Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թութանհամոնի դամբարանում հնեաբանները «այլմոլորակայինների տարօրինակ մատանի» են հայտնաբերել

Թութանհամոնի դամբարանում հնեաբանները «այլմոլորակայինների տարօրինակ մատանի» են հայտնաբերել
21.09.2019 | 22:56

Չնայած Թութանհամոնի գերեզմանը 1922-ին է հայտնաբերվել, մինչ օրս այնտեղ ինչ–որ արտասովոր իրեր են գտնվում։ Վերջերս փարավոնի իրերի մեջ հնեաբանները հանելուկային մատանի են գտել, որի վրա մարդանման արարած է պատկերված, գրում է Science News պարբերականը։ Գիտնականների կարծիքով՝ մատանիի վրա պատկերված է եգիպտական դիցաբանության Պտահ աստվածը։ Միևնույն ժամանակ, նույնիսկ մասնագետները չեն կարողանում բացատրել, թե ինչու է նա այլմոլորակային կերպարանքով։

Դիտվել է՝ 651

Մեկնաբանություններ