Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայաստանի Անկախության տոնը շնորհավորում են պետությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ

Հայաստանի Անկախության տոնը շնորհավորում են պետությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ
21.09.2019 | 22:43

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձներ են հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ղրղըզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովը, Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին, ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ-Մաքթումը, Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովը, ԱՊՀ ՄԽՎ քարտուղար Դմիտրի Կոբիցկին, Կիպրոսի հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը:

Դիտվել է՝ 357

Մեկնաբանություններ