Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Զոհրաբ Մնացականյանին

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Զոհրաբ Մնացականյանին
21.09.2019 | 23:06

ՀՀ ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին. «Հարգելի Զոհրաբ Հրաչյայի,
Ընդունեք իմ շնորհավորանքները ՀՀ ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Ուրախալի է, որ դարավոր բարեկամության և դաշնակցային գործընկերության վրա հիմնված ռուս-հայկական հարաբերությունները շարունակաբար զարգանում են: Մեր երկրները արդյունավետ համագործակցում են ընդհանուր ինտեգրացիոն միությունների շրջանակներում, միջազգային և տարածաշրջանային հարթակներում:
Շահագրգռված ենք հետագայում նույնպես զարգացնելու բազմաշերտ երկկողմ համագործակցությունը, ամրապնդելու արտաքին քաղաքական համակարգումը` ի նպաստ երկու եղբայրական պետությունների և ժողովուրդների, խաղաղության և անվտանգության օգտին:


Ձեզ և ամբողջ Ձեր կոլեկտիվին մաղթում եմ քաջառողջություն և նոր ձեռքբերումներ»:

Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ