Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Զոհրաբ Մնացականյան. Փաշինյան-Թրամփ հանդիպումը ինչ-որ պահի տեղի է ունենալու

Զոհրաբ Մնացականյան. Փաշինյան-Թրամփ հանդիպումը ինչ-որ պահի տեղի է ունենալու
21.09.2019 | 22:54

Դոնալդ Թրամփ-Նիկոլ Փաշինյան հանդիպումը, այսպես, թե այնպես, ինչ-որ պահի տեղի է ունենալու, մենք համբերատար ենք՝ Գյումրիում Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ընդգծելով, որ չպետք է հարաբերությունների մակարդակը չափել հանդիպումների հաճախականությամբ:


«Պետք է դատենք՝ ինչ հարթակ ստեղծեցինք՝ ռազմավարական երկխոսության հարթակ, և ինչ մակարդակով է դա արվում: Վերջերս ունեցանք ևս մեկ այց պաշտպանության գծով, ես Նյու Յորքում ևս մեկ հանդիպում եմ ունենալու բարձրաստիճան մակարդակով: Այս ամենը մեզ համար շատ-շատ էական է, որովհետև ԱՄՆ-ը շատ կարևոր գործընկեր է»,-ասաց նախարարը: Նրա խոսքով՝ մենք ունենք օրակարգի բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանի անվտանգությանը, երկկողմ հարաբերություններին, ԱՄՆ շարունակական աջակցությանը Հայաստանին: «Եվ վստահությամբ եմ ասում, որ այդ աջակցությունը, որը մենք ստանում ենք ԱՄՆ-ից և քաղաքական առումով, և անմիջական, շատ կարևոր ու մեծ նշանակություն ունի»,-նշեց Զոհրաբ Մնացականյանը:

Դիտվել է՝ 413

Մեկնաբանություններ