության չհանդիպող երևույթ` շատրվան-ծառը

Բնության չհանդիպող երևույթ` շատրվան-ծառը
04.04.2019 | 18:02

Մոնտենեգրոյի հարավ-արևելքում գտնվող ոչ փոքրիկ գյուղում` Դինոշայում, թթի տարօրինակ ծառ կա, որ անձրևի ժամանակ շատրվանի է վերածվում:
Թվում է, թե տարօրինակ այդ երևույթը դուրս է տրամաբանությունից ու գիտական որևէ ապացույց չունի, բայց գիտնականներն այն կապում են ստորերկրյա առատ ջրերով, որ ծառի արմատներով բարձրանում են խոռոչներ ու դուրս հորդում ծառից:
«Թթենին ավելի քան 100 տարեկան է, բայց նրանից ջուր է հորդում վերջին 20-25 տարիներին»,- ասում է գյուղի տարեց բնակիչներից մեկը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3449

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ